Վլադիմիր Վարդանյանն ընդունեց իր մեղավորությունը (video)
Ազգային ժողովում, անդրադառնալով ՍԴ նախագահ Հրար Թոմասյանին ուղղված պաշտոնական գրության մեջ առկա վրիպակին՝ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ասաց.« Դա տեղի է ունեցել շատ հասարակ եղանակով։ Երկար ժամանակ մտածում էինք՝ հրավիրե՞լ նրան, թե՞ ոչ, բայց հաշվի առնելով, որ ջատագովն ենք թափանցիկության, իմ հանձնարարությամբ հանձնաժողովի փորձագետները կազմեցին գրությունը, կազմեցին արագ, ես ստորագրեցի, չեմ նկատել ամսաթվի վրիպակը։ Այո՛, ստանձնում եմ իմ պատասխանատվությունն ու ընդունում եմ իմ մեղավորությունը, բայց թող լինի մեկը, ով կասի, որ փաստաթղթեր գրելիս ամսաթվերի հետ կապված վրիպակ թույլ չի տվել»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում.