Հեյդարի կադրը՝ Իլհամի վարչապետ. Նովրուզ Մամեդովի հրաժարականը՝ մեծ հարցական

Ադրբեջանի վարչապետ Նովրուզ Մամեդովը հրաժարական է տվել։ Ինչպես տեղեկացրել են ադրբեջանական գործակալությունները՝ Իլհամ Ալիևը Միլի մեջլիս է ուղարկել նոր վարչապետի թեկնածություն։ Հարցը պաշտոնապես ներառված է Միլի մեջլիսի հերթական լիագումար նիստի օրակարգում։ Ադրբեջանի նախագահը ներկայացրել է նախագահի տնտեսական հարցերով օգնական Ալի Ասադովի թեկնածությունը վարչապետի պաշտոնում։

Նովրուզ Մամեդովը երկրի վարչապետն է 2018 թ. ապրիլից։ Նրա հրաժարականի պատճառները չեն նշվում: Մամեդովը, որ այժմ 72 տարեկան է, ղեկավարում էր կառավարությունը 2018-ի ապրիլից: Մինչ այդ նա աշխատել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնում:

Հոկտեմբերի 8-ին Ադրբեջանի խորհրդարանը վարչապետ է նշանակելու Ալի Ասադովին` նախագահ Իլհամ Ալիևի տնտեսական հարցերով օգնականին: Ասադովը 63 տարեկան է: Նա ծնվել է Նախիջևանում և 1978 թվականին ավարտել է Մոսկվայի ազգային տնտեսության ինստիտուտը: 2012-ից զբաղեցրել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը:

Ադրբեջանում վարչապետի թեկնածությունը պաշտոնապես հաստատում է խորհրդարանը, իսկ նախագահը միայն իր համաձայնությունն է տալիս նշանակմանը: Այնուամենայնիվ, հաշվի առնելով այն փաստը, որ Ադրբեջանում իշխանությունը կենտրոնացած է նախագահ Ալիևի ձեռքում, վարչապետի պաշտոնը մշտապես զբաղեցնում է իշխող ընտանիքին մոտ կանգնած անձ:

Այսպիսով, Ալի Ասադովը միաձայն է ընտրվել: Նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 105 պատգամավոր: Խորհրդարանի նախագահ Օքթայ Ասադովն ընթերցել է նախագահ Իլհամ Ալիևի նամակը՝ կապված օրվա գլխավոր հարցի հետ, որից հետո հարցը դրվել է քննարկման, ապա քվեարկման և ընդունվել:

«Այսօր ելույթ ունենալով ձեր առջև՝ ես իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում նախագահ Իլհամ Ալիևին այս բարձր վստահության համար: Անցնող տարիներին նախագահ Իլհամ Ալիևի ղեկավարության ներքո մենք մի շարք գլոբալ նախագծեր ենք կյանքի կոչել, զարգացել է տնտեսության նավթային սեկտորը, երկիրը մուտք է գործել տիեզերական պետությունների ընտանիք: Նախագահ Իլհամ Ալիևի գլխավորությամբ մեր տնտեսությունը զարգացման տիտանական ուղի է անցել», - նշել է Ադրբեջանի նորանշանակ վարչապետը` մոտ 5 րոպե շարունակված ելույթի ընթացքում շուրջ 15 անգամ հիշատակելով երկրի նախագահի անունը:

Ալի Ասադովը վարչապետի պաշտոնում առաջին ելույթում չի մոռացել նաև հիշատակել Ղարաբաղի հարցը: Նրա խոսքով՝ Ադրբեջանի առջև ծառացած թիվ մեկ խնդիրը Ղարաբաղն է․ - «Ադրբեջանի ռազմական հզորության մեծացումը և երկրի տարածքային ամբողջականության վերականգնումը նախագահ Ալիևի ամենօրյա աշխատանքի առաջնահերթություններն են»:

Ինչպես և իր նախորդը, Ալի Ասադովը ևս ծնունդով Նախիջևանից է: 1978 թվականին նա ավարտել է Մոսկվայի ժողովրդական տնտեսության ինստիտուտը, 80-ականներին աշխատել է խորհրդային Ադրբեջանի Պետպլանում և Գիտությունների ակադեմիայում, հետագայում զբաղվել է նաև դասախոսական աշխատանքով: Անկախ Ադրբեջանում քաղաքականությամբ սկսել է զբաղվել Հեյդար Ալիևի իշխանության գալուց հետո: 1995-ին ընտրվել է Միլի մեջլիսի անդամ, իսկ երեք տարի անց արդեն աշխատանքի է անցել այն ժամանակ նախագահ՝ Հեյդար Ալիևի աշխատակազմում:

Հետաքրքրական է, որ Նովրուզ Մամեդովի հրաժարականի պատճառները չեն նշվում, կարծես մնում է մեծ հարցական: Մամեդովը համարվել է ադրբեջանական իշխանական վերնախավի ծանր հրետանի, նույնիսկ նրան ավելի ազդեցիկ էին համարում, քան օրինակ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովին:

Կարո՞ղ է Մամեդովի հեռացումը կապված լինել Ադրբեջանի իշխանական վերնախավում առկա կլանային պայքարի հետ, թե՞ Ալիևը դժգոհ էր նրա աշխատանքի անարդյունավետությունից... Դեռ տեղեկատվական արտահոսքեր կլինեն Ադրբեջանից:

Թամար Բագրատունի

դիտվել է 2617 անգամ
Լրահոս
Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին» Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում, 12ամսում Ինչ է փոխվել․ ինչու Փաշինյանը հետողորմյա արեց Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս «Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին Ինչու ռուսական զորքը լքեց Արցախը․ վերլուծական Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Նիկոլ Փաշինյանը չի դադարում գերազանցել ինքն իրեն Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը բրիտանացի պատգամավորի արձանագրումներին Լրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am