Երևանում միմյանց են բախվել Ford Transit-ն ու շտապօգնության մեքենան. կան տուժածներ
Այսօր, սեպտեմբերի 24-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ըստ Shamshyan.com-ի՝ ժամը 10։25-ի սահմաններում Կոմիտաս պողոտա Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել են Ford Transit մակնիշի 489 SU 54 համարանիշի և Hyundai Sonata մակնիշի 36 AQ 563 համարանիշի ավտոմեքենաները։
Բախման հետևանքով Ford Transit-ը, որը հաշվառված է Սյունիքի մարզի Սիսիանի բժշկական կենտրոնի հաշվեկշռում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի։ Օպերատիվորեն վթարի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում օգնություն են ցուցաբերել վիրավորներին, որոնցից մեկին տեղափոխել են հիվանդանոց։
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ասում էին, որ վթարի մեղավորը եղել է շտապօգնության ավտոմեքենան, որը լուսային և ձայնային ազդանշանները չի միացրել։ Մինչդեռ վարորդը հերքում էր, ասելով, որ ինքը միացրել է։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։ Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուրում: