Ի՞նչ է «եփվում» գազի գնի հարցով. «զիջումը» կներկայացվի որպես իշխանությունների մեծագույն հաջողություն

«Փաստը» գրում է. «Եվրասիական տնտեսական միության բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան կատարած այցը հանրության ուշադրության կենտրոնում էր, քանի որ այդ այցի հետ է կապվում նաև քաղաքացիներին հուզող այնպիսի կարևոր խնդիր, ինչպիսին գազի գնի հարցն է, որը մեծ ազդեցություն ունի մեր երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա:


Սպասվում էր, որ Պուտինի այցի ընթացքում վերջապես կհստակեցվի գազի գնի հարցը, սակայն Փաշինյանը և Պուտինը երկու անգամ հանդիպում ունեցան և հանրությանն այդպես էլ չհայտնեցին՝ գազի գնի շուրջ խոսակցություն տեղի ունեցել է, թե ոչ:

Եվ ահա հաջորդ օրը վարչապետի խոսնակը հայտարարում է, թե Փաշինյան-Պուտին հանդիպման ժամանակ քննարկվել է նաև գազի գնի թեման, սակայն երկրների առաջնորդները չէ, որ պետք է պայմանավորվածություն ձեռք բերեն այս հարցով:

Եթե հիշում եք, հունիսին ՌԻԱ Նովոստի գործակալությանը տված հարցազրույցում Փաշինյանը հայտնել էր, թե Պուտինի հետ հանդիպման ժամանակ քննարկել է Հայաստանին մատակարարվող գազի գնի հարցը։ Եթե այդ խնդիրը նախագահների մակարդակի հարց չէր, ապա այն չէր լինի Փաշինյան-Պուտին հանդիպումների քննարկման օրակարգում:

Ու ընդհանրապես, հետաքրքրական է, որ դեռևս անցած տարվա դեկտեմբերի 31-ին Ֆեյսբուքի իր էջի ուղիղ հեռարձակմամբ վարչապետ Փաշինյանը հայտնել էր, որ գազի գնի թեման բանակցությունների սեղանին է լինելու, և իրենք ամեն ինչ անելու են, որ սպառողների համար գազի գինը չբարձրանա:

Ստացվում է, որ արդեն մոտ 10 ամիս է, ինչ գազի գնի շուրջ բանակցությունները շարունակվում են, սակայն դեռ հստակեցում չկա՝ գինը ինչ չափով է բարձրանալու, կամ ընդհանրապես բարձրացում տեղի ունենալու է, թե ոչ:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի վստահեցումներն էլ, թե չի լինի այնպիսի վիճակ, որ դեկտեմբերին ստիպված լինեն հայտարարել, թե հունվարի մեկից գազը թանկանում է, բավարար չեն:

Նրա ասածից ավելի շատ կարելի է ենթադրել, որ թանկացում հաստատ լինելու է, ուղղակի ոչ հունվարի մեկից: Սակայն հարցն այն է, թե երբվանի՞ց։

Հնարավոր է՝ գարնանից, ու չի բացառվում, որ սա էլ հրամցվի որպես մեծ լավություն իշխանության կողմից: Դրա փորձն արդեն նախկինների օրոք ունեցել ենք:

Բացատրենք:

Մամուլում արդեն իսկ հրապարակումներ եղան, որ գազի գինն անպայման բարձրանալու է: Դա այլևս ոչ ոք չի ժխտում: Հարցը, փաստորեն, տոկոսներն ու ժամկետներն են:

Ըստ շրջանառվող տեղեկությունների, ռուսական կողմը պնդում է 35-40 տոկոս բարձրացման մասին: Մասնագետները վստահ են՝ նման կտրուկ թանկացում չի լինի: Այսինքն՝ ի վերջո, գազը կթանկանա, բայց, ասենք, 20-25 տոկոսով:

Դա էլ է զգալի, հատկապես սոցիալապես ծանր վիճակում գտնվող մարդկանց համար, իսկ նրանք մեր հասարակության մեջ մեծամասնություն են: Այդուամենայնիվ, նման «զիջումը» կներկայացվի որպես մեր իշխանությունների մեծագույն հաջողություն ու լավություն մեր ժողովրդին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 477 անգամ
Լրահոս
Քննիչն ինչ գիտի, թե ես ինչը կարող եմ օգտագործել որպես ապացույց. Ռուբեն Մելիքյան (video) Արցախը հանձնած այս իշխանության կողմից անհեթեթություններ են հնչում. Մինասյան (video) Ովքե՞ր և ի՞նչ պայմաններում են ծեծի ենթարկել Սամվել Վարդանյանին Արագածոտնի մարզում գազաբալոններով բարձված «ԶԻԼ»-ը կողաշրջված հայտնվել է ձորակում ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ Արտակարգ դեպք` Երևանում Հայոց ցեղասպանությանն անդրադարձը` թե՛ վկայությունները, թե՛ մամուլի հրապարակումները, չեն դադարել 1915-ի ավարտով. Գայանե Մանուկյան Ավանեսյանը՝ Առողջապահության նախարարությունում եւ «Ուիգմորում» խուզարկությունների մասին (video) ՊԱԳ-ի տնօրենը՝ ԱԱԾ-ի խուզարկության մասին Իրանի դեսպանը դիմում է Հայաստանին ու Ադրբեջանին (video) Ալեն Սիմոնյանի թքելու թեման՝ միջազգային զեկույցում Համբերե՛ք, մեկ ամսից կտրուկ փոփոխություն է լինելու․ Արդարադատության նախկին նախարարի տեղակալ (video) Ահավոր ա, տատ ու թոռ իրար ծոց են քնում, ասել եք՝ կլուծեք շենքի հարցը․ ավագանու անդամը՝ Ավինյանին (video) Ինչո՞ւ է վախեցած իշխանությունը Սամվել Վարդանյանից Ալիևը ԼՂ-ում էթնիկ զտում արեց, մարդիկ թիրախավորվեցին հայ լինելու համար (video) «Հա՛յ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են ՄԱԿ-ի դատարանի համար, հիշեք՝ Ալիևը բացեց «Ռազմավարի պուրակը» (video) Մի հատ էս աղբը մաքրեք ստեղից, հերիք եղավ. Մանուկ Սուքասյան Կարող եք հաչալ, ձեր ականջները կտեսնեք՝ իշխանություն չեք տեսնի․ Ավինյանը ափերից դուրս եկավ (video) Հաագայի դատարանում Հայաստանը ներկայացնող պրոֆեսոր Շոն Մերֆին ցուցադրել է Ադրբեջանի, այսպես կոչված, «Ռազմավարի թանգարանից» լուսանկարներ Իրանի դեմ ցանկացած գործողություն ցավոտ պատասխան կստանա․ Ռաիսի Բերման է ենթարկվել ԱՆ երեխաների առողջության պահպանման բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանը Քիչ առաջ ես մի սարսափելի տեղեկություն ստացա․ այս դեպքի հետևում կոնկրետ կանգնած են ՔՊ-ականները․ Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Ալեքսանյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am