Միանշանակ դատապարտում եմ այս դեպքը .Էդմոն Մարուքյանը՝ «Հայելի» ակումբի նկատմամբ ոտնձգության մասին
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Քիչ առաջ վերադարձա Ստրասբուրգից և ֆեյսբուքից տեղեկացա «Հայելի» ակումբի միջադեպի մասին: Միանշանակ դատապարտում եմ այս դեպքը և հույս հայտնում, որ իրավապահ մարմինները համապատասխան միջոցառումներ կիրականացնեն: Ցանկացած ոտնձգություն ազատ խոսքի նկատմամբ ետ կշպրտի մեր երկիրը այսօրվա ժողովրդավարական ձեռքբերումներից: Ինչպես Թոմաս Ջեֆֆերսոնն էր ասել. «Մեր ազատությունը կախված է մամուլի ազատությունից, և վերջինս չի կարելի սահմանափակել առանց այն կորցնելու: