«Մարտի 1-ի բացահայտում» տապալված օպերացիայից հետո Նիկոլ Փաշինյանի իշխանությունը Ռռոբերտ Քոչարյանի անվան շուրջ նոր քրեական գործ կարելու հանդիսություններ է կազմակերպում: Դրանցից մեկն այսօր խորհրդարանում էր՝ լսումների տեսքով: Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք «Հյուսիսային պողոտա - Կասկադ» շահավետ ծրագրերի հարցը խորհրդարանում վերաձեւակերպվել էր բնակիչների խախտված իրավունքների խնդրի: Տուժած բնակիչները, նրանց շահերը պաշտպանած փաստաբանները, հասարակական գործիչները խորհրդարանում մանրամասնում էին, իրենց ձևակերպմամբ, այն ապօրինությունները, որոնց հետևանքով մեկուկես տասնամյակ անց դեռ անտուն են: Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն էլ խոստացավ այսօրվա ելույթներն ուղարկել իրավապահ մարմիններին․ «Այդ ելույթներում արդեն իսկ նշվեցին հանգամանքներ, որոնք իրավապահ մարմինների ուշադրությանն են արժանի, և ես այս ելույթների ձայնագրությունը ուղարկելու եմ լսումներից հետո իրավապահ մարմիններին»:
Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ 2000 թվականից սկսված գործընթացի արդյունքում մի քանի տասնյակ մարդիկ միլիարդատեր դարձան, իսկ գործադիրից դատական համակարգի կախվածությունը մեր պետական բյուջեին հասցրեց երկու միլիոն եվրոյի չափով փոխհատուցման վնաս․ «Այսինքն մենք խոսում ենք կոռուպցիան հանցագործությունների մասին: Եվ ահա անցումային արդարադատության շրջանակներում մենք պիտի անպայմանորեն կարողանանք անդրադառնալ այս խնդիրներին, վերաքննել այդ խնդիրները և, փաստերի հաստատման դեպքում, գտնել և պատժել մեղավորներին»: Թե ինչպես էր ամիսներ առաջ նույն իշխանությունը հպարտանում Հյուսիասային պողոտայով եւ բարձրաստիճան հյուրերի հետ <<հրաշալի զբոսանք>> կազմակերպում հենց այդտեղ, հիշենք Նիկոլ Փաշինյան-Անգելա Մերկել, Փաշինյան –Դոնալդ Տուսկ զբոսանքները, իսկ այսօր հայտարարում են, թե այդ ամենը կառուցվել է սեփականության իրավունքի զանգվածային խախտումներով, կարելի է հասկանալ: Մարտի 1-ի գործը չի հաջողվում գլուխ բերել ու նոր գործեր սարքելու հույժ անհրաժեշտություն կա: Ի վերջո, սեփականատերերին տվել են փոխհատուցում․ մի մասը գոհ է եղել, մի մասը դժգոհ է եղել, սա էլ բնականոն գործընթաց է: Իշխանությունն ամեն տեղ փորփրում է, որպեսզի հանցանշան հավաքի Ռոբերտ Քոչարյանի դեմ։ Ասել կուզի՝ Հյուսիսային պողոտան կառուցելու գաղափարը հղացողներին ու իրագործողներին այսօր մեղադրում են մայրաքաղաքի ամենասիրուն անկյուններից մեկը կառուցելու համար, որը ինչպես նշեցինք վայելում են նաեւ իրենք:
Հունվարի 26-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը:
Թեմա՝ թուրքական գյուղատնտեսական ապրանքների ներկրումը Հայաստան, ինչ աղետի կհանգեցնի Մեղրիի երկաթգծի շահագործումը, գործող իշխանության կադրային տգետ քաղաքականությունը շարունակվում է
Հունվարի 26-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է նախկին ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։ Թեմա՝ Հունվարի 28-ին մեծ հայահավաք, վարչապետ Փաշինյանին հեռացնելու վերջին «հարվածը», Լիլիթ Մակունցի՝ ԱՄՆ դեսպանի պաշտոնում հնարավոր նշանակում, Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հարցազրույցը, ինչ բացահայտումներ արվեցին
Հունվարի 26-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրերն են «Այլընտրանք» ՀԿ նախագահ Նարեկ Մանթաշյանը «Երիտասարդի ձայնը» ՀԿ նախագահ Հովհաննես Հարությունյանը։ Թեմա՝ Հունվարի 28-ին մեծ հայահավաք, վարչապետ Փաշինյանին հեռացնելու վերջին «հարվածը», Լիլիթ Մակունցի՝ ԱՄՆ դեսպանի պաշտոնում հնարավոր նշանակում
Հունվարի 26-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եղիազարյանը։ Թեմա՝ Հունվարի 28-ին մեծ հայահավաք, վարչապետ Փաշինյանին հեռացնելու վերջին «հարվածը»
Հունվարի 26-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է բժիշկ, առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը։
Թեմա՝ Հունվարի 28-ին մեծ հայահավաք, վարչապետ Փաշինյանին հեռացնելու վերջին «հարվածը»
ՀՈՒՆՎԱՐԻ 26-ին, ժամը 12:00-ին «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի ասուլիսը։
Թեմա- ԽԱՊԿ 2020թ. տարեկան զեկույցը` Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին
Հունվարի 25-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրերն են Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը, փախստական Լիանա Մինասյանը, «Հանուն սոցիալական արդարության» ղեկավար Արման Ղուկասյանը:
Թեմա`ինչ խնդիրներ ունեն փախստականները, ինչպես են ապրում Հաըաստանում և ինչ սպասելիքներ ունեն
Հունվարի 25-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը:
Թեմա` ՀՀ կազմաքանդում, ինչ դավաճանական և դավադիր ծրագիր է մշակված ընդդեմ երկրի: Արցախյան պատերազմ, Արցախի հանձնումը թշնամուն:
Հունվարի 25-ին` ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը
Թեմա` Հայաստան. Ներսի ցավ, դրսի ամոթ
Հունվարի 23-ին` ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրերն են Սննդի անվտանգության պետական ծառայության նախկին պետ Գրիգոր Գրիգորյանը և «Պարացելսուս» ՀԿ-ի նախագահ, փորձագետ Նունե Ներսիսյանը:
Թեմա` կորոնավիրուսի տարածում. մութ ու ստվեր կողմերը