ԱՄՆ-ի նախագահի իմպիչմենտի գործը լրջացավ

ԱՄՆ-ում մոլեգնել է նախագահի պաշտոնանկության գործընթացը։ Մեղադրանքները՝ բավական լուրջ են։ Թրամփի իմպիչմենտի հիմքերն ուսումնասիրող կոնգրեսականներին հետաքրքրում են հատկապես ԱՄՆ և Ուկրաինայի նախագահների հուլիսի 25-ի հեռախոսազրույցի մանրամասները: Ամերիկյան լրատվամիջոցների տեղեկություններով՝ Փոմփեոն ներկա է գտնվել այդ զրույցին:

Միացյալ Նահանգների նախագահի դեմ այս արշավը սկսեց շաբաթներ առաջ, երբ ամերիկյան հատուկ ծառայությունների աշխատակիցը, ով ի պաշտոնե լսել էր Թրամփ-Զելենսկի հեռախոսազրույցը, դրա բովանդակության վերաբերյալ մտահոգությունները հանձնել էր թղթին և ուղարկել իր ղեկավարությանը: Բողոքի հեղինակը պնդել էր, թե Միացյալ Նահանգների նախագահը փորձել է ճնշում գործադրել օտար երկրի ղեկավարի վրա և ուկրաինացի առաջնորդից տեղեկություններ կորզել իր քաղաքական մրցակցի՝ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի վերաբերյալ:

Սպիտակ տունն ավելի ուշ գաղտնազերծել էր հեռախոսազրույցի սղագրությունը, հրապարակվել էր նաև ազդարարի բողոքը, ինչից հետո էլ դեմոկրատները Կոնգրեսում նախագահին պաշտոնանկ անելու գործընթաց էին սկսել: Ընդդիմախոսները հիշեցրել էին, որ զրույցից առաջ Սպիտակ տան ղեկավարը անակնկալ սառեցրել էր Ուկրաինային տրամադրվելիք մոտ 400 միլիոն դոլարի ռազմական օգնությունը, եզրակացնելով՝ նախագահն օգտագործել է իր դիրքը սեփական քաղաքական նպատակներին հասնելու համար:

Ինքը՝ Դոնալդ Թրամփը, կտրականապես հերքում է իր հասցեին մեղադրանքները և պնդում, թե այս պատմությունը վհուկների ամենամեծ որսն է Միացյալ Նահանգների պատմության մեջ: «Օրեցօր, որքան ավելի շատ եմ տեղեկանում, այնքան ավելի եմ համոզվում, որ այն, ինչ կատարվում է, ոչ թե իմպիչմենտ է, այլ՝ հեղաշրջման փորձ», - նախօրեին Թվիթերում գրել է Սպիտակ տան ղեկավարը: Մի քանի ժամ անց էլ հավելել է՝ կոնգրեսական Ադամ Շիֆը, ով առաջնորդում էր իր իմպիչմենտի գործընթացը, պետք է հրաժարական տա՝ իր խոսքերը Կոնգրեսում խեղաթյուրված ներկայացնելու համար: «Դեմոկրատները կենտրոնացել են նախագահին պաշտոնանկ անելու վրա ընդամենը Ուկրաինայի նախագահի հետ շատ լավ զրույց ունենալու համար: Նրանք այս գործին են լծվել իմ նախագահ ընտրվելու առաջին իսկ օրից, ինչը շատ վատ է երկրի համար», գրել է Սպիտակ տան ղեկավարը:

Նախագահ Թրամփը իր դեմ իմպիչմենտի գործընթացն անվանում է «հեղաշրջում» և հայտարարում, որ որևէ սխալ չի գործել Ուկրաինայի նախագահի հետ զրույցում:
Մայք Փոմփեոն հայտարարել էր, որ տեղյակ չէ գաղտնի զեկույցի մասին, ըստ որի նախագահ Թրամփը 2020 թվականի ընտրություններին արտերկրյա միջամտություն է հրահրել, խնդրելով Ուկրաինային հետաքննել Դեմոկրատական կուսակցության նախագահական թեկնածու Ջո Բայդենին և իր որդի Հանթերին: Ստանալով Կոնգրեսի ստորին պալատից ցուցմունք տալու պահանջ, Փոմփեոն նամակով պատասխանել է, որ նման պահանջները «կարող են դիտարկվել միայն որպես աշխատակիցներին վախեցնելու և սպառնալու փորձ»:

Պետքարտուղարության գլխավոր տեսուչը չորեքշաբթի Կոնգրեսի երկու պալատների աշխատակիցների հետ հանդիպման ընթացքում նախատեսում է անդրադառնալ փաստաթղթերին, որոնք կոնգրեսականները պահանջել են իրենց հետաքննության համար: Ներկայացուցիչների պալատի անվտանգության և արտաքին հարաբերությունների հանձնաժողովը պահանջել է նաև ցուցմունք տալ կոնգրեսականների առջև Ուկրաինայում ԱՄՆ-ի նախկին դեսպան Մերի Յովանովիչին և Ուկրաինայի հարցերով նախկին հատուկ հանձնակատար Քըրթ Ուոքերին:
Հայտնի է դարձել, որ Պետդեպարտամենտի երկու պաշտոնյաներ համաձայնել են ցուցմունք տալ դեմոկրատների առաջնորդած կոնգրեսական հանձնաժողովներում, որտեղ ընդդիմությունը իմպիչմենտի գործընթաց է սկսել նախագահ Դոնալդ Թրամփի դեմ:
Արևմտյան լրատվամիջոցների հաղորդմամբ, վաղը փակ դռների ետևում կոնգրեսականների հարցերին կպատասխանի Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի արդեն նախկին բանագնաց Քուրտ Վոլքերը, մեկ շաբաթից էլ ցուցմունք կտա Ուկրաինայում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Մարի Յովանովիչը:

Ի թիվս բարձրաստիճան այլ դիվանագետների, դեմոկրատները հարցաքննության են հրավիրել նաև Միացյալ Նահանգների պետքարտուղարին, ով, ըստ մամուլի հաղորդումների, ներկա էր եղել վիճահարույց այդ հեռախոսազրույցին: Մայք Փոմփեոն այսօր առաջին անգամ հաստատել է այդ տեղեկությունը, զրույցի բովանդակությունը, սակայն, չի մեկնաբանել, մանրամասներ չի հայտնել: «Այո, ես ներկա էի այդ հեռախոսազրույցին, քանի որ ես պետքարտուղար եմ արդեն մեկուկես տարի, և մանրամասնորեն գիտեմ Ուկրաինայի հարցում Միացյալ Նահանգների քաղաքականությունը, որը մնում է անփոփոխ: Մենք կշարունակենք օգնել Ուկրաինայի նոր կառավարությանը Ռուսաստանի կողմից վտանգներին դիմակայելու, երկրի ներսում կոռուպցիան հաղթահարելու, տնտեսությունը զարգացնելու հարցում: Պետքարտուղարության պաշտոնյաները և ես այս նպատակներին ենք ծառայում, և կշարունակենք այդ ուղղությամբ ջանքերը՝ չնայած բարձրացված այս աղմուկին», - նշել է Փոմփեոն:

Պետքարտուղար Փոմփեոն էլ նախօրեին պնդել էր, թե դեմոկրատները ճնշում են գործադրում պետդեպի աշխատակիցների վրա: «Ես կօգտագործեմ իմ տրամադրության տակ առկա բոլոր միջոցները՝ կանխելու նպատակասլաց մասնագետների ուղղությամբ այդ ճնշումները», - Թվիթերում գրել էր Փոմթեոն: Այսօր, պատասխանելով լրագրողների հարցերին, նա պարզաբանել է՝ ինչին է դեմ և ինչու:

«Նրանց առաջադրած պահանջները ամբողջությամբ խախտում են իշխանությունների տարանջատման հիմնարար սկզբունքը, նրանք ուղիղ դիմել են պետդեպի աշխատակիցներին, ասել են, որ նրանք չշփվեն պետքարտուղարության իրավական խորհրդատուների հետ, և ասել են, որ պետդեպի ներկայացուցիչները չպետք է ներկա լինեն: Մինչդեռ Սահմանադրությունը լիազորում է կառավարությանը ներկա գտնվել, որպեսզի մենք կարողանանք պաշտպանել մեր գործընկերների համար կարևոր տեղեկությունները, և մեր դաշնակիցներն էլ վստահ լինեն, որ պետդեպին տրամադրած նրանց տեղեկությունները պաշտպանված են: Ես չեմ հանդուրժի, որ Կոնգրեսի ներկայացուցիչները ճնշեն ու սպառնան պետդեպի աշխատակիցներին, դա անընդունելի է, և ես նման բան թույլ չեմ տա», - նշել է Փոմփեոն:

Դեմոկրատ կոնգրեսականներն ավելի վաղ պետդեպից պահանջել էին գաղտնազերծել նաև Թրամփ-Պուտին հեռախոսազրույցների բովանդակությունը: Ռուսաստանի նախագահն այսօր առաջին անգամ արձագանքել է շաբաթներ շարունակվող այս պատմությանն ու պնդել՝ դեմ չէ: «Ես հո ամբողջը կյանքս նախագահ չեմ եղել, իսկ իմ նախկին աշխատանքը ինձ սովորեցրել է, որ իմ յուրաքանչյուր զրույց կարող է հրապարակվել», - ասել է Վլադիմիր Պուտինը: Կհրապարակվեն արդյոք Ռուսաստանի նախագահի հետ Թրամփի զրույցները, թե ոչ՝ դեռ հստակ չէ: Դեմոկրատները, սակայն, այսօր արդեն հայտարարել են, թե պատրաստվում են դատական հայցով Սպիտակ տնից ստանալ իրենց հետաքրքրող զրույցների սղագրություններն ու անհրաժեշտ փաստաթղթերը:

Իր հերթին, ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոն խստորեն քննադատել է նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենտի` Կոնգրեսում մեկնարկած գործընթացը: Պետդեպարտամենտի ղեկավարն այդ մասին գրել է Twitter-ի իր էջում` մեկնաբանելով նախևառաջ կոնգրեսական լսումներին իր և մի շարք այլ ամերիկացի գործող ու պաշտոնաթող դիվանագետների հրավիրված լինելու փաստը: «Կոնգրեսի ներկայացրած այդ պահանջը ես ընկալում եմ որպես Պետդեպարտամենտի վաստակաշատ աշխատակիցներին ահաբեկելու, ճնշելու և նրանց հանդեպ ոչ պատշաճ վերաբերմունք ցուցաբերելու փորձ», - գրել է Փոմփեոն:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1231 անգամ
Լրահոս
Արտաքին պարտքն աճելու է, բյուջեն շարունակվում է թերակատարվել Պրեմիայից քշվածները «Կոռուպցիայի դեմ պայքար»՝ ամերիկյան կուռացիայով Ռուսաստան-Բելառուս միավորման մեծ գործարքը. «Բատկայի» մեկ ամսվա հնազանդությունը «Այդ որոշումը կարող է ուժեղացնել մահմեդական և քրիստոնյա բնակչության պառակտումը»․ ՌԴ-ի արձագանքը Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերափոխելու որոշմանը Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Կրթության նախարարը հեգնում է եկեղեցուն Հանրային հեռուստաընկերության եթերում Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը դատապարտել է Թուրքիայի՝ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերափոխելու մասին որոշումը Նոր հակառեկորդ ԱՄՆ-ում՝ մեկ օրում 65 հազար վարակակիր, երկրորդ ալիք՝ Կենտրոնական Ասիայի երկրներում ՄԻԵԴ-ի կողմից միջանկյալ միջոցի չկիրառումը հետևանք և ազդեցություն չունի հետագայում բուն գանգատի քննության ընթացքի վրա․ Գոհար Մելոյանը՝ ՍԴ դատավորների հայցադիմումի մասին Բանակցությունները կարող են վերադառնալ 90-ականների հուն, որը նախատեսում էր ոչ միայն տարածքների հանձնում Ադրբեջանին. Հրապարակ Ֆեյք փաստարկներ՝ ատոմակայանի կյանքն անվերջ երկարաձգելու նպատակով Արմեն Սարգսյանը հանդիպել է Բակո Սահակյանի հետ Արայիկ Հարությունյանն ընդունել է Սեյրան Օհանյանին Արմեն Մուրադյանի «Արտակարգ» ծնունդը /տեսանյութ/ Փոխանց Ծաղկեպսակի.Կարեն Վարդանյանի ընտանիքը հայտարարություն է տարածել «Նիկոլի ձագն է, դրա համար էլ պաշտոնի նշանակեցին». ծեծված փոխգնդապետի եղբայրը`Տրդատ Սարգսյանին պաշտոն տալու մասին Սահակաշվիլին կնշանակվի՞ ՀՀ մարզպետ Երեք ընկերներով ծեծել են խանութի տիրոջը, ապա կրակել հրազենից. Նրանք կոշեցիներ են 77-ամյա հովիվը կայծակնահարվել է եւ մահացել Ավտովթար Վայոց Ձորի մարզում․ վիրավոր ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց Արտակարգ դեպք Երևանում Աշխարհի մի շարք երկրներում կորոնավիրուսի դեմ պատվաստումները լինելու են կամավոր․ մեզ մոտ բոլորին պատվաստելու մտադրություն ունեն Ալե՛ն, նայի՛ր շուրջբոլորդ և մի՛ խոսիր ծրարներից. Yerkir.am 2 միլիոն դրամից ավելի գործիքների գողություն ավտոտնակից․ Մալաթիայի ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)
Ամենաընթերցվածները
Շուտով
ՀՈՒԼԻՍԻ 13-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ ԱԻՆ հրդեհային և տեխնիկական անվտանգության հետաքննության վարչության պետի տեղակալ Սերգեյ Հայրապետյանի ասուլիսը: Թեմա- Հայաստանում հրդեհային անվտանգության իրավիճակը, շոգ եղանակով պայմանավորված հնարավոր ռիսկերը: Հարգելի գործընկերներ, COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց ձևաչափով: Խնդրում ենք լրագրողներին չներկայանալ ասուլիսի վայր: Դուք կարող... Հունիսի 10-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրերն են ՙՙԻրավունքի սահման՚՚ ՍՊԸ ղեկավար Գևորգ Հովհաննիսյանը, ՙՙԻրավունքի և արժեքների գերակայություն՚՚ հ/կ -ի ղեկավար Սարգիս Տեր-Եսայանը և Երևանի այլընտրանքնային քաղաքապետարան նախաձեռնության ղեկավար Սոնա Աղեկյանը: Թեմա՝ դիմակների պարտադիր կրելը, տուգանքների հնարավոր բարձրացումը, ինչու են ոտնահարվում մարդու իրավուքնենրը: Հուլիսի 10-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրերն են քաղաքական գործիչ Արա Վարդանյանը և փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը: Թեմա` ՄԻԵԴ-իպատասխանը ՍԴ 3 նախկին դատավորների և ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի դիմումին, ԲԴԽ որոշումը Ալեքսանդր Ազարյանի գործով, ներքաղաքական իրավիճակ: ՀՈՒԼԻՍԻ 10-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչություն ՀԿԳ ավագ քննիչ Սասուն Գրիգորյանի ասուլիսը: Թեմա- Առցանց խարդախություններ, վերջին շրջանի միտումներ, հնարավոր ռիսկեր: Հարգելի գործընկերներ, COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ ան... Հուլիսի 10-ին` ժամը 12:00-ին, Պոստ Սկրիպտում մամուլի ակումբում "Դեմոկրատական այլընտրանք" կուսակցության Քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը կխոսի գույքահարկի նոր օրենքի մասին, կանդրադառնա ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակին։ Բանախոսը կխոսի նաև ներքին և արտաքին քաղաքական զարգացումների մասին։ Հուլիսի 10-ին` ժամը 11:00-ին, Պոստ Սկրիպտում մամուլի ակումբում տնտեսագետ Կարեն Սարգսյանը կխոսի գույքահարկի նոր օրենքի մասին, կանդրադառնա թե որքանով այն նոր բեռ կլինի հասարակության համար, ռիսկերին և հնարավոր հետևանքներին։ ՀՈՒԼԻՍԻ 9-ին` ժամը 10:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գևորգ Հայրապետյանի ասուլիսը: Թեմա- Ինչպես պաշտպանել անձնական տվյալները համացանցում եւ չդառնալ ֆիշինգի (phishing) զոհ: Հարգելի գործընկերներ, COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց ձևաչափով: Խնդրում ենք լրագրողներին չներկայանալ ասուլիսի վայր: Դուք կարող եք «Արմենպրես» լրատվական գործակալության՝... Հուլիսի 9-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը: Թեման՝ «1. Ադրբեջանական ԶՈւ հերթական զորավարժությունը, որի ընթացքում կրկին նոր ստորաբաժանումներ են մոտեցնում սահմանին: 2. Ռուս-ադրբեջանական հարաբերությունների խորացումը՝ հայ-ռուսական հարաբերությունների սառեցման ֆոնին. հետևանքները: 3. Այս պահին Թուրքիայի մղած երեք պատերազմները»: Հասցեն՝ Արշակունյաց 4, Մամուլի շենք, 13-րդ հարկ: ՀՈՒԼԻՍԻ 9-ին` ժամը 15:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի և Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանի ասուլիսը։ Թեմա-Հուլիսի 10-28-ը Երևանում կայանալիք «Music 20» խորագրով առցանց միջազգային փառատոնի մանրամասներ։ Հարգելի գործընկերներ, COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց ձևաչափով:... Հուլիսի 7-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են փորձագետներ Ա. Հարությունյանը և Ա. Ավագյանը: Թեմա՝ «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան վերացնելը տրամաբանությունից զուրկ է և վտանգավոր, տեսակետներ թեմայի շուրջ, հայ-ռուսական ներկա հարաբերություններ, ինչի կհանգեցնեն, Ինչ է իրենից ներկայացնում Լանզարոտի կոնվենցիան, եվ արդյոք կհեշտացնի՞ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը:
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub