Մի թանկարժեք լուսանկարի պատմություն

Թանկարժեք ինքնաթիռային վոյաժների մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է այս նկարն ու կից գրություն թողել. «Լուսանկարվեցինք ԱՄՆ նախագահի և Առաջին տիկնոջ հետ»։

Համացանցում բազմաթիվ ապացույցներ կան, որ Նիկոլն ու Աննան իրականում նկարվել են ոչ թե ԱՄՆ նախագահի ու յուր տիկնոջ հետ, այլ... նրանց մանեկենների, բայց դա էական չէ։

Ենթադրենք Նիկոլն ու յուր կինը, իրոք, նկարվել են Դոնալդի ու Մելանյայի հետ։ Հետո ի՞նչ։

Մոտ 400 հազար դոլար ծախսել, որպեսզի աննախադեպ թանկարժեք ու հաբռգած ինքնաթիռային տարբերակով հասնել ԱՄՆ, ոտանավոր արտասանել ամերիկահայության փոքրիկ հատվածի մոտ, չունենալ ոչ մի լուրջ հանդիպում ամերիկյան գործադիր կառույցների ու օրենսդիր մարմնի ներկայացուցիչների հետ, պարապ–սարապ պետբյուջեի հաշվին տժժալ ամերիկաներում, զբոսաշրջիկի պես նկարվել զոմբիների հիացական մայոցների ուղեկցությամբ, Հայաստանի համար ոչ մի օգտակար արդյունք չապահովել, ասուլիս տալ և բամբասել Հայաստանի նախկիններից ու նախկին թիմակցից, հոխորտալ եկեղեցու դեմ, մերկապարանոց հայտարարություններ անել թալանվածի ու հարուցված գործերի պահով, դատարկախոսությամբ փայլել ու ՄԱԿ–ի ելույթից առաջ սեփական անձի մասին 3–րդ դեմքով գրել, թե բա սպասում ենք վարչապետի ելույթին։ ՄԱԿ–ում էլ այնպես ելույթ ունենալ, որ թրոլինգի պակաս չլինի։

Սրա՞ համար էր 400 հազար դոլար ծախսվել։

Նախկին իշխանությունները, մեղմ ասած, մեր աչքի լույսը չեն եղել։ Երբ մենք Սերժ Սարգսյանին քննադատում էինք, Նիկոլ Փաշինյանը նրա մոտ հաճախորդ էր աշխատում։ Ընդ որում՝ «չերեզ» մեկ այլ «լուսավոր« հաճախորդ Էդմոն Մարուքյան։

Նախկիններին մենք քննադատում էինք, բայց նման ղալաթ նրանք չեն արել։ Նման լկտի ձևով իրենց չեն պահել։ Այսպես մսխել բյուջեն, մեկնել թանկարժեք վոյաժների ու հետո խոսել թալանի մասին, պարզապես փարիսեցիություն է։

Ինչպես որ փարիսեցիություն ու դեմագոգիա էր զոհված զինծառայողների հարազատներին ասելը, թե բա եթե բոլորիդ փող բաժանենք և «Մարտի 1»–ին սպանվածների հարազատների պես հսկայական գումարներ տանք ձեզ, ապա ինֆլյացիա կլինի։

400 հազար դոլարանոց ինքնաթիռային կայֆերից, փաստորեն, ինֆլյացիայի վտանգ չկա։ Չկա, քանզի այդ փողը դուրս է հանվում և հայտնվում Փաշինյանի ու յուր տիկնոջ բուրժուական պահանջները բավարարող դրսի ավիաընկերության հաշվի վրա։

Ահա, թե ինչ ենք ստանում այն իշխանության դեպքում, որը դատարկությունների հավաքածու է լինում։ Ստանում ենք ընդամենը թանկարժեք լուսանկար։ 400 հազար դոլարանոց։ Այն էլ՝ համացանցում քննարկում են, թե արդյոք Դոնա՞լդն է եղել, թե՞ իր մանեկենը։

7or.am

դիտվել է 1570 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանի որդին կոչ է արել Ֆրանսիային ներկայացուցիչներ ուղարկել Բաքու՝ գնահատելու Արցախի բանտարկված ղեկավարների վիճակը Իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց ես ուզում եմ ընդգծել, որ սա էական ձեռքբերում է նաև ՀՀ-ի համար․ Փաշինյան Արծվաշենի սահմանազատում կլինի, երբ դե յուրե հիմնավորենք, որ այդ էքսկլավը Հայաստանի մաս է. Փաշինյան Զինվորը սահմանը գծել է արյան գնով, ի՞նչն ենք հետ տալու․ տավուշցին՝ ՆԳ նախարարին Հասանովը հանձնարարել է միջոցներ ձեռնարկել սահմանազատման գործընթացն արդյունավետ կազմակերպելու համար Մի ողջ Արցախի Հանրապետություն քայքայել, հայաթափել է ու ոչ մի բան՝ դեռ իր տեղում է․ 4 գյուղն ի՞նչ է, որ չհանձնի․ Զաքարյան Սամվել Վարդանյանը ցույց է տվել խոշտանգման դեպքի վայրը, պարզվեց այն փակ տարածք է, պատկանում է ԳԱԱ-ին Ռուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն. ինչ լուր է հայտնում Պոլ լվացող Հակոբը "հիշեցնում" է իրենց քննադատողների անցյալը Ովքե՞ր են գոհ Նիկոլ Անհողի այսօրվա "սահմանազատման" որոշումից Մեզանից վրե՞ժ եք ուզում լուծել, սահմանը զինվորը գծել ա արյան գնով, ի՞նչն եք հետ տալիս. Կիրանցի բնակիչը՝ Վահե Ղազարյանին Տավուշում առաջնորդվել են 1991 թ-ի քարտեզով. ըստ այդմ՝ Սյունքիում, Շորժայում, Վայոց ձորում Ադրբեջանը պիտի տարածքներ վերադարձնի. Ռուբեն Գալչյան 30 հազար պոտենցիալ գող, կրիմինալ, փնթի ու անգրագետ, պոտենցիալ ագենտներ, ահաբեկիչներ՝ երկիրը ներսից պայթեցնող զանգված. Տերտերյան Անհետ կորած տղամարդու դին գտել են Ջրվեժի ձորում՝ նեխած ու հոշոտված Արտակարգ դեպք՝ Երևանում. կինը տղային իր փոխանցելիս ընկել է հորը Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան Արգավանդի մի շարք հասցեներում երեկվանից դադարեցվել է գազամատակարարումը Էրեբունիում 8-րդ դասարանցին պնևմատիկ ատրճանակից կրակել է 9-դ դասարանի երկու երեխաների վրա Կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ Անվտանգային ռիսկերը ոչ թե նվազելու են, այլ՝ անհամեմատ աճելու Կոնջորյանի արտահայտությունը, թե իբր Տավուշից ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին՝ ՍՈւՏ է. Համբարյան ՏԵՂԵԿԱՆՔ № 46՝ Նիկոլ Փաշինյանին ընտրածների համար Տավուշի գյուղերը հանձնած Փաշինյանը հիմա էլ ասում է՝ դեռ պիտի հաստատենք՝ Արծվաշենը հայկակա՞ն է (video) Ի՞նչ միայն Տավուշի գյուղեր․ լսե՛ք՝ Նիկոլից ինչ են նաև կորզել ադրբեջանցիները․ Գագիկ Համբարյան (video) Արա Սերժի՞կ, բա արի տունդ առ․ Արա Վարդանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am