Չէ՛, սրանք իրենց լրիվ էշի տեղ են դրել

Ուրեմն, իրավագիտական մտքի գիգանտ` իմքայլական «կարկառուն» Նիկոլայ Բաղդասարյանը, որ մինչեւ պատգամավոր գրվելը «իմաստուն» խորհուրդներ էր տալիս իր ճաճանչափայլ վարչապետին, լրագրողների հարցերին ի պատասխան` անդրադառնալով ՀՀՇ-ական «կարկառուն» Քոչարյան Անդրանիկի՝ Արփինե Հովհաննիսյանի «մոր եւ անհայտ հոր» մասին անպարկեշտ արտահայտությանը, ասել է. «Անդրանիկ Քոչարյանին ճանաչելով երկար տարիներ, անձամբ ես չեմ կարծում, որ նա որեւէ մեկին կվիրավորի»։

Ինչ վերաբերում է բուն վիրավորանքին, «նայած` ինչ կոնտեքստում եք դուք ուզում ներկայացնել։ Ցավոք սրտի, եթե կոնտեքստից ինչ-որ մի բառ հանեք, կարա վիրավորական տեսք ունենա։ Բայց եթե կոնտեքստում նայեք` եթե ես մամային ճանաչում եմ Արփինե Հովհաննիսյանի, պապային չեմ ճանաչում, ըտեղ ի՞նչ վիրավորական բան կա, եթե ասում եմ` ես իրա հորը չեմ ճանաչում»,-հայտարարել է նա` իրեն «շլանգի», մարդկանց` Նիկոլի ոչխարների տեղ դնելով։

Եվ քանի որ Արփինե Հովհաննիսյանի «հորը չճանաչելու» մեջ վիրավորական ոչինչ չի տեսնում, ոչ իր, ոչ էլ բեղավոր սույն թյուրիմացության անունից ներողություն խնդրելու հա՛րց էլ չի տեսնում. «Այլ բան ա, որ ինչպես ա ընկալվել։ Ես կարող եմ ինչ-որ մի նախադասություն ասել, նախադասության կոնտեքստում օգտագործել բառեր` առանց վիրավորելու նպատակով, բայց դիմացինը ընկալի որպես վիրավորանք դա։ Ես ստեղ շատերի ծնողներին չեմ ճանաչում, եւ շատերի ծնողներին լավ ճանաչում եմ։

Հիմա եթե ես ձեր ծնողին` մամային ճանաչում եմ, պապային չեմ ճանաչում, հայտնեմ, որ ձեր մամային շատ լավ ծանոթ եմ, պապային ծանոթ չեմ, հետեւաբար չգիտեմ` որտեղից ձեզ էդքան գումար, դա տեղ ոչ թե վիրավորական խնդիր ա, այլ քաղաքական խնդիր ա, որ մարդ ուզում ա հասկանալ, թե Արփինե Հովհաննիսյանն էլ ունի որոշակի, հա՞, տուն, բնակարան, ֆինանսական միջոցներ, մարդը ուզում ա բարձրացնի հարց, տենա, թե ո՞րդից ա էդ ֆինանսական միջոցները։ Որտեւ մամային ճանաչում ենք` նոտար ա աշխատել, պապային չենք ճանաչում, ուզում ենք իմանանք էդ ֆինանսական միջոցները որ Արփինե Հովհաննիսյանի մոտ է կուտակվել, դա՞ որդուց ա էկել»։

Եվ Նիկոլ(այ) Բաղդասարյանը, բնականաբար, մենակ չէ, մենակ չէ, մենակ չէ իր «բեղլու» գործընկերոջը հանրային պարսավանքից պաշտպանելու «սկզբունքային դիրքորշման» մեջ։

Քայլարածների խմբակցության ղեկավար Մակունցն էլ, օրինակ, այն «հեղինակավոր» կարծիքին է, որ զազրախոսին դատապարտող շրջանակները նույնքան նախանձախնդիր պետք է լինեն նաեւ «այլ դեպքերում». «Այդ թվում` այն պարագայում, երբ այլ բարձրաստիճան պաշտոնյայի ընտանիքի հետ կապված, այդ թվում եւ անչափահաս երեխայի հետ կապված` արվում է անընդունելի հրապարակային մեկնաբանություն, արտահայտություն»։

Չգիտենք` ո՞ւմ նկատի ունի տիկին Մակունցը։ Գուցե խոսքը իրենց սիրասուն առաջնորդի մասին է, որ երեխաներին տեղի-անտեղի հարվածի տակ է դնում` ներքաշելով «մեծ քաղաքականության» մեջ, բայց ոնց որ թե այնքան էլ տեղը չի բերում, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյային, կնոջը հրապարակային վիրավորանք հասցնողը ֆեյսբուքյան հայտնի կամ անհայտ, պրոֆեսիոնալ կամ սոցիալական ցանցերում «սիրողական մակարդակով» ինքնադրսեւորվող հայհոյախոս չէ կամ շարքային ընդդիմադիր, որ կարող է իրեն նման շռայլություն թույլ տալ, այլ պատգամավոր։ Իշխող մեծամասնության ներկայացուցիչ, որը նաեւ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահն է, այդքանը քիչ համարելով` ասում են, հիմա էլ աչքը տնկել է ԱԱԾ տնօրենի, «վատագույն դեպքում»` ոստիկանապետի պաշտոնի վրա։

Ահա՛ թե ինչ կամ ում նկատի ուներ Փաշինյան Նիկոլը, երբ փիլիսոփայում էր «մտքի հեղափոխության» մասին` ասելով. «Երբ ծովի դար էր, մենք ծով չունեինք, երբ նավթի դար էր, մենք նավթ չունեինք: Երբ բախտի դար էր, մենք բախտ չունեինք, երբ ուժի դար էր, մենք ուժ չունեինք, եւ ահա եկել է մտքի դարը եւ որեւէ կասկած չկա, որ մենք ունենք միտք: Մեր հիմնական անելիքը բնորոշված է, մենք պետք է զբաղվենք մեր մտքի զարգացմամբ: Մենք պետք է պայմաններ ստեղծենք, որ միտքը զարգանա»։

Հարյուրի վրա «մտքի զարգացմամբ» զբաղվելն էլ ո՞նց է լինում...

Լիլիթ Պողոսյան

դիտվել է 2802 անգամ
Լրահոս
Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am