Իշխանության խոստովանությունը՝ Մարտի 1-ի գործը ջուր է

«Մարտի 1-ի բացահայտում» տապալված օպերացիայից հետո Նիկոլ Փաշինյանի իշխանությունը Ռռոբերտ Քոչարյանի անվան շուրջ նոր քրեական գործ կարելու հանդիսություններ է կազմակերպում: Դրանցից մեկն այսօր խորհրդարանում էր՝ լսումների տեսքով: Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք «Հյուսիսային պողոտա - Կասկադ» շահավետ ծրագրերի հարցը խորհրդարանում վերաձեւակերպվել էր բնակիչների խախտված իրավունքների խնդրի: Տուժած բնակիչները, նրանց շահերը պաշտպանած փաստաբանները, հասարակական գործիչները խորհրդարանում մանրամասնում էին, իրենց ձևակերպմամբ, այն ապօրինությունները, որոնց հետևանքով մեկուկես տասնամյակ անց դեռ անտուն են:
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն էլ խոստացավ այսօրվա ելույթներն ուղարկել իրավապահ մարմիններին․ «Այդ ելույթներում արդեն իսկ նշվեցին հանգամանքներ, որոնք իրավապահ մարմինների ուշադրությանն են արժանի, և ես այս ելույթների ձայնագրությունը ուղարկելու եմ լսումներից հետո իրավապահ մարմիններին»:

Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ 2000 թվականից սկսված գործընթացի արդյունքում մի քանի տասնյակ մարդիկ միլիարդատեր դարձան, իսկ գործադիրից դատական համակարգի կախվածությունը մեր պետական բյուջեին հասցրեց երկու միլիոն եվրոյի չափով փոխհատուցման վնաս․ «Այսինքն մենք խոսում ենք կոռուպցիան հանցագործությունների մասին: Եվ ահա անցումային արդարադատության շրջանակներում մենք պիտի անպայմանորեն կարողանանք անդրադառնալ այս խնդիրներին, վերաքննել այդ խնդիրները և, փաստերի հաստատման դեպքում, գտնել և պատժել մեղավորներին»:
Թե ինչպես էր ամիսներ առաջ նույն իշխանությունը հպարտանում Հյուսիասային պողոտայով եւ բարձրաստիճան հյուրերի հետ <<հրաշալի զբոսանք>> կազմակերպում հենց այդտեղ, հիշենք Նիկոլ Փաշինյան-Անգելա Մերկել, Փաշինյան –Դոնալդ Տուսկ զբոսանքները, իսկ այսօր հայտարարում են, թե այդ ամենը կառուցվել է սեփականության իրավունքի զանգվածային խախտումներով, կարելի է հասկանալ: Մարտի 1-ի գործը չի հաջողվում գլուխ բերել ու նոր գործեր սարքելու հույժ անհրաժեշտություն կա: Ի վերջո, սեփականատերերին տվել են փոխհատուցում․ մի մասը գոհ է եղել, մի մասը դժգոհ է եղել, սա էլ բնականոն գործընթաց է: Իշխանությունն ամեն տեղ փորփրում է, որպեսզի հանցանշան հավաքի Ռոբերտ Քոչարյանի դեմ։ Ասել կուզի՝ Հյուսիսային պողոտան կառուցելու գաղափարը հղացողներին ու իրագործողներին այսօր մեղադրում են մայրաքաղաքի ամենասիրուն անկյուններից մեկը կառուցելու համար, որը ինչպես նշեցինք վայելում են նաեւ իրենք:

Անի Սահակյան

դիտվել է 3583 անգամ
Լրահոս
Վենետիկի հանձնաժողովը ջրեց պլանները Նիկոլ Փաշինյանը կատարվածի համար պետք է պատասխանատվություն պահանջի Նման փաստաթուղթը չէր կարող քննության առարկա հանդիսանալ. Գոհար Մելոյան «Սա ո՛չ Սովետական միությունն է, ո՛չ Կիմ Չեն Ինի Կորեան». Էդմոն Մարուքյան Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական կարծիքը և մանիպուլացիաների հօդս ցնդելը Որքա՞ն հոնորար է ստացել Նիկոլ Փաշինյանը հայտնի պաստառի համար ՄԻՊ-ը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել Հայելի ակումբի միջադեպը Ողջունում եմ ՍԴ դատավորների հավաքական կամքը՝ մերժելու ԱԺ դիմումը. Ավետիք Չալաբյան Կեցցե’ք Աննա Հակոբյանը Շվեյցարիա է մեկնել սովորական չվերթով, էկոնոմ դասով. պարզաբանում 300․1 հոդվածի հարցը ՄԻԵԴ-ում քննվելու է հրատապության կարգով․ Արամ Վարդևանյան Արցախում վտանգ են զգացել՝ Հայաստան-Ադրբեջան «փոխհրաձգության» ֆոնին Բաքվում վտանգավոր հավաք է. արդեն քննարկել են իրավիճակը ում ՍԴ-ն ԱՊԱՑՈՒՑԵՑ, որ ճշումների, սադրանքների, սպառնալիքների լեզվով չի կարելի ՍԴ֊ը՝ ՀՀ երաշխավոր Եղիսաբեթ II-ը հրաժարվել է թագից Ոչ մի հակաիշխանական ուժ կամ կենտրոն ի վիճակի չի լինելու միայնակ հաղթել «դեւին» ՀՅԴ-ն կազմավորում է կամավորականների պահեստային գումարտակ Հարգելի ՍԴ դատավորներ, դիմացեք ռեժիմի ռեպրեսիաներին, մինչև վերջ պայքարեք Դատարանը կասեցրել է Գարիկ Սարգսյանի որոշումը ՍԴ դատավորներն ապացուցեցին, որ ոչ սրա-նրա դռան տակ վնգստացող են, ոչ էլ ամբոխից վախեցող. Վահագն Վարագյան ՍԴ այսօրվա որոշումն ուղղակի ապտակ է ԱԺ-ին և նրա քաղաքական մեծամասնությանը. Նորիկյան Այս մարդը ներսում ամեն ինչ ավերում է, քանդում է, վարկաբեկում է հերոսներին, բայց հաճոյանում է բոլորին.Կարինե Աճեմյան Ուղղակի որոշել ենք վարույթ չընդունել. Ալվինա Գյուլումյանը` ՍԴ որոշման մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը: ԹԵՄԱ՝ Հայաստանում ինչո՞ւ հանդուրժեցին Ալիեւի՝ Նժդեհի հետ կապված ինֆորմացիոն խայծը: Հոկտեմբերի 15-ին, ժամը 10:30-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն կենտրոնում կկայանա «Ռոսիա Սեգոդնյա» ՄՏԳ-ի «Լրացված և վիրտուալ իրականության օրեր» կրթական նախագծին նվիրված ասուլիս, որը կիրականացվի այս տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին: Նախագիծը կմեկնարկի Հայաստանում և կշարունակվի հետխորհրդային այլ երկրներում: Նախագծի խնդիրների և նպատակների մասին կպատմեն՝ 1. «Կրթական նորարարությունների ոլորտում պրոֆեսիոնալներ» միության կրթական նախագծերի ղեկավար Եվգենի Անտոնովը 2. «Կիբեր երկիր» վարչության ... վաղը՝ հոկտեմբերի 15-ին, «Անի» հյուրանոցի «Անի» սրահում ժամը 10:30-ից կմեկնարկի Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» (ԿԵՀ) ծրագրի փակման միջոցառումը և «ՔՀԿ-Կառավարություն կառուցողական երկխոսություն» համաժողովը։ Այն կսկսի ու կուղեկցվի ԿԵՀ ծրագրի շրջանակներում ձևավորված/հզորեցված ՔՀԿ-ների կոալիցիաների և ՔՀԿ-ների տոնավաճառով։ Ս.թ. հոկտեմբերի 15-ին, ժամը 12.00-ին, ՀՅԴ Բյուրոյի Երևանի գրասենյակում (Մհեր Մկրտչյան 12/1, երկրորդ հարկ) տեղի կունենա ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի մամուլի ասուլիսը: Թեման՝ «Հոկտեմբերի 11-ին Արցախում կայացած «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» Արցախի բարեկամների համաժողովի ամփոփում»: Հոկտեմբերի 14-ին ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Կարինե Աճեմյանը: Թեմա` ներքաղաքական իրավիճակ, Աշխաբադում Ի. Ալիևի հայտարարությունը և Ն. Փաշինյանի պատասխանը Հոկտեմբերի 14-ին ժամը 12-ին Հայելի ակումբի հյուրերն են «Թալին» ջոկատի հրամանատար Սարգիս Կարապետյանն ու ռազմական քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանը: Թեմա՝ Նիկոլ Փաշինյանի պատասխանը Ալիևին, Վիտալի Բալասանյանի վերջին հայտարարությունները: ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-ին՝ ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա վրացագետ Ջոնի Մելիքյանի, քաղաքագետ Նարեկ Մինասյանի ասուլիսը: Թեման.-Վրաստանի վարչապետի այցին ընդառաջ. երկու երկրների համագործակցության հեռանկարները, այդ համատեքստում տարածաշրջանային քաղաքական հարցերը: Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12-ին, Բլից ինֆո մամուլի ակումբի հյուրն է տնտեսագետ Սուրեն Պարսյանը:Թեմա՝ «Ի՞նչ անել-2 տնտեսական հեղափոխություն» խորհրդաժողովի կարեւոր ուղերձները: Գնաճի մասին կանխատեսումներ Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 13:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ԵՊՀ Հայագիտության հետազոտությունների ինստիտուտի հայ-քրդական առնչությունների բաժնի գիտաշխատող Սարգիս Գրիգորյանը: ԹԵՄԱ՝ Սիրիայում Թուրքիայի կողմից կազմակերպված «Խաղաղության ակունք» ռազմական օպերացիան Քրդստանի աշխատավորական կուսակցության և «Իսլամական պետության» դեմ. թուրք-սիրիական ռազմական գործողությունների վտանգներն ու հետևանքները: Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12:00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա հարցազրույց-ասուլիս՝ «Ատելության խոսք, կեղծ ինֆորմացիա. ինչպե՞ս կանխել» թեմայով: Բանախոս՝ Մարիա Կարապետյան՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ