Դիմում-բողոք «Հայելի» ակումբի և Անժելա Թովմասյանի կողմից քրեական հետապնդում իրականացրած մարմնին

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ պարոն Հայկ Գրիգորյանին
Պատճեն` ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին
Պատճեն` ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին


9 հոկտեմբերի 2019


Դիմում


Հարգելի պարոն Գրիգորյան,

ՀՀ քննչական կոմիտեի կայքից տեղեկացել եմ, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ պարզելու «Հայելի» ակումբի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դեպքի հանգամանքները:

Դեպքի առթիվ ՀՀ Ոստիկանության կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել է վարույթ: Քրեական գործով չորս անձ՝ Դավիթ Հովհաննիսյանը, Սարգիս Մանուկյանը, Արտակ Մարգարյանը և Հայկ Ստեփանյանը, ներգրավվել են որպես կասկածյալ։ Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Սույն քրեական գործի հարուցման համար հիմք է հանդիսացել համացանցում շրջանառության մեջ հայտնված տեսանյութը:

Սույն դիմումով հայտնում եմ, որ 2019 թվականի հոկտեմբերի 5-ին «Հայելի» մամուլի ակումբը հարձակման է ենթարկվել մի խումբ անձանց կողմից, ովքեր խուլիգանություն կատարելու, ինչպես նաև քաղաքացիների իրավահավասարությունը խախտելու միջոցով, տարաբնույթ խտրական հայտարարություններ հնչեցնելով՝ խոչընդոտել են իրականացնել իմ՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը: Վերոնշյալ դեպքի վերաբերյալ 2019 թվականի հոկտեմբերի 5-ին «Հայելի» մամուլի ակումբի խմբագրությունը զանգվածային լրատվության միջոցներով տարածել է հանցագործության մասին հաղորդում (տես ի թիվս այլոց՝
https://hraparak.am/post/17a309b9c7d6a08afb2636aca96d5cb7):

Հարձակում իրականացնող անձինք` Դավիթ Հովհաննիսյանը, Սարգիս Մանուկյանը, Արտակ Մարգարյանը և Հայկ Ստեփանյանը, գործող կառավարության և ՀՀ Ազգային ժողովում իշխող քաղաքական ուժի` «Իմ քայլը» դաշինքի պատգամավորների հետ ունեն մտերիմ կապեր: Սույն պնդումը հաստատվում է նաև համացանցում տարածում ստացած մի շարք լուսանկարների առկայությամբ։ Նրանց գործողությունները, մասնավորապես՝ ձվեր նետելը, ակումբի պատին և դռներին պաստառներ փակցնելը, ինչպես նաև նրանց կողմից հնչեցված հայտարարությունը, համաձայն որի՝ վերջիններս պատրաստվել էին նույն գործողություններն իրականացնել ակումբի ներսում, եթե դուռը բաց լիներ, և վերջապես նրանց առաջադրած պահանջը, որը վերաբերում էր լրատավամիջոցը փակելուն, քանի որ ըստ նրանց պնդումների՝ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի քույրը Անժելա Թովմասյանը, իրավունք չունի որևէ գործունեություն իրականացնել Հայաստանում, պարունակում է այնպիսի հանցակազմեր, որոնք մասնավորապես նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 143 հոդվածի 1-ին մասով` քաղաքացիների իրավահավասարության խախտելը և 258 հոդվածի 3-րդ մասի առաջին կետով`խուլիգանությունը։

Ուստի, հիմք ընդունելով վերոգրյալը, պահանջում եմ՝

• Դեպքի առթիվ հարուցված քրեական գործը ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմով, այն է՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը, լրացնել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 143 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմով, այն է՝ քաղաքացիների իրավահավասարությունը խախտելը, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի առաջին կետով սահմանված հանցակազմով, այն է՝ խուլիգանությունը:
• Որպես մեղադրյալներ ներգրավել Դավիթ Հովհաննիսյանին, Սարգիս Մանուկյանին, Արտակ Մարգարյանին և Հայկ Ստեփանյանին:
• Անժելա Թովմասյանին և «Հայելի» ակումբին ճանաչել որպես տուժող։

 

Դիմումատու`

«Հայելի» ակումբի ղեկավար Անժելա Թովմասյան

 

դիտվել է 1209 անգամ
Լրահոս
Հայաստանում Ֆրանսիան իր ռեսուրսները դնում է այնտեղ, որտեղ իր համոզմունքներն են․ դեսպան Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով Հրդեհ է բռնկվել Բալահովիտ գյուղում գտնվող արտադրամասերից մեկում Երևանին մաղթում ենք բարգավաճել և զարգացնել եղբայրական կապերը Ռուսաստանի քաղաքների հետ. ՌԴ դեսպանատուն Նիկոլիզմ կոչվող չարիքի հասցրած վնասները՝ ցանկացած գիտակից մարդու համար, ոչ մի արդարացում չի կարող ունենալ. Արտակ Զաքարյան «Մեր տունը, մեր ուժն են». լույս աշխարհ են եկել պատերազմում անմահացած Վարուժան Սաղումյանի երկվորյակ քույրերը 16-ամյա աղջիկն ինքնասպան լինելու մասին երկտող է թողել ու անհետացել. նրան այդ քայլին դրդելու մեջ կասկածվում է նույն դպրոցի աշակերտը Ռուսաստանում Ան-3 ինքնաթիռ է կործանվել, կա զոհ Տրանսպորտի գինը հունվարից կփոխվի Էրեբունի-Երևանը 2806 տարեկան է Մոսկվայի դատարանը մեղմել է «Մոսկվա-Սիթիում» փոխհրաձգության գործով նախկին քննիչ Լևոն Աղաջանյանի պատիժը Երևանում բախվել են Mercedes-ը, Toyota-ն և Volkswagen-ը Մնացել են Նիկոլի հռչակած ...հազար քառակուսի կիլոմետրերն ու «խաղաղության խաչմերուկ» հռչակված թղթի կտորը... Գեղամ Մանուկյան Համեմատեք Սերժ Սարգսյանի բանակցային փաթեթն ու Փաշինյանի բերած աղետը․ Շարմազանով Ստացվեց մի հիանալի դասական կվարտետ. ժողվարչապետին այլ բան չի մնա, քան Ալիև էֆենդու հետ միասին հերթական կապիկություն անել Դե, հիմա պատկերացրեք աշխարհի գերտերություներից մեկի քաղաքական էլիտայի ինտելեկտուալ և բարոյական մակարդակը... Փամբակ գյուղ տանող ճանապարհին քաղաքացին ընկել է ձորը Նիկոլ Փաշինյանը չունի շատ ժամանակ Հայաստանում իր անարդար պաշտոնավարումը շարունակելու. Արշակ Կարապետյան «Արմենիա» բժշկական կենտրոնում 21-ամյա աղջիկ է մաhացել է «Ասում էի` Նարեկ, լավ տեղ ընդունվիր, խելքդ տվել ես ֆուտբոլին». մաhացած 16-ամյա ֆուտբոլիստի մասին Ցիկլոնը Հայաստանում է. սպասվում են տեղումներ Ցնծա ժեխափթիր. Էրդողանն ու Նիկոլ Անհողը կհարձակվեն Ադրբեջանի վրա. Գագիկ Համբարյան Միլիոնավոր դոլարներ կորել են Զավեշտ. հարազատ հոր գերեզմանը թուրքին հանձնած ԱԽՔ֊ի Արմենը Հայաստանը պաշտպանելուց է խոսում... Դավաճանաոհմակի ներկայացուցիչներից շատերն աչքի են ընկնում աներեսությամբ ու անինքնասիրությամբ...
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Գալստյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am