Ես սպասում եմ Լավրովի արձագանքին Ալիևի հայտարարությանը. Հովհաննես Իգիթյան (video)
«Լավրովը վերջերս անդրադարձել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Արցախը Հայաստանն է և վերջ» հայտարարությանը՝ ասելով, որ դա չի նպաստում բանակցությունների գործընթացը սկսելու մթնոլորտին: Ես սպասում եմ, որ Ռուսաստանը՝ որպես Մինսկի խմբի համանախագահ հանդիսացող երկիր, որը պետք է չեզոք լինի, նման հայտարարություն պետք է անի նաև Ալիևի հայտարարության հետ կապված»,-ասաց ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե «Արցախը Ադրբեջանն է և վերջ»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում.