Բոլորի անունից ներողություն եմ խնդրում Անժելա Թովմասյանից ու իր ընտանիքից. Արագած Ախոյան (video)
ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը, hayeli.am-ի հետ զրույցում անդրադարձավ «Հայելի» ակումբի նկատմամբ իրականացրած ոտնձգությանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին մի խումբ երիտասարդներ գնացել են «Հայելի» մամուլի ակումբ և նույն տարածքում գտնվող «Hayeli.am» կայքի խմբագրություն, ձվեր են նետել և «դատապարտող» պաստառներ փակցրել լրատվամիջոցի պատի ու փակ մուտքի դռան վրա։ Նրանք հայտարարել են, որ եթե խմբագրությունը բաց լիներ, նույնը կանեին ներսում։
Առավել մանրամասն՝ տեսանյութում.