Ողբերգությունները կշարունակվեն․Հայկ Հարությունյանն առաջինն էր

Երկու օր է հայ հանրությունը քննարկում է 2003-2008 թվականներին Հայաստանի ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցրած Հայկ Հարությունյանի մահվան հանգամանքներն ու պատճառները: Ամենատարբեր կարծիքներ են հնչում, վարկածներ են առաջ քաշվում:

Ոստիկանության նախնական վարկածով՝ տեղի ունեցածը ինքնասպանություն է, իշխանականների առաջ քաշած թեզով՝ սպանություն, ընդ որում՝ այնպիսի շրջանակների կողմից պատվիրված, որոնց ձեռնտու չէր Հայկ Արտյոմիչի ցուցմունքները, վերջինս Մարտի 1-ի գործով առանցքային վկա էր, ըստ տարբեր աղբյուրների՝ հաճախ է կանչվել հարցաքննության, դեպքի օրն էլ հարցաքննության ծանուցագիր է ունեցել: Բնական է, որ իշխանական շրջանակների կողմից սլաքներն ուղղվում են նախկինների եւ հատկապես Մարտի 1-ի գործով երկրի թիվ մեկ անբաստանիալ Ռոբերտ Քոչարյանի կողմը: Հանրությանը հետաքրքրող այս թեման, բնականաբար, հայտնվեց նաեւ ԶԼՄ-ների ուշադրության տիրույթում եւ որոշներն առաջ անցնելով մյուսներից հրապարակեցին միջադեպի մասին իրենց ունեցած անանուն տեղեկությունները: Hayeli.am-ը թերեւս առաջինն էր, որ հղում անելով իր աղբյուրներին հրապարակեց՝.«Ինձ պարտադրում են սուտ ցուցմունք տալ, ախր Ռոբերտ Քոչարյանն ու Գեղամ Պետրոսյանը մեղավոր չեն».Հայկ Հարությունյանի վերջին խոսքերը ինքնասպանությունից առաջ վերտառությամբ» լուրը: Մենք տեղեկություն էինք ստացել, որ դեպքը տեղի է ունեցել վկաների ներկայությամբ: Հայկ Հարությունյանը ներկաներին ասել է. «Գլխավոր դատախազն ու Սասուն Խաչատրյանը կյանքս կերան էս մի քանի ամիս է, ինձ պարտադրում են սուտ ցուցմունք տալ Ռոբերտ Քոչարյանի և Գեղամ Պետրոսյանի դեմ, ախր նրանք մեղավոր չեն»: Մեր այս հրապարակումը մի մեծ բոլոլայի առիթ դարձավ, մեզ սկսեցին քարկոծել ինչպես քաղաքական ու քաղաքացիական, այնպես էլ լրագրողական շրջանակներից: Ճիշտ տասն օր առաջ, երբ մենք առաջինը գրեցինք, որ ԱԱԾ այն ժամանակվա տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է գրել: Նիկոլ Փաշինյանի կառավարությունից կազմակերպված արշավ ձեռնարկեցին՝ հայտարարելով, թե անհեթեթ սուտ է, չկա նման դիմում եւ լրատվամիջոցն ապատեղեկատվություն է տարածում: Իհարկե, ժամանակը ցույց տվեց, որ մենք ճիշտ էինք, իրենք սխալ, ինչպես բազում նման հրապարակումների դեպքում է եղել, երբ մեր հրապարակած ամենաանհավանական ինֆորմացիան օրերի ընթացքում պաշտոնապես հաստատվել է:
Վստահ ենք, որ Հայկ Հարությունյանի մահվան մասին մեր աղմկահարույց լուրն էլ ժամանակի քննությանը կենթարկվի եւ մի օր լույս կսփռվի իրականության վրա: Ավելին, մենք ունենք տեղեկություն, որ Հայկ Արտյոմիչը միայն ինքնասպանությունից առաջ չէ, որ կրկնել է այդ խոսքերը, վերջին շրջանում նա տարբեր շրջապատներում է դժգոհել, որ արդեն հոգնել է այս քաշքշուկից, որ գեներալ մարդ է, իրեն խայտառակում են: Որ իր մերձավորները տպավորություն ունեին, որ Հարությունյանի շուրջ օղակը սեղմվում էր, եւ կալանավորումը անխուսափելի էր, ու նա այս իրավիճակից մշտապես դժգոհել է:

Իսկ ինչո՞ւ են աղմկում քննչական, դատախազական եւ այլ մարմինները ու հարցաքննում խմբագիրների:  Այն դեպքում, երբ մեր հրապարակումից հաշված րոպեներ անց արձագանքեց Քննչական կոմիտեն հայտնելով.<<Հայկ Հարությունյանի մահվան դեպքի հանգամքները պարզելու նպատակով հարցաքննվել է դեպքի վայրում նրա հետ գտնվող անձը: Վերջինս հայտնել է Հայկ Հարությունյանի հետ ունեցած խոսակցության բովանդակությունը, որը առնչություն չի ունեցել Մարտի 1-ի դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում նրա վրա ճնշումներ գործադրելուն և առհասարակ որևէ անձի կողմից ճնշումներ գործադրելուն:
Քննչական կոմիտեն հայտարարում է, որ Hayeli.am կայքում հրապարակված լուրը չի համապատասխահնում իրականությանը>>: Իհարկե, հարց է, թե ում տեղեկատվությունն է համապատասխանում իրականությանը՝ մեր, թե Քննչական կոմիտեի, քանի որ հարց է առաջանում՝ եթե Հայկ Հարությունյանի պես անկոտրում բնավորություն ունեցող սպայի վրա իրավապահ մարմինների գործողությունները այդչափ ազդել են ու հանգեցրել ինքնասպանության, ապա ինչպե՞ս կարող է ականատես վկա տիկինը անկոտրում մնալ այդ ճնշումներին եւ չտալ այնպիսի ցուցմունքներ, որոնք պահանջել են:

Տեղեկացնենք, որ հարցաքննել են Hayeli.am-ի խմբագրին: Հասկանալի է, որ նրանց նպատակը տեղեկատվության աղբյուրի բացահայտումն է, որը, իհարկե, չի լինելու: «ԶԼՄ մասին» օրենքի 5-րդ հոդվածը հստակ սահմանում է՝ «Լրատվական գործունեություն իրականացնողները և լրագրողները պարտավոր չեն բացահայտել տեղեկատվության աղբյուրը՝ բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի»:
Իսկ 2-րդ մասը սահմանում է. «Տեղեկատվության աղբյուրի բացահայտումը լրատվական գործունեություն իրականացնողին, ինչպես նաև լրագրողին կարող է պարտադրվել դատարանի որոշմամբ` քրեական գործի առիթով` ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության բացահայտման նպատակով, եթե հասարակության շահերի քրեաիրավական պաշտպանության անհրաժեշտությունն ավելի ծանրակշիռ է, քան տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու հասարակության շահագրգռվածությունը, և սպառված են հասարակական շահերի պաշտպանության մնացած բոլոր միջոցները: Այդ դեպքում, լրագրողի միջնորդությամբ, դատական քննությունն իրականացվում է դռնփակ»:

Նշենք, որ հարուցված քրգործը՝ «ինքնասպանության հասցնելը» հատկանիշներով, համարվում է միջին ծանրության հանցանք, բացի այդ՝ պետք է նաեւ նախաքննական մարմինը հիմնավորի, որ «սպառված են հասարակական շահերի պաշտպանության մնացած բոլոր միջոցները»: Սա նշանակում է, որ անգամ քննության պարագայում որեւէ մեկը չի կարող լրագրողին ստիպել բացահայտել իր աղբյուրը:
Իսկ այս միջադեպը հերթական անգամ ցույց տվեց, որ իշխանությունը Մարտի 1-ի գործով բացահայտ տեռոր է իրականացնելու բոլոր շրջանակների, այդ թվում լրատվամիջոցների նկատմամբ:

Ու կա մտավախություն, որ հանուն այս գործի իշխանությունը ճնշում է բանեցնելու ցանկացած ոքի նկատմամբ, իսկ դա նշանակում է, որ այս ողբերգական մահը կարող է վերջինը չլինել։

Անի Սահակյան

դիտվել է 1922 անգամ
Լրահոս
Չնայած սարսափներին, որ բախվել և բախվում է հայ ժողովուրդը, չի կոտրվել նրա տոկունությունը. Ադամ Շիֆ Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից Ասում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00-ին կլինի կայարանում. իրավապշտպան Կարապետ Պողոսյան Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... Գուցե եզրակացություն անե՞ք.... Բերման են ենթարկվել Գարեգին Չուգասզյանը, Վոլոդյա Ավետիսյանը և բողոքի ակցիայի 96 մասնակից Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով» «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը Նիկոլից հիասթափվածների, Նիկոլ մերժողների և ատողների միջև չկա կոնսոլիդացիա «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի» Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ Իշխանականները, ժեխը և փթիրը հավի "հիշողություն" ունեն... Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը Գերիների հարցով կակտիվանան Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով» Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն» 2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան Ղարաբաղից մինչեւ Տավուշի գյուղերի հանձնում. ո՞ւմ է ձեռնտու
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am