Հաղորդում հանցագործության մասին. հարձակում «Հայելի» ակումբի և Hayeli.am կայքի վրա

Սույն թվականի հոկտեմբերի 5-ին 4 անձինք՝ Դավիթ Հովհաննիսյան, Սարգիս Մանուկյան, Արտակ Մարգարյան և Հայկ Ստեփանյան, հարձակվել են Բուզանդի 1/3 շենքի 4-րդ հարկում տեղակայված «Հայելի» մամուլի ակումբի և նույն հասցեում գործող Hayeli.am կայքի խմբագրության վրա (առկա են տեսանյութ և լուսանկարներ):

Նշված անձինք պաշարել են ակումբի մուտքը և կատարել խուլիգանական արարք` ձվեր նետել և հանդես եկել հայտարարությամբ, որ կայքն ու ակումբը պետք է փակել, քանի որ կայքի հրապակումներից մեկը իրենց սրտով չէ, իսկ գլխավոր խմբագիր և ակումբի նախագահ Անժելա Թովմասյանը Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի քույրն է:
«Հայելի» մամուլի ակումբը և Hayeli.am կայքի խմբագրությունը դիմում են իրավապահ մարմիններին` ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանին, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանին` անհապաղ իրավական գնահատական տալ կատարված խուլիգանական արարքին, պատժել խուլիգաններին և նրանց թիկունքում թաքնված պատվիրատուներին: Պահանջում ենք ապահովել անհրաժեշտ պայմաններ` «Հայելի» մամուլի ակումբի, Hayeli.am կայքի խմբագրության, ինչպես նաև գլխավոր խմբագիր, ճանաչված լրագրող Անժելա Թովմասյանի մասնագիտական գործունեության և անվտանգության համար: Շահարկումը, թե Անժելա Թովմասյանը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի քույրն է, համարում ենք քաղաքական հետապնդում, անձի ազատության և ընտանիքի դեմ ուղղված քայլ, իսկ ակումբի և խմբագրության նկատմամբ կատարված արարքը` խոսքի ազատության ոտնահարում:
Խոսքի ազատությունը մեզ համար բացարձակ արժեք է, ինչին մենք հետամուտ ենք լինելու ցանկացած գնով. մեզ լռեցնելու ցանկացած փորձ անիմաստ ժամավաճառություն է: Վերջին հաշվով մենք ոչ ոքի չենք պարտադրում կարդալ մեր նյութերը: Միաժամանակ հակահայ քարոզչության հարցում մեր կայքի մոտեցումների մասին տկարամիտ հայտարարություններ անողներին և մեզ հանիրավի մեղադրանքներ ներկայացնողներին խորհուրդ ենք տալիս բացել և կարդալ ստեղծման օրից ի վեր մեր կայքում տեղ գտած բոլոր հրապարակումները` համոզվելու համար, որ հայամետ գիծը մեզ համար վերքաղաքական արժեք է` ի տարբերություն ներկա իշխանություններին սատարող որոշ զոմբիների:
Միայն ողորմելի ուղեղով մարդկանց գլխում կարող էր ծնվել միտք առ այն, որ Անժելա Թովմասյանը կարող է հակահայկական քարոզչություն կատարել։ Մեզ համար հայրենիքը, Արցախը կարմիր գիծ են. սա քննարկման թեմա չի կարող լինել: Իսկ Արցախի վերաբերյալ իշխանության չմտածված, չտրամաբանված քայլերը միշտ եղել են մեր կայքի և գլխավոր խմբագրի մտահոգության թեման. եթե կայքի վրա հարձակվողները այնքան անգետ են, որ չեն հասկացել անգամ վերնագրում դրված չակերտի իմաստը, ապա թող գնան նախ ինքնակրթվեն, իսկ հետո համապատասխան ձվերի ակցիա անցկացնեն իրենց սիրելի առաջնորդի նստավայրի մոտ, երբ նա վերելակային հերթական ջերմ հանդիպումից հետո ֆեյսբուքում հիացական գրառում կկատարի Ալիևի մասին: Ի դեպ, տարօրինակ է, որ այս պսեվդոհայրենասեր ջահելները ձվեր չնետեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի վրա, երբ նա միջազգային բարձր ամբիոնից հայտարարեց, թե Արցախի հակամարտության լուծումը պետք է ընդունելի լինի ինչպես Հայաստանի, Ղարաբաղի, այնպես էլ Ադրբեջանի համար, այն դեպքում, երբ Ալիևը առիթը բաց չի թողնում կրկնելու, թե Արցախը Ադրբեջանի մաս է: Ինչևէ, քաղաքական բանավեճի առիթով չէ հրապարակումը:
Սպասում ենք իրավապահների  օպերատիվ և օրինական գործողություններին, որից հետո միայն հանդես կգանք հետագա քայլերով:


«Հայելի» մամուլի ակումբ, Hayeli.am կայքի խմբագրություն

դիտվել է 15903 անգամ
Լրահոս
Բահյրենն Իրանի համար լրտեսության կասկածանքով 4 մարդ է ձերբակալել Ռիսկ չեք անու՞մ․ Կոնկրետ անուն ասեք՝ Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ վարողների․ հարց՝ Փաշինյանին (video) Դրոնները հարվածել են Քուվեյթի միջազգային օդանավակայանին Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա ԵԽ-ի 36 պատգամավորներ Կալասից պահանջել են Ադրբեջանի նկատմամբ ԵՄ քաղաքականության վերագնահատում Բյուրեղավանում ավտովերանորոգման կետում աշխատանքներ կատարելիս պայթյուն է տեղի ունեցել Մոսկվայում Իրանի դեսպանը Մերձավոր Արևելքի երկրներին կոչ է արել ապահովել տարածաշրջանի անվտանգnւթյունը Հպարտանալ ուժով պարտադրված քայլով․․․ Իրական Հայաստանը․ Արթուր Խաչատրյան «Ա՛յ համբա՛լ, մահվան ավտոբուսդ նստիր ու գնա՛...»․ մանկավարժը պոռթկաց (video) «Կամ ասում ես՝ ովքեր են գործակալները, կա՛մ էդ թուղթը մտցնում եք ձեր բերանը»․ Անժելա Թովմասյան (video) 2026 թվականի փետրվարը շատ տաք էր և տեղումնառատ Հայաստանի համար Իսրայելը հարվածել է Իրանի «Թալեգան» միջուկային օբյեկտին Red Store-ից գնումներ կատարելիս մաքսիմալ զգոն եղեք. ձեզ խաբում են. Արամ Գևորգյան Գերագույն հոգևոր խորհրդի աշխարհիկ անդամներին Քննչական են հրավիրել «Ճի՞շտ ենք հասկանում՝ ով տվեց Արցախի անունը, ճնշումների է ենթարկվելու՞»․ Փաշինյանի արձագանքը (video) Ամենաշատ զոհերը ձեր օրոք են եղել․ խաղաղություն բառն ու՞մ վրա եք ծախում․ լրագրողը՝ Փաշինյանին (video) Նիկոլը նոր հողեր է տալի՞ս Ալիևին (video) Սաբա՛բ, քո տիրոջ... հիմա ու՞մ վրա եք մունաթ գալիս, ի՞նչ եք անում․ Մեսրոպ Մանուկյան (video) Էդ դուք եք էս թշնամությունը բերել՝ Փաշինյանի հետ․ ավագանու անդամը՝ Ավինյանին (video) «Փաշինյանն իր մոտ պահած 1 տոննա կոկայինն ինչպես է «գցում» Քեթրինի Միհրանի գրպանը» (video) Ավինյանը սելֆի էր անում, ասում էր՝ ոչինչ չկա, բայց Սև լճում ներխուժում էր եղել, հետո ընդունեցին դա (video) Փաշինյանը փորձում է արևմտյան կենտրոններից ստանալ Հայաստանի ներսում ռեպրեսիաներ իրականացնելու լեգիտիմություն, «կանաչ լույս». Սուրենյանց Հայաստանում Թուրքիայի քաղաքացիների անվամբ գրանցված է 60 միավոր անշարժ գույք. Sputnik Արմենիա Կառավարությունը ևս 4.6 մլրդ դրամ հատկացրեց պարգևավճարներին Հայոց ցեղասպանության մասին անիմացիոն ֆիլմի ցուցադրությունը դատական գործի առիթ է դարձել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մարտի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 10-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am