Ծախսն արվել է միայն իշխանական էլիտայի համար՝ արաբական շեյխերին բնորոշ շռայլությամբ

Մերօրյա չստացված հեղափոխականները ամբողջ ծավալով վայելում են իշխանության բարիքները, քանի որ իրենց գիտակցական կյանքում երբեք չէին էլ կարող երազել, որ կունենան այդպիսի հնարավորություն։

Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ Նիկոլ Փաշինյանը, իմ և ձեր հաշվին, իրեն թույլ է տվել վարձել 350.000 դոլարանոց մասնավոր ինքնաթիռ՝ ՀՀ ազգային և պետական շահի հետ առնչություն չունեցող և գրեթէ մասնավոր այց հիշեցնող ուղևորության համար։

Հատկանշական է, որ այս ծախսն արվել է միայն իշխանական էլիտայի համար՝ արաբական շեյխերին բնորոշ շռայլությամբ։ Դեռ պարզ չէ, թե որքան է արժեցել սեփական օգտագործման լրագրողների ուղևորությունը՝ օրապահիկ և ճանապարհածախս։

Պատկերացնու՞մ եք թե այս գումարով որքան ցավացող վերք կարելի էր բուժել, քանի հիվանդ երեխայի բուժում կարելի էր ապահովել, քանի անօթևան ընտանիք կարելի էր ապահովել բնակարանով, և վերջապես, քանի վիրավոր զինվորի բուժում ու վերականգնում կարելի էր ապահովել։

Բայց չէ, թագավորը պետք է արքայավայել կյանք վարի իսկ նրա երեխաները պետք է ապահովված լինեն բազմամարդ թիկնազորով։

Իրենց կյանքում էկոնոմ դասի տոմսից և լավագույն դեպքում չորս աստղանի հյուրանոցից բացի այլ բան չտեսած մարդիկ այսօր օգտվում են private jet-րից, հանգրվանում են աշխարհի ամենաթանկ հյուրանոցների նախագահական համարներում, շոփինգ են անում նորաձևության ամենաթանկ խանութներից։

Իսկ միջին վիճակագրական Պողոսը շարունակում է ապրել իր թշվառ ու չարքաշ կյանքով, հայթայթել իր օրվա հացը, հոգալ երեխաների ձմեռային կոշիկի ու հագուստի խնդիրը, վճարել թանկարժեք կոմունալ ծառայությունները։

Միթե՞ սա էր «հեղափոխության» պահանջը, միթե՞ մի քանի ընտանիքի կյանքի որակի շեշտակի բարձրացման համար էին մեր քաղաքացիները պայքարում, ծեծվում ու բանտարկվում։

Ափսոս, մինչդեռ ինչեր կարելի էր անել այս ընթացքում, ինչ խորությամբ բարեփոխումներ կարելի էր սկսել ու փոխել ոչ միայն Նիկոլի, իր ընտանիքի ու մի քանի այլ ընտանիքների կյանքի որակը, այլ մեր բոլոր քաղաքացիների կյանքի որակը, նրանց սոցիալական ու ֆիզիկական անվտանգության մակարդակը, Հայաստանի հանրապետության միջազգային հեղինակությունն ու ազդեցությունը տարածաշրջանային ու միջազգային գործընթացներում։

Բայց դեռ ուշ չէ, սա մի կարճատև փուլ է և փորձություն է մեր երիտասարդ պետության համար, որից մենք դատապարտված ենք դուրս գալ հնարավորինս արագ, առանց ցնցումների ու առավել ուժեղացած։

Արթուր Ղազինյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 492 անգամ
Լրահոս
Արա՛, ի՞նչ ես յալվար ընկել, ինչի՞ ես ծախում էդ գյուղերը. Հրանտ Բագրատյանը հունից դուրս եկավ (video) Էս ո՞վ եք դուք․ Չեմբեռլենին գովերգող փոսթ՝ ՀՀ ԱԺ հանձնաժողովի պաշտոնական էջում Ալիևը հունվարին շատ պարզ խոսել է իր նպատակների մասին, Փաշինյանն էլ տեղյակ է՝ միակողմանի զիջումը ոչ միայն չի կանխելու պատերազմը, այլև նաև արագացնելու է այն. Հայրապետյան «Փալասին խորհուրդ կտամ փնտրել ու գտնել մի հայ ճարտարապետ ու հարցնել՝ Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու մասին». Ռուբեն Մելիքյան Սիլվա Համբարձումյանը հիմա էլ ՔՊ-ականների դեմ է հաղորդում տալիս Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Օդի ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում Toyota-ի խմած վարորդը դարձել է ավտովթարների հեղինակ. 12-ամյա տղան ու նրա մայրը հոսպիտալացվել են Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Փաշինյանը սպառնաց Սամվել Շահրամանյանին (video) Արտաշատում պարեկները «BMW»-ով բերման ենթարկված 2 քաղաքացիներից մեկի մոտ թմրամիջոցներ են գտել , նրանցից մեկն անչափահաս է Ինչո՞ւ Կառավարությունը 3 տարում չի կարողանում Շուռնուխում 10 տուն կառուցել․ հարց Սյունիքի մարզպետին (video) Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 2022-ի աշնանից նպաստից զրկված ընտանիքները կշարունակեն ստանալ իրենց նպաստները Ներկա վիճակում անիրատեսական է մտածել ադրբեջանցիների կողմից օկուպացված մեր տարածք վերադառնալու մասին. Շահրամանյան Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումը մտահոգություն է առաջացրել Ռուսաստանում. Զախարովա Տավուշում մարդիկ զրկվելու են անվտանգ տեղաշարժվելու, հողեր մշակելու, եկամուտը վաստակելու հնարավորությունից. Թաթոյան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է (video) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձվեց մինչեւ տարեվերջ Արցախում քանի մարդ է մնացել Երևանը, իրոք, վերջերս չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն Գառնիկ Դավթյանը Մարտի 27-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 27-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյան Մարտի 27-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am