Խոշոր և շղթայական ավտովթար՝ Երևանի Իսակովի պողոտայում. մեքենաներից 2-ը հայտնվել են բետոնե արգելապատնեշի վրա
Այսօր խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:30-ի սահմաններում Իսակովի պողոտայում բախվել են Porsche Cayenne մակնիշի 47 XA 777 համարանիշի, Nissan March մակնիշի 36 FN 653 համարանիշի, Mercedes մակնիշի 36 MD 574 համարանիշի և Opel մակնիշի 35 DQ 642 համարանիշի ավտոմեքենաները, տեղեկացնում է Shamshyan.com–ը:
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան, սակայն Opel-ը, որը վերածվել է մետաղե ջարդոնի (ավտոմեքենայի շարժիչը պոկվել է), հայտնվել է ճանապարհի մեջտեղում, իսկ Porsche Cayenne-ն ու Nissan-ը մասամբ հայտնվել են ճանապարհի բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշի վրա:
Փաստի առթիվ ՃՈ 1-ին սպայական գումարտակում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: