Ի՞նչ է փնտրել ԱԱԾ-ն Դավիթ Սանասարյանի երեխաների դպրոցում (video)
Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ՊՎԾ ղեկավարի լիազորությունները ժամանակավոր կասեցված Դավիթ Սանասարյանն ու իր փաստաբաններ Արսեն Սարդարյանն ու Իննեսա Պետրոսյանն անդրադարձան Սանասարյանի դեմ հարուցված քրեական գործին:
Հիշեցնենք, որ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ խմբային շահերից ելնելով` իր աշխատակիցների կողմից փաստացի կառավարվող ընկերության ձեռնարկատիրական գործունեությանը նպաստելու նպատակով իր պաշտոնեական դիրքն առերևույթ օգտագործել է ծառայության շահերին հակառակ և չի կատարել իր ծառայողական պարտականությունները:
Առավել մանրամասն՝ տեսանյութում.