Արփինե Հովհաննիսյանի մամային ճանաչում ենք, պապային՝ ոչ. Նիկոլայ Բաղդասարյանի ապշեցուցիչ մեկնաբանությունը (video)
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն՝ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի հասցեին արված արտահայտությունը բուռն քննարկման առարկա դարձավ: Անդրանիկ Քոչարյանն ասել էր՝ «Արփինե Հովհաննիսյանը պետք է խոսի փաստերով, իսկ պայմանական կարող է տալ իր մայրիկի եւ անհայտ հայրիկի անունները»:
Հարցին՝ երբ ասում են՝ ձեր մոր եւ անհայտ հոր, այստեղ վիրավորանք չկա՞՝ Նիկոլայ Բաղդասարյանը պատասխանեց. «Հիմա մամային ճանաչում ենք բոլորս, ի՞նչ վիրավորական բան կա, եթե ես ձեր լրագրողներից մեկին ասեմ՝ ձեր մամային ճանաչում եմ, բայց պապային չեմ ճանաչում»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում.