Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի հայտարարությունը

Ինչպես հայտնի է, նախօրեին Հայաստանի և Արցախի մի շարք քաղաքական, հասարակական, մշակութային և մարզական գործիչներ տարածեցին համատեղ հայտարարություն, որում իրենց մտահոգությունը հայտնեցին՝ ԼՂՀ առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ իրականացվող ապօրինություն­ների վերաբերյալ։ Փաստելով, որ Նախագահ Քոչարյանը քաղբանտարկյալ է՝ հայտարարությունը ստորագրած գործիչները կոչ արեցին իշխանություններին դադարեցնել քաղաքական հետապնդումների և դատարանների դեմ իրականացվող ճնշումների հակասահմանադրական գործընթացը, իսկ դատավորներին՝ ի կատար ածել ՍԴ որոշումը և փոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը։

Հայտարարությունը լայն արձագանք ստացավ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում։

Երեկ օրվա ընթացքում հայտարարությունը ստորագրողներին միացան հարյուրավոր քաղաքացիներ, հասարակական և քաղաքական գործիչներ, մասնավորապես՝

Հրանտ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ–քաղաքական գործիչ /ՀՅԴ/,

Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ–ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ ԳՄ անդամ,

Արփինե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ–ՀՀ արդարադատության նախկին նախարար, ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ, «Իրավական վերահսկողություն և կրթություն» ՀԿ նախագահ,

Սերգեյ ՍԵԻՆՅԱՆԸ–ոսկրաբան-ուռուծքաբան, Ռուսաստանի Դաշնության Բնագիտական Գիտությունների Ակադեմիայի ակադեմիկոս, արցախյան պատերազմի մասնակից,

Լիա ԻՎԱՆՅԱՆԸ–գրող, հրապարակախոս,

Մենուա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ–լրագրող, վերլուծաբան,

Զոյա ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԸ–Արցախի Հանրապետության վաստակավոր մանկավարժ,

Սվետլանա ԳՈՒԼՈՒՆՑԸ–մանկավարժ, գրող,

Կարապետ ՊՈՂՈՍՅԱՆԸ–իրավապաշտպան, «Մարդու իրավունքների հակակոնֆլիկտային կենտրոն» ՀԿ նախագահ,

Աղվան ՊՈՂՈՍՅԱՆԸ–«Քաղաքացիական հարթակ» կազմակերպության ղեկավար,

Աննա ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ–իրավաբան, քաղաքական վերլուծաբան /Աթենք/,

Գայանե ՍԵԴՐԱԿՅԱՆԸ–բիզնես-տնտեսագիտության ինֆորմացիոն համակարգերի գիտության դոկտոր /Բելգիա/,

Արա ՎԱՐԴԱՆՅԱՆԸ–«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն և այլոք։

«Այլընտրանքային նախագծեր խումբ» հասարակական կազմակերպությունը իր աջակցությունը հայտնեց առանձին հայտարարությամբ, որն, ի թիվս այլոց ստորագրված էր ՀՀ ԱԺ նախկին պատգամավորներ Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ, Ստեփան ՄԱՐԳԱՐՅԱՆԻ, իրավապաշտպան, ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Էլինար ՎԱՐԴԱՆՅԱՆԻ, լրագրող, հրապարակախոս Գեղամ ՆԱԶԱՐՅԱՆԻ կողմից։

ՀՀ երկրորդ Նախագահի գրասենյակը շնորհակալություն է հայտնում նախաձեռնության հեղինակներին և բոլոր նրանց, ովքեր միացել են հայտարարությանը։

Այն շարունակում է բաց մնալ ստորագրելու համար։

ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ ՔՈՉԱՐՅԱՆԻ գրասենյակ

ք․ Երևան, 08 հոկտեմբերի 2019թ․

դիտվել է 1587 անգամ
Լրահոս
Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո Պատգամավորներից մինչև ՊԵԿ օպերլիազորներ․ թանկարժեք ժամացույց հայտարարագրած պաշտոնյաները. «Հետք» Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Վթարային ջրանջատում է սպասվում մի շարք հասցեներում Ի՞նչ հիմքով են ուզում պետականացնել «Գրողների միության» և «Նկարիչների միության» շենքերը. Դատախազության տեղեկանքը Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրո Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Խելքի աշաեցե՜ք. Նիկոլին սպասարկող և թուրքերին բացահայտ ծառայողի պահվածք դրսևորող սույն քայլիստ երեսփոխանը ուրիշների գործակալ լինելու մասին է խոսում... Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով Հայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա բեկորը դիպել է քաղաքացու աչքին Լարսը բաց է ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրով Գողացել են «Գոյ» թատրոնի անձնակազմի սեփական գույքը Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Բաքուն ռազմական է հռչակել օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Աբովյան քաղաքի մոտ բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Mercedes»-ը Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ. ՌԴ Քննչական կոմիտե ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ․ Լարսը բաց է Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խnւլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես այդպես եք կարծում․ Սամսոնյանի բաց նամակը՝ ԱՄՆ դեսպանին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am