Ով խոսի, դուք լռեք

«Մարտի 1»-ի գործով փաստահավաք խմբի նախկին անդամ, ԱԺ պաշտպանության և մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում անդրադառնալով Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի հայտարարությանը, թե ներկայիս իշխանությունն իրավական առումով տապալել է «Մարտի 1»-ի գործը, ասել էր. «Արփինե Հովհաննիսյանը պետք է խոսի փաստերով, իսկ պայմանական կարող է տալ իր մայրիկի և անհայտ հայրիկի անունները»։

Քոչարյանի աղմկահարույց հայտարարությունը երկու օր է փոթորիկ է բարձրացրել համացանցում, ոտեղ գերակշռում են դատապարտող հայտարարությունները ու կա հանրային պահանջ Արփինե Հովհաննիսյանից ներողություն խնդրելու վերաբերյալ: Քոչարյանը չի պատրաստում ներողություն խնդրել, նա շտապեց այդ մասին այտնել լրագրողների հետ զրույցում՝ հիմնավորելով, որ Հովհաննիսյանն է իրեն վիրավորել՝ կոռուպցիոներ անվանելով: Քոչարյանի սկանդալային հայտարարությանն անդրադարձան քաղաքական ներկա եւ նախկին գործիչներ, սակայն իշխանականներից որեւէ մեկն այդուհանդերձ այդքան համարձակություն չունեցավ՝ դատապարտելու թիմակցի արարքը: Այն դեպքում, երբ ներկայիս իշխանություններից շատերը ոչ վաղ անցյալում գերհամարձակ իրավապաշտպաններ էին, մարդու եւ հատկապես կանանց իրավունքների պաշտպանության առաջամարտիկներ:

Զորօրինակ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը, ով մի անչափ համեստ ստատուս գրեց այս առթիվ. «Անձնական կյանքը, արտաքինը, կինը, տղամարդը, ծնողները քաղաքական կատեգորիաներ չե՛ն: Ափսոսում եմ, որ դեռ ամբողջությամբ չկա այս գիտակցումը մեր քաղաքական խոսակցություններում: Նոր մշակույթի հաստատումը անհատական ջանք է պահանջում բոլորի՛ց: Ու սա վերաբերում է նաև նախկին պաշտոնյաներին, հակաիշխանական լրատվականներին ու սոցիալական ցանցերի որոշ օգտատերերին: Ձեր ձեռամբ այնքան ատելություն, կնատյացություն, անձնական կյանքի ոտնահարում է տեղի ունեցել, որ լավ կլինի խոսելու փոխարեն բացեք ձեր էջերը կարդացեք»,- գրեց Լենա Նազարյանը:

Զարմանալին այն է, որ ատելության, անձնական կյանքի ոտնահարման, թշնամանքի եւ նման այլ բաների մասին խոսում է մեկը, երբ երբեք հասարակությունն այսքան տարանջատված ու բեւեռացած չի եղել, որքան այս շխանության պաշտոնավարման մեկուկես տարվա ընթացքում: Ով կպատկերացներ, որ սիրո եւ հանդուրժողականության լոզունգներով իշխանության եկածները հասարակությանը կսորտավորեի սեւերի ու սպիտակների, ատելության, թշնամանքի, բռնության քարոզը այս իշխանության կողմից խրախուսվել է ամենավերին՝ վարչապետի մակարդակով: Ու հիմա տիկինն այս խոսում է ատելության ու նման բաների մասին: Եթե Նիկոլ Փաշինյանը, կամ հանրությանը սեւի ու սպիտակի բաժանած Հայկ Մարությանը նախկին են, ապա այլ հարց է եւ այստեղ չենք կարող չհամաձայնել Լենա Նազարյանի հետ, որ նրանց ձեռամբ իսկապես ատելության մթնոլորտն է թանձրացել:

Անի Սահակյան

դիտվել է 2837 անգամ
Լրահոս
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ. ԶՊՄԿ Մարդկանց ծեծող ոստիկանների դեմքին նայեցի ու խղճացի նրանց․ հոգեբան Կարինե Նալչաջյան (video) ՌԴ ԱԳՆ-ի արձագանքը՝ Տավուշի գյուղերի հանձնման վերաբերյալ (video) Փակ է Ապարան-Սպիտակ Մ3 ճանապարհահատվածը․ քաղաքացիները շարունակում են ընդվզել (video) Պուտինին չմեղադրե՛ք․ Հայաստանի իշխանություններն են այդ քայլին գնացել․ Մարիա Զախարովա (video) Լա՛վ լսեք՝ տղերքի գլուխները Շուշիում կերան․ քաղաքացիներ (video) Բագրատաշենում ոստիկանները սպառնում են քաղաքացիներին միացած վարորդներին (video) «Չգոռաս ինձ վրա», «Հանգիստ պահի քեզ». Մարտունիում ոստիկանապետը վիճում է ճանապարհը փակածների հետ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am