Բացահայտվել է ապօրինի որսի դեպք՝ ապօրինի հրացանով
Սեպտեմբերի 22-ին ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների հետ ստուգայց են իրականացրել բաժնի սպասարկման տարածքում։ Արդյունքում հայտնաբերել ու ապօրինի որս կատարելու կասկածանքով բաժին են հրավիրել Սառնակունք գյուղում ապրող 41-ամյա մի տղամարդու։ Պարզվել է, որ նա ոչ միայն թռչուններ է ապօրինի որսացել, այլև հրացանն էլ է ապօրինի։ 16մմ տրամաչափի հրազանը առգրավվել և ուղարկվել է դատաձգաբանական փորձաքննության։ Հանգամանքները պարզվում են։
Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։