Ես լիովին կոչնչացնեմ ու կկործանեմ Թուրքիայի տնտեսությունը.Թրամփ
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթթերյան էջում գրել է, որ կոչնչացի ու կկործանի Թուրքիայի տնտեսությունը։
«Ուղղակի հիշեցման կարգով ասում եմ, որ եթե Թուրքիան անի որևէ բան, որը ես, իմ մեծ և անմրցելի իմաստությամբ, համարեմ սահմաններից դուրս՝ լիովին կոչնչացնեմ և կկործանեմ Թուրքիայի տնտեսությունը։ Նրանք, Եվրոպան և մնացածը պետք է ուշադիր լինեն...»