Արշավը սկսված է. իշխանությունը գործի անցավ

Ազգային ժողովի Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Իմ քայլը» խմբակցության հեղինակած Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ԱԺ որոշման նախագծին: Այն ընդգրկվեց ԱԺ լիագումար նիստերի օրակարգ:
Նախագծի հիմնական զեկուցող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը ներկայացրեց այն հիմնավորումները, որոնք դրված են նախագծի հիմքում: Հիմնավորումները չորսն են, իշխանական ֆրակցիայում կասկած ունեն, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ ՍԴ-ում քննվող գործի շրջանակում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը էական կարգապահական խախտում է թույլ տվել: Գրիգորյանը հիշեցրեց, որ մինչ ՍԴ անդամ դառնալը Թովմասյանը եղել է ՀՀԿ անդամ, զբաղեցրել է մի շարք առանցքային պաշտոններ: Թովմասյանի և Քոչարյանի պաշտպաններից մեկի միջև կա հարազատական կապ, նա փաստաբան Արամ Օրբելյանի քավորն է: Գրիգորյանի խոսքով՝ ոչ թե զուտ քավոր-սանիկ հարաբերություններն են որոշման համար հիմք համարվել, այլ այն, որ Թովմասյանը գործի քննության ժամանակ չի բարձրաձայնել այդ մասին և ինքնակամ չի հեռացվել վարույթից:
Պատգամավորը որպես հիմք մատնանշեց նաև այն, որ Թովմասյանը նախկինում հրապարակային գնահատական է հնչեցրել 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ,ապա փոխել իր գնահատականը, ընդ որում` մինչ ՀՀԿ-ական դառնալն այդ իրադարձությունները բնորոշել է որպես ամոթ երկրի համար, իսկ արդեն նախարար դառնալուց հետո որպես ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ՝ զանգվածային անկարգություններ: Գրիգորյանն ասաց նաև, որ այս նախագծով չեն քննարկելու վիճելի դարձած այն հարցը, թե արդյոք ՍԴ անդամը ՍԴ դատավոր է, թե ոչ: Նրա խոսքով՝ այս նախագծում ՍԴ դատավորը համարժեք է ՍԴ անդամ արտահայտությանը: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց, որ ԲՀԿ-ն դեմ է քվեարկել ՍԴ անդամի պաշտոնում Հրայր Թովմասյանի թեկնածությանը:
«Մենք մեր հիմնավորումներն ունեինք, որ Հրայր Թովմասյանը չէր համապատասխանում ՍԴ դատավորի չափանիշներին: Ինչ վերաբերում է ներկայացված փաթեթին, առաջիկայում կքննարկենք խմբակցությունում, երբևէ ԲՀԿ-ն կաշկանդված չէ ո´չ քաղաքական, ո´չ ինչ-ինչ պատճառներով: Առաջիկա օրերին մեր որոշումը կհրապարակենք»,- ասաց նա:
Փոխարենը Գեւորգ Պետրոսյանի համար անհասկանալի էր ներկայացված հիմնավորումները. «Մենք որեւէ մեկին չենք խոստացել պաշտպանել Հրայր Թովմասյանին: Ես չհամոզվեցի, չտեսա՝ էական խախտումը ո՞րն է, սա իմ անձնական կարծիքն է: Եթե կա, թող պատժվի ինքը: Ես չտեսա, չկարողացա հասկանալ՝ կարգապահական էական ի՞նչ խախտում է թույլ տվել Հրայր Թովմասյանը: Որ տենամ իրան, հարցնելու եմ՝ բա չե՞ս ամաչում՝ էական կարգապահական խախտում ես թույլ տալիս, ինքն էլ ինձ հարցնելու է՝ բայց ո՞րն է, ու կարող է ես իրեն պատասխան չունենամ տալու»:
Լուսավոր Հայաստանը կողմ է նախագծին, Տարոն Սիմոնյանը պարզաբանեց, որ եթե կան կասկածներ, իրենք կողմ են, որ դրանց պարզաբանում տրվի, թող ՍԴ-ն որոշ կա արդյոք Հրայր Թովմասյանի արարքներում էական խախտում, թե ոչ:Քննարկմանը ներկայացել էր նաեւ ԼՀԿ-ից պոկված Արման Բաբաջանյանը, նա այդ հանձնաժողովի անդամ չէ, բայց եկել էր հատուկ առաքելությամբ՝ իշխանությունից ավելի կաթոլիկ երեւալու դիրքորոշմամբ: Արման Բաբաջանյանը հայտարարեց, որ «Իրավաբանների հայկական ասոցիացիայի» հետ աշխատելով՝ մի դիմում է պատրաստել ու ցանկանում է այն կցել «Իմ քայլի» դիմումին: Ինչպես նշեց Բաբաջանյանը, այդ դիմումը նրա մասին է, թե ինչպիսի «կոպտագույն խախտումներով» է 2018-ի փետրվար-մարտ ամիսներին ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Արա Բաբլոյանը դադարեցրել Հրայր Թովմասյանի պատգամավորական լիազորությունները: Սա լսելուն պես՝ Գեւորգ Պետրոսյանը միջամտեց ու տեղից սկսեց վիճել. «Հումորի՞ ենք եկել մենք: Ի՞նչ կապ ունի այս հարցը Արա Բաբլոյանի հետ, մի հատ կարա՞նք իմանանք»:
Արման Բաբաջանյանն ասաց. «Թողեք ես ելույթ ունենամ», Գեւորգ Պետրոսյանն էլ հակադարձեց. «Եթե ՍԴ-ի հարցն է, ՍԴ-ին է վերագրվում այդ մեղադրանքը, ինչո՞ւ ենք մենք կոնկրետ մարդու թեկնածություն նայում, մի հատ կարա՞նք իմանանք, եթե կոնկրետ մարմնին է վերաբերվում, ինչի՞ եք մի մարդու հարցը նայում, մարմինն է որոշումը կայացրել»: Մի խոսքով՝ ակնհայտ է, որ իշխանականների հիմնավորումները որեւէ քննադատության չեն դիմանում եւ եթե վաղը ՍԴ-ում որոշեն, որ չեն բավարարում իմքայլականների պահանջը ու կողմ չեն նախաձեռնությանը, իշխանությունը պետք է հայտարարի, թե ՍԴ-ն հակահեղափոխականների որջ է դարձել:

Անի Սահակյան

դիտվել է 8188 անգամ
Լրահոս
«Չգոռաս ինձ վրա», «Հանգիստ պահի քեզ». Մարտունիում ոստիկանապետը վիճում է ճանապարհը փակածների հետ (video) Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան Ալիևի հռետորաբանության մեջ ոչինչ չի փոխվել․ Փաշինյանի լեգիտիմության աղբյուրը Բաքուն է, այսօր նա Բաքվի պահանջներն է կատարում․ Տաթևիկ Հայրապետյան Ով կասկածում է, որ սա հայկական հող է` իրա մերը․ Գերասիմ Վարդանյանը Տիգրանաշենում է (video) Էդգար Ղազարյանին ազատ են արձակել «Ոտքի՛, քանի չի հանձնել» «Քաղաքացիական պայմանագրի» կենտրոնական գրասենյակը հերթափոխով հսկում են կարմիր բերետավորները 16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել է Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Ըստ Ալեն Սիմոնյանի, հողերը հանձնելու դեմ բողոքողները դատարկաբանությամբ են զբաղված Դեռ համաձայնություն չստորագրած՝ սահմանազատում են իրականացնում. Մանուկյան Անոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է «Ոսկեպարում ականները հանում եք, որ թուրքն առաջ գա, մեզ մորթի»․ քաղաքացիներ (video) Քաշքշուկ եւ լարված վիճակ Տիգրանաշենում․ թուրքերին կբրդե՞ք ու կհանեք ճանապարհից (video) Հետո չլացեք Սուրեն Պապիկյան, Արմեն Գրիգորյան, ԳՇ պետ, թե Նիկոլի հրամանն էինք անում․ Գեղամ Մանուկյան (video) ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանը բերման է ենթարկվել միջպետական մայրուղու Բագրատաշենի հատվածից Քաղաքացիները շարունակում են ընդվզել․ փակ է Ապարան-Սպիտակ Մ3 ճանապարհահատվածը Գերասիմ Վարդանյանին ու ևս 4 անձի բերման են ենթարկել․ Քոչարյան Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ այցելել է օկուպացված Արցախ Բողոքի ակցիայի 29 մասնակից բերման է ենթարկվել Երևան-Մեղրի ավտոճանապարհին լարված իրավիճակ է, կան բերման ենթարկվածներ Ապարան-Վանաձոր ճանապարհն ու Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ են
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am