Երեկ՝ սեպտեմբերի 28-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:40-ի սահմաններում Օհանավան գյուղի բնակիչ, 28-ամյա Վահե Գրիգորյանը իր վարած Opel մակնիշի 35 NZ 487 համարանիշի ավտոմեքենայով Արգել գյուղի ճանապարհի 1-ին կմ հատվածում վրաերթի է ենթարկել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտուց հանկարծակի ճանապարհը անցնող, նույն գյուղի բնակիչ, 5-ամյա Ա. Մ.-ին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Աբովյան բժշկական կենտրոն, որտեղից օպերատիվորեն ժամանած բժիշկների խումբը Վ, Գրիգորյանի ուղեկցությամբ երեխային տեղափոխել են Աբովյան բժշկական կենտրոն: Դեպքի վայր է ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեխայի կյանքին և առոջությանը վտանգ չի սպառնում, իսկ վարորդ Վ. Գրիգորյանը աշխատում է ոստիկանության Նաիրիի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում՝ որպես տեսուչ:
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը