«Պայթող» թեմաներ ԵՊՀ-ում

«Հրապարակ» թերթը գրում է. «ԵՊՀ-ում այսօր տեղի կունենա գիտխորհրդի հերթական նիստը։ Քննարկվելու է «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագիծը, որը ԿԳՄՍ նախարարությունն է ուղարկել, եւ որը լուրջ դժգոհություններ է առաջացրել ոչ միայն համալսարանում, այլեւ Գիտությունների ակադեմիայում, քանի որ վերանում են ակադեմիական ինստիտուտները։ «Դժգոհ ենք նախագծից. նախ` շատ սեղմ ժամկետ են տվել ծանոթանալու` մոտ մեկ շաբաթ։

Իմ առաջին հարցը լինելու է հետեւյալը․ մենք ո՞ւմ հետ ենք խոսում, ո՞վ է մեր զրուցակիցը, ո՞վ է նախագծի պատասխանատուն»,- ասաց ԵՊՀ պրոֆեսորներից մեկը: Թե կոնկրետ ով է գրել օրենքը, ոչ ոք չգիտի: «Հաջորդ անթույլատրելի դրույթը. ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը 32-ից դառնում է 12 անդամ, որոնցից 6-ին նշանակում է նախարարը։ Առաջ այլ կերպ էր. նշանակում էր կառավարությունը` տարբեր տեղերից` պատգամավոր, պրոֆեսոր, գիտաշխատող։ Այսինքն՝ համալսարանի մասնակցությունը խիստ կրճատվում է։

Առաջ 25 տոկոսն ուսանողներն էին, 25-ը` համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, 25-ը նախարարությունն էր նշանակում։ Հիմա 50/50 համամասնությամբ է լինելու․ 50-ը՝ նախարարը, մյուս 50-ից 2 հոգի՝ ուսանող, 2 հոգի՝ պրոֆեսորադասախոսական կազմից, մյուս 2-ն էլ՝ գործատուներից: Նախագիծը հստակ չէ, խնդիր է, թե ովքեր են քվեարկելու եւ ինչպես:

Իսկ որ ամենակարեւորն է` նախագծով դեկանները դառնում են նշանակովի` ռեկտորի կողմից․ մինչ այս ընտրովի էր։ Նախարարի ու ռեկտորի միապետություն է հաստատվում, դեկանը, որ մինչ այդ հաշվետու էր ֆակուլտետին, հիմա պետք է ռեկտորին «հաշիվ տա»։ Դրան գումարեք քաղաքական նպատակահարմարության հարցը․ կարող են ում ուզեն, հանեն, իրենց մարդկանց նշանակեն։ Մյուս «պայթող» թեման էլ կարող է լինել 65 տարեկանի շեմի հաստատումը․ լրացավ՝ հանում են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 200 անգամ
Լրահոս
Հեռու մնացեք Բագրատ Սրբազանից, լափի մեռածնե՛ր․ Արիանա Հովսեփյան (video) Էդ սյունը հանելու են ու մտցնեն համապատասխան տեղը. Արգիշտի Կիվիրյան (video) Էդ Երկրապահ կոչեցյալը երկրորդ անգամ ա մարդկանց վրաերթի ենթարկում․ Գառնիկ Դանիելյան (video) Ո՞նց թե՝ «պետք ա ուրախ լինենք՝ 50 մետրի վրա Ադրբեջանն ա»․ Լևոն Քոչարյան (video) Հայե՛ր, մեր հողը թշնամուն տվողին կախաղան հանեք․ ոսկեպարցի տատիկ (video) Բաքուն համաձայնել Է Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Կարեն Վրթանեսյան Ինչու՞ է իրանական հրթիռների թիրախում հայտնվել Արցախը․ Արգիշտի Կիվիրյան (video) Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը Սրբազանի մասին ստահոդ լուրեր տարածելով` կարճաժամկետ հաջողություն կարձանագրես․ հայտարարություն Սասուն Միքայելյան, դուք եւ ձեր կցորդները հավաքեք ձեզ. Բագրատ Սրբազան (video) Անվստահություն․ եթե ոչ՝ մանդատներից հրաժարում․ հայտարարություն «Խելագար կառավարություն է, որ պատերազմով վախեցնի»․ Գեղամ Մանուկյան (video) Ոսկեպարը կդառնա անկլավ․ համայնքի վարչական ղեկավար Երևան–Սևան ճանապարհը բացվեց. քաղաքացիները վստահեցնում են` պայքարը շարունակական կլինի Իշխանության ներկայացուցիչները արդեն իսկ անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումները. ՀՅԴ Բյուրո Մի օր էդ բերետավորների երեխեքը էդ կադրերը տեսնելու են Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը «Ժողվարչապետի» հաշվետվությունը բրիտանական մամուլին Թշնամին Փաշինյանն ա․ հողերը տալու համար երևի փող էլ ա ստացել. ակցիա (video) Վիլիսի շոֆեռը պետք է ման գա իր համար հավեսով, ԱԺ պատգամավորը, որ վրաերթի է ենթարկվել, հեչ է ձեզ համար․ Դանիելյանը՝ ոստիկաններին Որ մեկդ մասնակից եղաք էդ հակահայ, գործին, իմ ամենամտերիմ գործընկերն էլ լինեք, դառնալու եք իմ ամենաոխերիմ թշնամին. Գեոդեզիստի կոչը գործընկերներին Ամենամեծ թշնամին Փաշինյանն է. Ակցիայի մասնակից Վաղուց պետք է այսպես արվեր. Արա Ռոստոմյան Տավուշում առերևույթ նույն անձը երկու անգամ համանման ապօրինի վարքագիծ է դրսևորել, իսկ իրավապահները չեն կանխել․ Վարդևանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am