Ադրբեջանի և Իրանի սահմանին լուրջ միջադեպ է տեղի ունեցել. լուսանկարներ
Ադրբեջանի եւ Իրանի սահմանին հոկտեմբերի 2-ի գիշերը տեղի է ունեցել լուրջ միջադեպ։
Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, կեսգիշերին մոտ ադրբեջանական սահմանապահ վերակարգը պետական սահմանի խախտում է պարզել երեք անհայտ անձանց կողմից։ Հետեւելով սահմանախախտներին՝ սահմանապահներն օդ նախազգուշական կրակ են բացել։ Պատասխան կրակով երեք սահմանախախտներն էլ սպանվել են։ Սահմանը խախտողների զննման ժամանակ հայտնաբերվել է պայուսակ 15 կիլոգրամ տարբեր թմրանյութերով եւ կարճափող հրացան փամփուշտներով։