Ի տարբերություն Սանասարյանի՝ ես չեմ կարեկցում իրեն. Արսեն Թորոսյանի պատասխանը Սանասարյանին (video)
«Ես կարծում եմ, որ կարելի է իմ տված ցուցմունքները կա՛մ ստուգել, կա՛մ եթե վստահ են, որ ես կեղծ ցուցմունք եմ տվել, դրան նորից տան իրավական գնահատական՝ մեր երկրի օրենքներով նախատեսված իրավական պրոցեսներով»,-այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց ԱՆ նախարար Արսեն Թորոսյանն՝ արձագանքելով Սանասարյանի արձագանքին, որ նա կեղծ ցուցմունք է տվել:
Դիտարկմանը՝ այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ Դավիթ Սանասարյանն ասել էր, որ կարեկցում է Արսեն Թորոսյանին, նախարարը պատասխանեց.«Ի տարբերություն իրեն, ես իրեն չեմ կարեկցում, հակառակը, կարծում եմ, որ նա պետք է հետեւություններ անի վերջին առնվազն կես տարվա գործողություններից՝ իր ապագան պլանավորելու գործում»:
Մանրամասները՝ տեսանյութում.