«ԱԺ-ի որոշումով չէ` Հրայր Թովմասյանը մնա՞, թե՞ հեռանա». Գագիկ Ծառուկյան. տեսանյութ
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի խոսքով՝ ԲՀԿ խմբակցությունով քննարկել են ՍԴ-ի վերաբերյալ ԱԺ-ի ներկայացրած նախագիծը:
«ԱԺ նախորդ գումարման ժամանակ մեր խմբակցությունը դեմ է քվեարկել Հրայր Թովմասյանին, իր պաշտոնի համար, որ նա չի համապատասխանում: Նայելով հիմնական դրույթները, թղթերը՝ տեսել ենք ժամկետների խախտումներ: Մի բանը, որը լիարժեք իրավաբանորեն ապացուցված չէ, ժամկետների խախտումներ կան, թերի դրույթներ:
Հիմնավորումները շատ թույլ են, կարող եմ բոլորին ասել, որ ԱԺ-ի որոշումով չէ` Հրայր Թովմասյանը մնա՞, թե՞ հեռանա»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրւյցում ասաց Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով ՍԴ-ի վերաբերյալ ներկայացրած նախագծին: