Ընտրությունների արդյունքները առաջացրել են իշխանությունների զայրույթը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Այն փաստը, որ մարզային օղակներում այսօր իշխանությունները լուրջ խնդիրներ ունեն, արդեն նույնիսկ իշխանությունների համար նորություն չէ. ասվածի վառ օրինակը կիրակի օրը տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններն էին, որոնց ժամանակ իշխանության թիրախում հայտնված որոշ համայնքապետներ, որոնք հեռացվել էին աշխատանքից, վերընտրվել են իրենց պաշտոնում, ինչն առաջացրել է իշխանությունների զայրույթը։

Ի դեպ՝ այս թեման իշխանությունների համար առավել ցցուն դարձավ Նորաշենի համայնքապետի հետ կապված պատմության առումով. Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, փորձելով բացատրել, թե ինչու է ազատել Նորաշենի համայնքապետին, ասել է, թե ՏԿԶ նախարար Սուրեն Պապիկյանից գրություն է ստացել, իսկ թե ինչ գրության կամ որոշման մասին է խոսքը, այդպես էլ մնում է անհասկանալի։

«Փաստ» թերթի տեղեկություններով, այս մասին բարձրաձայնում եւ իրենց դժգոհությունն են հայտնում անգամ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության փորձառու որոշ մասնագետներ՝ նշելով, թե այս ամենը փորձանք է դառնալու ողջ նախարարության գլխին։

Առավել եւս, որ իշխանությունները հետեւողականորեն շարունակում են միջամտել ՏԻՄ ընտրովի մարմինների գործերին՝ վիրահատական միջամտություններով փորձելով ազատվել «անցանկալիներից ու անհնազանդներից»՝ միեւնույն ժամանակ դա որակելով որպես բնական գործընթաց։

Սակայն փորձը ցույց է տալիս, որ մի կողմից՝ իշխանությունները ռեսուրս չունեն իրենց թեկնածուին առաջադրելու, մյուս կողմից՝ «զտված» շատ համայնքապետներ վերընտրվում են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 581 անգամ
Լրահոս
Վկան ինքն է գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել աշխատասեղանին․ ՔԿ Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի Դավաճանության մեկ օրը Համախմբվել է պետք, չարիքի իշխանությունը պետք է հեռանա Ալիևը կմեկնի ՌԴ, ապա՝ Գերմանիա Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար Հայոց Հովվապետն անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև առկա եղբայրական հարաբերություններին Վերականգնվում են այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև․ Վարչապետի աշխատակազմ Նիկոլ Անհողի միակողմանի նվերները Բաքվին (քարտեզ) Արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ խմբակցություններ Ադրբեջանը ստանում ա հողեր ու շրջանցում ա ՀՀ ԶՈւ պաշտպանական գիծը Հայաստանը Տավուշի գյուղերը հնձնում է ոչ մի բանի դիմաց Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Նիկոլը քանդեց պաշտպանական գիծը Տավուշում Ընդդիմություն, սկսի՛ր անվստահության գործընթաց և վարչապետի թեկնածու առաջադրիր Միքայել արք․ Աջապահյանին․ Տիգրան Աթանեսյան «Ադրբեջանը փաստացի ստիպել է, որ մեր բանակը այլև չպահի սահմանը, այլ միայն սահմանապահները. Սա շատ վատ է». թյուրքագետ «Անվտանգության ու միջազգայինի անվան տակ սկզբում հանձնեց Արցախը, հիմա անցավ Հայաստանին…». Տաթևիկ Հայրապետյան «Բոլոր դեպքերում այս մտքի «գաղափարական հայրը» գտնվում է ավելի վերևում». Բադալյան 26.000-ից մինչև 7 850.000 դրամ. Տուգանքների հաշվետվություն Արայիկ Հարությունյանի օգնականը՝ «Մոշիկ»-ը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news «Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքին պատշաճ չարձագանքելու համար հաղորդում է ներկայացվել քննիչների դեմ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am