Հայաստանում գազի սակագնի բարձրացման մասին տեղեկությունները գնալով ավելի են ակտիվանում: Ըստ ամենայնի գազի գնի հարցը վերջնական հստակեցումը հոկտեմբերի 1-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան կատարելիք այցի գլխավոր թեմաներից է լինելու:
Փորձագետները նշում են, որ Հայաստանի և Մոսկվայի միջև ընթացող գազային բանակցությունների շրջանակներում Գազպրոմի կողմից առաջարկվել է Հայաստանի համար 2020 թ. հունվարի 1-ից մոտ 40 դոլարով գազի գինը բարձրացնել, այսինքն՝ 1 խմ-ի գինը հասցնել 200-205 դոլարի: Ակնհայտ է, որ միանգամից գազի գնի 40 դոլարով բարձրացումը Հայաստանի համար ճգնաժամային կլինի` թե' տնտեսության, թե' բնակչության համար: Գազի գնի բարձրացմանն անմիջապես կհաջորդի կտրուկ գնաճը` դրանից բխող բոլոր ռիսկերով: Պաշտոնական տեղեկատվություն դեռևս չկա, բայց չկա նաև կոնկրետ և հստակ պատասխան` ինչ մոտեցում ունի ռուսական կողմը Հայաստան մատակարարվող գազի սակագնի վերաբերյալ: Ռուսաստանը Հայաստան մատակարարվող գազի գինը վերջին անգամ թանկացրել է մեկ տարի առաջ` սահմանագլխին 1000 խորանարդ մետրի դիմաց սահմանելով 165 դոլար սակագին` մինչ այդ գործող 150 դոլարի փոխարեն: Գաղտնիք չէ, որ գազի գինը երբեք չի դիտարկվել ու չի կարող դիտարկվել սոսկ որպես տնտեսական գործարք: Այն նախ և առաջ քաղաքական լծակ է, որը Կրեմլը միշտ օգտագործել է սեփական գեոպոլիտիկ խնդիրների լուծման նպատակով: Ժամանակին և' Ուկրաինան, և' Վրաստանը զրկվեցեին ռուսական գազից` հակառուսական քաղաքական գիծ տանելու համար: Հանուն արդարության պետք է նշել, որ 2018 թ. տվյալներով` Ռուսաստանից արտահանվող գազի գինը աճել է միջինը 25 տոկոսով՝ հասնելով 1000 խորանարդ մետրի դիմաց մոտ 240 դոլարի: 2018 թ. Ռուսաստանի ներքին շուկայում ևս գազի գինը բարձրացել է 3 տոկոսով, իսկ այս տարվա հուլիսին բարձրացել է 1.5 տոկոսով: Բայց ամեն դեպքում Ռուսաստանը պայմանագրային պարտավորություն ունի, որ Հայաստանին մատակարարվող գազի գինը պետք է Ռուսաստանի միջին սակագնից բարձր չլինի: Հայաստանի շուկայի սպառման ծավալները բավականաչափ փոքր են և հազիվ թե ռուսական գազային կայսրության մեջ կարողանան նկատելի ազդեցություն թողնել: Հայաստանի դեպքում անհամեմատ ավելի մեծ է գազի գնի քաղաքակյան էֆեկտը: Ներկայումս հայ-ռուսական հարաբերությունները, չնայած ճռճռան պաշտոնական հայտարարություններին, ճգնաժամային փուլ են մտել: Նիկոլ Փաշինյանի գործադրած ջանքերը` դառնալ Կրեմլի վստահելի գործընկերը, այնուամենայնիվ արդյունք չեն տվել, և չի բացառվում, որ որ Մոսկվան հերթական ապտակը կհասցնի Հայաստանին` որպես պատժամիջոց կիրառելով գազի գնի թանկացումը:
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա մամուլի ասուլիս՝ «Ազգային անվտանգության ծառայությո՞ւնն է Արթուր Սաքունցի տեսադաշտում, թե՞ Սաքունցը՝ ԱԱԾ-ի» թեմայով։
Բանախոս՝
Արթուր Սաքունց՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար
Դեկտեմբերի 12-ին ժամը 11։00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա Հայաստանում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոյի ամփոփիչ ասուլիսը։
Անդրեյ Բաբկոն կամփոփի անցնող տարին և կպատմի 2020–ից սպասելիքների մասին։
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15:00-ին Հայաստանի ազգայինգրադարանում կհյուրընկալվեն ՀՀ ժողովրդական արտիստ, հայտնիկոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը եւ ՀՀ արվեստի վաստակավորգործիչ Մհեր Նավոյանը: Հանդիպումը կընթանա զրույց-քննարկումձեւաչափով եւ կուղեկցվի երաժշտական կատարումներով:Նույն օրը թամանյանական մասնաշենքի ցուցասրահում կբացվի«Մանսուրյանը եւ գրականությունը» խորագրով գրքերի եւ ալբոմայինհրատարակությունների ցուցադրություն:Մուտքն ազատ է
Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողով` Եվրանեսթ-ում ՀՀ ԱԺ
պատվիրակության մամուլի ասուլիսը կկայանա ԱԺ 334 սրահում, դեկտեմբերի
12-ին` ժամը 12:30-ին` նախկինում hայտարարված 13:30-ի փոխարեն:
Կներկայացվեն մանրամասներ վեհաժողովի ութերորդ նստաշրջանում ՀՀ ԱԺ
պատվիրակության աշխատանքների վերաբերյալ:
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ԵՊՀ Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը:
ԹԵՄԱ՝ ՍԴ դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու նախագիծը:
«Դավիթ Սարապյան» նախաձեռնությունը և «Հայ Ձմեռ Պապ» բարեգործական հիմնադրամը սիրով հրավիրում են լուսաբանելու Արցախյան ազատամարտի պանծալի հերոսներից մեկի՝ Դավիթ Սարապյանի (Դև) (1966 - 1991) կյանքն ու պայքարը ամփոփող «Մեր օրերի Դավիթը» փաստավավերագրության (հեղինակ՝ Էվելինա Մելքումյան), ինչպես նաև Դավիթ Սարապյանի գրական ստեղծագործությունների հայերեն հրատարակության՝ «Երեք հարյուր վայրկյան (վիպակ, պատմվածքներ)» գրքի շնորհանդեսը, որը տեղի կունենա ս.թ. դեկտեմբերի 10-ին՝ երեքշաբթի, ժամը 18.00-ին, ...
Հարգելի՛ գործընկերներ, հրավիրում ենք լուսաբանելու
Դեկտեմբերի 10-ին` ժամը 18:30-ին, Երևանի պետական կամերային թատրոնում
տեղի կունենա մամուլի ասուլիս՝ նվիրված «100 գաղափար Հայաստանի համար»
մրցույթին: Ասուլիսի ընթացքում կազմկոմիտեն կհրապարակի հաղթողների
անունները, ապա ժամը 19:00-ին կկայանա մրցանակների հանձնման հանդիսավոր
արարողությունը:
Դեկտեմբերի 11-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: Թեման՝ «1. ԼՂ հիմնախնդիր. վերջին իրադարձությունները, հնարավոր զարգացումներ: 2. Հայ-թուրքական հարաբերություններ: Հայոց ցեղասպանության խնդրի շուրջ վերջին գործընթացները, հարակից հարցեր»:
Դեկտեմբերի 11-ին, ժամը 11: 00-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա Երևանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հարություն Թոփիկյանի և երգչախմբի տնօրեն Վիլի Վայների մամուլի ասուլիսը:
Բանախոսները կանդրադառնան Կոմիտաս վարդապետի ծննդյան 150-ամյա հոբելյանին նվիրված «Կոմիտասը և մենք» համերգաշարին, ինչպես նաև համերգաշարի ամփոփիչ համերգին, որը կկայանա դեկտեմբերի 13-ին, ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը։ Բանախոսները նաև կամփ...
Դեկտեմբերի 11-ին, ժամը 12:00-ին «Հայացք» մամուլի ակումբի հյուրն է Արցախի նախկին վարչապետ, Արցախի «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը:
Թեման՝ Ներքին և արտաքին քաղաքականություն, արցախյան հիմնահարց