Մենք բոլորս Անդրանիկ Քոչարյան ենք

Անդրանիկ Քոչարյանի սկանդալային հայտարարությունը երկու օր է փոթորիկ է բարձրացրել հայ հանրության բանականությունը չկորցրած զանգվածների շրջանում:

Հայտարարությունն այդ դատապարտում են
քաղաքական ներկա եւ նախկին գործիչներ, սակայն իշխանականներից որեւէ մեկը բացառությամբ Սասուն Միքայելյանի համարձակություն չունեցավ՝ դատապարտելու թիմակցի արարքը: Այն դեպքում, եր ներկայիս իշխանություններից շատերը ոչ վաղ անցյալում գերհամարձակ իրավապաշտպաններ էին, մարդու եւ հատկապես կանանց իրավունքների պաշտպանության առաջամարտիկներ: Նրանց հայտարարություններ-արդարացումները մեզ տեղափոխեցին նախկին իշխանության ժամանակաշրջան, ճիշտ նույնպես էին ՀՀԿ-ական այսպես կոչված ինտելեկտուալներն արդարացնում Շմայսի դասին պատկանողների մտքի գոհարները:

ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը մի անչափ համեստ ստատուս գրեց, բայց վերջնարդյունքում կատարվածի մեղքը բարդեց նախկինների վրա. «Անձնական կյանքը, արտաքինը, կինը, տղամարդը, ծնողները քաղաքական կատեգորիաներ չե՛ն: Ափսոսում եմ, որ դեռ ամբողջությամբ չկա այս գիտակցումը մեր քաղաքական խոսակցություններում: Նոր մշակույթի հաստատումը անհատական ջանք է պահանջում բոլորի՛ց: Ու սա վերաբերում է նաև նախկին պաշտոնյաներին, հակաիշխանական լրատվականներին ու սոցիալական ցանցերի որոշ օգտատերերին: Ձեր ձեռամբ այնքան ատելություն, կնատյացություն, անձնական կյանքի ոտնահարում է տեղի ունեցել, որ լավ կլինի խոսելու փոխարեն բացեք ձեր էջերը կարդացեք»,- գրեց Լենա Նազարյանը:

Իմ Քայլի օդիոզներից Նիկոլայ Բաղդասարյանին լրագրողները հարցրեցին՝ երբ ասում են՝ ձեր հոր եւ անհայտ հոր, այստեղ վիրավորանք չկա՞. «Հիմա մամային ճանաչում ենք բոլորս, ի՞նչ վիրավորական բան կա, եթե ես ձեր լրագրողներից մեկին ասեմ՝ ձեր մամային ճանաչում եմ, բայց պապային չեմ ճանաչում» ,-մաքուր հայերենով ասած՝ կրուտիտ արեց Բաղդասարյանը:

Բաղդասարյանը երկար տարիներ է, ինչ ճանաչում է Անդրանիկ Քոչարյանին եւ չի կարծում, որ նա կարող էր նման վիրավորանք հնչեցներ, ինչպես ընկալել են որոշ մարդիկ. «Հիմա, եթե ես հայտնեմ, որ ձեր մամային լավ ճանաչում եմ, պապային էլ, իսկ մյուսինը չեմ ճանաչում ու չգիտեմ, թե որտեղից ձեզ այդքան գումար, այստեղ արդեն ոչ թե վիրավորանքի, այլ քաղաքական խնդիր է։ Մարդն ուզում է հասկանալ՝ Արփինե Հովհաննիսյանն էլ ունի բնակարան, տուն, ֆինանսական միջոցներ, եւ մարդն էլ բարձրաձայնում է խնդիրները, ուզում է իմանալ, թե որտեղից այդ ֆինանսական միջոցները: Արփինե Հովհաննիսյանի մամային ճանաչում ենք, նոտար է աշխատել, պապային չենք ճանաչում, ուզում ենք հասկանալ՝ էդ ֆինանսական միջոցները, որ Արփինե Հովհաննիսյանի մոտ են կուտակվել, դրանք որտեղի՞ց են եկել»:

Առավել նողկալին այն էր, որ Անդրանիկ Քոչարյանին աջակցում էին ու գոտեպնդում իշխանական կանայք: Քրիստինե Պողոսյան անուն-ազգանունով բառի բուն իմաստով անհայտ պատգամավորը, որը չգիտես ինչպես եւ ոնց է հայտնվել խորհրդարանում, այսօր հոգու մաղձը թափում էր լրագրողների վրա, որպեսզի արդարացնի իր հայտարարությունն առ այն, թե ինչու պիտի Քոչարյան Անդրանիկը ներողություն չխնդրի.« Ո՞ւր էին լրագրողները, երբ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանն ասում էր, որ կանանց ու երեխաներին պետք է դաստիարակչական ապտակ տալ»: Այս մասին լրագրողների հետ խոսել է իմքայլական պատգամավոր Քրիստինե Պողոսյանը՝ խոսելով Արփինե Հովհաննիսյանի հասցեին Անդրանիկ Քոչարյանի հայտարարության մասին. «Ո՞ւր էիք դուք, երբ Նաիրա Զոհրաբյանը, լինելով մարդու իրավունքների հանձնաժողովի պաշտպան, մարդկանց դուրս էր հրավիրում դահլիճից (հավանաբար նկատի ունի հայտնի տրանսգենդերի հետ կապված միջադեպը): Ես ուզում եմ, որ հավասարազոր արձագանք լինի»: Քաղաքական քուղերում դեռեւս չթրծված աչոնիկն այնքան խառնվեց իրար, որ խառնեց թացը չորին,կարեւորն անկարեւորին. «Ինչի՞ համար: Նա հասուն տղամարդ է, եթե գտնի, որ պետք է ներողություն խնդրի, կանի դա, ես չէ, որ պետք է դա ասեմ»:

Լուսինե Բադալյանն էլ Քոչարյանի հետ լուսանկարի հրապարակմանը կից գրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին վիրավորողների ինքնավստահությունից ու սեփական անձը գերագնահատելու կարողությունից եմ ուզում»: Մինչդեռ Անդրանիկ Քոչարյանի գարշելի արարքն իրականում բարոյական դաշտում էր ու հեղափոխական իշխանությունը մի ներողությամբ կարող էր ցույց տալ, որ չի գնալու նախկինների ետեւից ու եթե նույնիս թյուրիմացաբար կամ ենթագիտակցությամբ արվում են այդպիսի փորձեր, դրանք պետք է խեղդվեն հենց օրորոցում: Իսկ իրականությունն այն է, որ Անդրանիկ Քոչարյանն այս իշխանության իրական դեմքն է:

Անի Սահակյան

դիտվել է 10980 անգամ
Լրահոս
«Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին Ինչու ռուսական զորքը լքեց Արցախը․ վերլուծական Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Նիկոլ Փաշինյանը չի դադարում գերազանցել ինքն իրեն Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը բրիտանացի պատգամավորի արձանագրումներին Լրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Ռուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ Ի՞նչ էր անում Դիլիջանի քաղաքապետը Փաշինյանի՝ Ոսկեպարի հանդիպմանը Գարդման-Շիրվան-Նախիջևանը ակնկալում է՝ ԱՄՆ դեսպանը կնպաստի արցախցիների վերադարձի ժամկետի մատնանշմանը Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am