Հրվ. Կորեայում հրդեհ է բռնկվել նավթամթերք տեղափոխող նավի վրա (տեսանյութեր)
Հարավային Կորեայի Ուլսան նավահանգստում հրդեհ է բռնկվել նավթամթերք տեղափոխող նավի վրա, գրում է ria.ru-ն՝ իրազեկ աղբյուրին հղումով:
Գործակալության տվյալներով՝ նավի վրա 25 մարդ է գտնվել, տուժել է 9 մարդ: Նշվում է, որ նավի անձնակազմը բաղկացած է Ռուսաստանի և Ֆիլիպինների քաղաքացիներից։