Դիմում-բողոք «Հայելի» ակումբի և Անժելա Թովմասյանի կողմից քրեական հետապնդում իրականացրած մարմնին

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ պարոն Հայկ Գրիգորյանին
Պատճեն` ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին
Պատճեն` ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին


9 հոկտեմբերի 2019


Դիմում


Հարգելի պարոն Գրիգորյան,

ՀՀ քննչական կոմիտեի կայքից տեղեկացել եմ, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ պարզելու «Հայելի» ակումբի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դեպքի հանգամանքները:

Դեպքի առթիվ ՀՀ Ոստիկանության կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել է վարույթ: Քրեական գործով չորս անձ՝ Դավիթ Հովհաննիսյանը, Սարգիս Մանուկյանը, Արտակ Մարգարյանը և Հայկ Ստեփանյանը, ներգրավվել են որպես կասկածյալ։ Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Սույն քրեական գործի հարուցման համար հիմք է հանդիսացել համացանցում շրջանառության մեջ հայտնված տեսանյութը:

Սույն դիմումով հայտնում եմ, որ 2019 թվականի հոկտեմբերի 5-ին «Հայելի» մամուլի ակումբը հարձակման է ենթարկվել մի խումբ անձանց կողմից, ովքեր խուլիգանություն կատարելու, ինչպես նաև քաղաքացիների իրավահավասարությունը խախտելու միջոցով, տարաբնույթ խտրական հայտարարություններ հնչեցնելով՝ խոչընդոտել են իրականացնել իմ՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը: Վերոնշյալ դեպքի վերաբերյալ 2019 թվականի հոկտեմբերի 5-ին «Հայելի» մամուլի ակումբի խմբագրությունը զանգվածային լրատվության միջոցներով տարածել է հանցագործության մասին հաղորդում (տես ի թիվս այլոց՝
https://hraparak.am/post/17a309b9c7d6a08afb2636aca96d5cb7):

Հարձակում իրականացնող անձինք` Դավիթ Հովհաննիսյանը, Սարգիս Մանուկյանը, Արտակ Մարգարյանը և Հայկ Ստեփանյանը, գործող կառավարության և ՀՀ Ազգային ժողովում իշխող քաղաքական ուժի` «Իմ քայլը» դաշինքի պատգամավորների հետ ունեն մտերիմ կապեր: Սույն պնդումը հաստատվում է նաև համացանցում տարածում ստացած մի շարք լուսանկարների առկայությամբ։ Նրանց գործողությունները, մասնավորապես՝ ձվեր նետելը, ակումբի պատին և դռներին պաստառներ փակցնելը, ինչպես նաև նրանց կողմից հնչեցված հայտարարությունը, համաձայն որի՝ վերջիններս պատրաստվել էին նույն գործողություններն իրականացնել ակումբի ներսում, եթե դուռը բաց լիներ, և վերջապես նրանց առաջադրած պահանջը, որը վերաբերում էր լրատավամիջոցը փակելուն, քանի որ ըստ նրանց պնդումների՝ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի քույրը Անժելա Թովմասյանը, իրավունք չունի որևէ գործունեություն իրականացնել Հայաստանում, պարունակում է այնպիսի հանցակազմեր, որոնք մասնավորապես նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 143 հոդվածի 1-ին մասով` քաղաքացիների իրավահավասարության խախտելը և 258 հոդվածի 3-րդ մասի առաջին կետով`խուլիգանությունը։

Ուստի, հիմք ընդունելով վերոգրյալը, պահանջում եմ՝

• Դեպքի առթիվ հարուցված քրեական գործը ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմով, այն է՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը, լրացնել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 143 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմով, այն է՝ քաղաքացիների իրավահավասարությունը խախտելը, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի առաջին կետով սահմանված հանցակազմով, այն է՝ խուլիգանությունը:
• Որպես մեղադրյալներ ներգրավել Դավիթ Հովհաննիսյանին, Սարգիս Մանուկյանին, Արտակ Մարգարյանին և Հայկ Ստեփանյանին:
• Անժելա Թովմասյանին և «Հայելի» ակումբին ճանաչել որպես տուժող։

 

Դիմումատու`

«Հայելի» ակումբի ղեկավար Անժելա Թովմասյան

 

դիտվել է 858 անգամ
Լրահոս
ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը Ոնց որ թե վերջը լավ չի. Գևորգ Պետրոսյան Քեզ, «Պողո՛ս», հա՛մ օգտագործում են, հա՛մ վաճառում Նիկոլի այսօրվա հայտարարությունը հող է նախապատրաստում կադրային նոր ջարդի համար Փաշինյանը, հայտարարելով, թե պետական ողջ համակարգը դիմադրում է հեղափոխությանը, խոստովանում է, որ չունեն պետության խնդիրները լուծելու ունակ կադրեր. Արսեն Բաբայան Երևանը միայն «ԿամԱԶ» չի, որ նվեր է ստանում, այս անգամ «Բելառուս 622» տրակտոր է նվեր ստացել. Հակոբ Կարապետյան (լուսանկարներ) Նիկոլ Փաշինյանը անսպասելի ձևով կհեռանա․ Արթուր Ղազինյան. անոնս Դավիթ Անանյանը պատրաստ է մտնե՞լ հեղափոխության հակառակորդների դեմ պայքարի մեջ Նիկոլ Փաշինյանին քավության նոխազ է անհրաժեշտ Դավիթ Անանյանը պետբյուջեի հաշվին 4-միլիարդանոց գործ է սկսել. սկանդալ կառավարությունում Քաղաքացիներին «վախեցնելու» նոր օրենք Քծնանքի ու վախի արանքում. Արայիկ Հարությունյանի ինքնախոստովանական ցուցմունքը Գիշերը` Ծառուկյանի, ցերեկը` Նիկոլի դռանը, կողմնորոշվիր հրամանատար «Ալիևն ուզում է նրանց ներկայացնի, ուզում է՝ ֆիզիկապես իր հետ բերի. այստեղ որևէ խնդիր չկա». Հովհաննես Իգիթյանը պարզաբանում է իր հայտարարությունը Լուծարվեց Գյումրու տուն-ինտերնատը՝ առանց անհրաժեշտ լուծումների Մամեդյարովը` Մնացականյանի հետ հաջորդ հանդիպման մասին Արտակարգ դեպք Արթիկում. ամուսինն առևանգել է կնոջը /տեսանյութ/ «Արմավիր» ՔԿՀ–ում կալանավորի մոտից 3 գրամ մետամֆետամին է հայտնաբերվել Առողջապահության նախարարությունը Արտյոմ Սմբատյանի ապօրինի պաշտոնավարման մեղքը բարդում է վարչապետի վրա Որտեղի՞ց Փաշինյանը գիտի, որ Սերժի վրա կա 4 միլիարդանոց գործ․Տիգրան Քոչարյան (video) Թրամփի իմփիչմենթն ու ռուս-ամերիկյան փակ բանակցությունները Սկանդալային հայտարարություն. Ինչո՞ւ է լռում Նիկոլ Փաշինյանը ԲՀԿ-ՔՊ խառը «լվացք» Իշխանությունը սառը ցնցուղի տակ. էյֆորիայից փշրանքներ էլ չեն մնացել Կարեն Կարապետյանը նոր պաշտոն ունի
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թալին ջոկատի հրամանատար Սարգիս Կարապետյանը: Բանախոսը հանդես կգա հայտարարությամբ: Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրերն են «Ռեֆորմիստներ» կուսակցության հիմադիր Վահան Բաբայանը և «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը: Թեմա` Հայաստանը ստանձնում է 152 մլն դոլարի վարկի պարտավորություն, ՀՀ 2-րդ նախագահ Ռ. Քոչարյանի վերջին հարցազրույցը, ամանորյա տոներին ընդառաջ` վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա տիկնոջ Աննա Հակոբյանի ուղերձները հանությանը: Դեկտեմբերի 13-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն, կենսաբանական գիտ. դոկտոր, պրոֆ. Բարդուղ Գաբրիելյանը: Թեման՝ «Սևանա լճի խնդիրները, կենսառեսուրսների պաշարը և ընդհանուր վիճակը, հարակից հարցեր: Տարվա ամփոփում»: Ս․թ․ դեկտեմբերի 13-ին` 11:00-ին, ԹՈՒՄՈ Ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի կունենա Եվրոպական Միության «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի ամենամյա ամփոփիչ միջոցառումը` «Ստեղծել, Արժևորել, Պահպանել» խորագրի ներքո: Միջոցառմանը մասնակցելու են Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, պետական պաշտոնյաներ, մշակութային գործի ԵՄ պատվիրակության ղեկավարի տեղակալ Եկատերինա Դորոդնովանև Հայաստանում ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը սկզբում բացման խոսքով հանդես կգանՄիջոցառման ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-ին՝ ժամը 11:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանի ասուլիսը: ԹԵՄԱ.- Հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական ծրագրերի վերանայում, միջազգային համագործակցություն: Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանը: ԹԵՄԱ՝ կառավարությունը 2022 թ. կսահմանի առողջապահության հարկ՝ աշխատավարձի 6%-ի չափով․ իրականացվող ներդրումների իրական պատկերը. 2020 թ. հունվարին՝ կապված ԵԱՏՄ կանոնակարգերի հետ, սպասվում է գնաճ շուրջ 700 անուն ապրանքի համար. 2019 թ. տնտեսական ցուցանիշները: Դեկտեմբերի 13-ին, ժամը 13:00-ին «Հայացք» մամուլի ակումբի հյուրն է Ժառանգություն կուսակցության խորհրդի նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: Թեման՝ Քաղաքական տարվա ամփոփում Դեկտեմբերի 13_ին` ժամը 12.00-ին «Զարկերակ» մամուլի ակումբում (Հասցե Արշակունյաց 6 (Մամուլի շենքի հարևանությամբ), մանրամասները 098(043)-50-93-50 հեռախոսահամարով) թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի ասուլիսը: Թեման՝ Պոլսո Հայոց 85-րդ պատրիարք ընտրվեց Սահակ եպիսկոպոս Մաշալյանը։ Ինչպիսի՞ զարգացումների սպասել, ի՞նչ կփոխվի համայքի կյանքում և որքանո՞վ է ընդունված նոր պատրիարքը։ Դեկտեմբերի 12-ին, ժամը 14:00-ին, «Հոդված 3» ակումբում (հասցե՝ Թումանյան 26Ա) տեղի կունենա քննարկում «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԳԱՂՏՆԱԼՍԵԼՈՒ Է. օրենսդրական նախագծի ռիսկերը» թեմայով: Բանախոսներն են. ԱՐՄԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, օրենսդրական նախաձեռնության համահեղինակ ՀՐԱՆՈՒՇ ԽԱՌԱՏՅԱՆ, ազգագրագետ ԱՐԹՈՒՐ ՍԱՔՈՒՆՑ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա մամուլի ասուլիս՝ «Ազգային անվտանգության ծառայությո՞ւնն է Արթուր Սաքունցի տեսադաշտում, թե՞ Սաքունցը՝ ԱԱԾ-ի» թեմայով։ Բանախոս՝ Արթուր Սաքունց՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար