Շրիշակից ցածր մակարդակով, բայց կարևորը՝ «հպարտ»

«Փաստը» գրում է.«Վերջին երկու օրերին հասարակությունը ակտիվորեն քննարկում է ԱԺ «իմքայլական», իսկ ավելի կոնկրետ՝ լևոնտերպետրոսյանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի պահվածքը: Այս թեմայով ամեն ինչ պարզ է, չենք մանրամասնի: Սակայն հարցը Անդրանիկ Քոչարյանը չէ, նրա պահվածքը հասարակության համար նորություն չէ:

Հասկանալի էր նաև, որ նա ներողություն չի էլ խնդրելու, այլ մի բան էլ այլոց է մեղավոր համարելու: Սա սպասելի էր, ու անակնկալ ոչինչ չկար: Հարցը նաև Արփինե Հովհաննիսյանը չէ:

Ավելին՝ էականը այն չէ, կնոջ մասին է խոսքը, տղամարդու, քաղաքական գործչի, մտավորականի, թե պարզապես քաղաքացու:

Խնդիրն այն մթնոլորտն ու բառամթերքն է, որ գնալով ավելի ու ավելի է պարուրում բոլորիս: Ինչո՞ւ այսպես ստացվեց, ինչո՞ւ քաղաքական ու հասարակական դիսկուրսն իջավ շրիշակի մակարդակի: Ասել, որ նախկինում չի եղել նման մթնոլորտ, հայհոյանք, նշանակում է մեղանչել արդարության դեմ:

Անշուշտ, եղել է: Սակայն ոչ այս ուժգնությամբ, ոչ այս քանակով ու ոչ այս մակարդակով:

Անցած տարի տեղի ունեցած իշխանափոխությունից հետո սիրո ու հանդուրժողականության փոխարեն թշնամանքի և ատելության տարածման աշխարհագրությունը գնալով նոր հորիզոններ է նվաճում:

Ժամանակին շատերը ցնծությամբ ընդունեցին «նախկինների» անուններով սև պաստառները, նրանց տների վրա գրոհները, նրանց նկատմամբ հայհոյանքն ու վիրավորանքը:

Հետո իշխանությունները հանրությանը բաժանեցին սևերի և սպիտակների:

Արդյունքում նախկին իշխանության ներկայացուցիչները և այն մարդիկ, որոնք կհամարձակվեին քննադատել նոր իշխանություններին, հայտնվեցին իշխանական բազմահազար ֆեյքերի ու հենց իշխանության ներկայացուցիչների բացահայտ վիրավորանքների տարափի ներքո:

Հետո թիրախավորվեցին գործարարները, դատավորները, ընդդիմությունը, գերակա դարձավ ասֆալտին փռելու, պատերին ծեփելու, վնգստալու, ծնկի բերելու կարգի բառապաշարը:

Քանի որ իշխանությունները մտադիր չեն քննադատություններին փաստարկված պատասխան տալ, փորձում են ֆեյքերի միջոցով հանրային կարծիքի մանիպուլյացիա իրականացնել և մարդկանց ուշադրությունը շեղել իրական խնդիրներից, սակայն նրանց այդ գործելակերպը վարակիչ է դառնում իրական օգտատերերի համար, այդ թվում՝ կանանց, որոնք օգտագործում են կնոջը ոչ հարիր արտահայտություններ:

Խնդիրն այն է, որ հասարակ քաղաքացիները զոհ են դառնում իշխանության կողմից կիրառվող քարոզչական տեխնոլոգիային՝ մտածելով, թե հասարակության շրջանում տիրում են այդպիսի տրամադրություններ, ինչն առկա է սոցցանցերում:

Արդյունքում վիրավորելու և մրոտելու պրակտիկան հասարակական կյանքում գտնում է իր հունը և ավելի է ընդլայնվում՝ դուրս գալով ֆեյքերի տիրույթից դեպի քաղաքական ու հասարակական բանավեճերի հարթակ:

Նույնիսկ բարձր պաշտոն զբաղեցնող տարբեր անձինք իրենց ֆեյսբուքյան էջերում արված գրառումներում զերծ չեն մնում իշխանության քննադատների հասցեին վիրավորական արտահայտություններ գրելուց:

Քանի որ իշխանության կողմից խրախուսվում է մեղադրանքներ հնչեցնելու և վիրավորելու գործելակերպը, ապա իրավիճակի լրջությունը հասնում է այն մակարդակի, երբ նույն Անդրանիկ Քոչարյանի խայտառակ պահվածքը ոմանց կողմից նույնիսկ աջակցություն է ստանում: «Լավ է անում»-ի կարգի գրառումները ստեղծում են ամենաթողության մթնոլորտ, որը հետագայում ոչ մի լավ բանի չի հանգեցնելու:

Ընդ որում, ամենազարմանալին «Հռոմի պապից ավելի կաթոլիկ» դրսևորվողների պահվածքն է:

Ի դեպ, այն թեզը, թե՝ այս մեկն էլ այսպես է իրեն պահել, բա, լա՞վ է, անհեթեթություն է: Իհարկե, վատ է, շատ վատ է, անթույլատրելի է»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 814 անգամ
Լրահոս
Ոստիկանությունը վերածվել է քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ Ռուբեն Մելիքյան Հայաստանը կկարողանա ադրբեջանական գազ գնել. Ալիև Սեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Չնայած սարսափներին, որ բախվել և բախվում է հայ ժողովուրդը, չի կոտրվել նրա տոկունությունը. Ադամ Շիֆ Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից Ասում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00-ին կլինի կայարանում. իրավապշտպան Կարապետ Պողոսյան Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... Գուցե եզրակացություն անե՞ք.... Բերման են ենթարկվել Գարեգին Չուգասզյանը, Վոլոդյա Ավետիսյանը և բողոքի ակցիայի 96 մասնակից Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով» «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը Նիկոլից հիասթափվածների, Նիկոլ մերժողների և ատողների միջև չկա կոնսոլիդացիա «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի» Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ Իշխանականները, ժեխը և փթիրը հավի "հիշողություն" ունեն... Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը Գերիների հարցով կակտիվանան Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով» Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am