Նախկինում պաշտոնանկ արվածը վերադառնա՞, որ ի՞նչ անի

Արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը հանդես է գալիս սահմանադրական դատարանը «բարեփոխելու» օգտին, կարճ ասած՝ միանում է Վահե Գրիգորյան-Ջհանգիրյան-Միրզոյան-Փաշինյան սցենարին։ Շրջանառվում են տեղեկություններ, թե այդ քայլն ունի մեկ գլխավոր նպատակ՝ ՍԴ դատավոր-անդամների խիստ ցանկալի հրաժարականից հետո որպես իշխանության սրտի թեկնածու առաջադրվել ՍԴ անդամի պաշտոնում։

Իսկ եթե իշխանությունը հասնի իր ուզածին, և ՍԴ անդամները հրաժարական տան, «ապաքաղաքական» Մանուկյանը հույս ունի առաջադրվել։ Բախտը բերեց՝ կդառնա ՍԴ նախագահ, եթե բավարար չափով պայքար տանի լևոնական Վահե Գրիգորյանի դեմ։ Սակայն դրանից առաջ դեռ պետք է հրաժարականներ տան ՍԴ անդամ-դատավորները։

Ուշագրավ է նման նկրտումներն այն դեպքում, երբ իշխանությունը մանավանդ դատական համակարգում ուզում է իր նոր կամ լավ մոռացված հին կադրերին բերել։

Իսկ ո՞վ էր, ինչպես ասում են, Հովհաննես Մանուկյանը՝ «հեղափոխությունից» առաջ։

Հովհաննես Մանուկյանը, եղել է նախկին իշխանության երդվյալ կադր՝ տնտեսական դատարանի նախագահ, Վճռաբեկ դատարանի նախագահ, Վրաստանում դեսպան, Արդարադատության նախարար։ Ընդ որում, աչքի չի ընկել բարեփոխումներով և համակարգի նկատմամբ հանրային վստահության բաձրացման քայլերով, սակայն աչքի է ընկել որպես այդ պահի իշխանության «նվիրված տղա»։

Մանուկյանի վերջին պաշտոնը եղել է արդարադատության նախարարինը։ Նա նախարար աշխատեց ընդամենը մեկ տարի՝ 2014 թվականի ապրիլից մինչև 2015 թ. հուլիս։ Հրաժարական տվեց առանց բացատրության։ Այդ ժամանակ պատճառ չնշեց՝ տպավորություն թողնելով, թե մեղավորը իշխանություններն են, որոնք չեն կարողանում նորմալ կադրերին պահել։ Իսկ մեկ ամիս անց մամուլը գրեց, թե «Մանուկյանը հիասթափված է, հրաժարական իր համար շատ անսպասելի էր, պետք է հրաժարական տար և գնար դեսպան, բայց «չարաբաստիկ» իրադարձությունների պատճառով նրան պաշտոնանկ արեցին հենց արձակուրդում եղած ժամանակ: Նախկին նախարարն այլեւս հույսը կտրել է Հայաստանում եւ դրսում որևէ պետական պաշտոն ստանալու հեռանկարից: Ուշագրավ է, որ գրվում էր որ նա անգամ արձակուրդից հետո նախարարություն չի գնացել, աշխատակիցներին հրաժեշտ չի տվել ու որևէ բան չի պարզաբանել իր հեռացման վերաբերյալ, անձնական իրերն էլ նախարարության աշխատողներն են հավաքել և ուղարկել»: Այն ժամանակ արդեն շշուկներ գնացին որ մի այնպիսի բան է եղել, որ երես չունի գնա։

Դարձյալ ըստ մամուլի՝ Հովհաննես Մանուկյանի պաշտոնանկության հիմքում ընկած է եղել մի տեսանյութ, որը դիտելով՝ Սերժ Սարգսյանը նրան անհապաղ է աշխատանքից ազատել: Ավելին, ասում են, թե տեսանյութի բովանդակությունը շատ վատն է, «Ավելի վատն է, քան, ասենք, Պոլիտեխնիկի նախկին ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանինը կամ վերջերս հայտնի դարձած սեքս-սկանդալի մեջ հայտնված ՀՀԿ-ական պատգամավորներինը:

Նշված վարկածը դեռևս ո՛չ հերքվել, ո՛չ հաստատվել է, ինչը հիմք է տալիս համոզվելու, որ արդեն նախկին նախարարի մասնակցությամբ իսկապես ինտիմ բնույթի տեսանյութեր են տարածվել, ավելին, հայտնվել նախագահի ձեռքում»:

Անցան ժամանակներ, փաստորեն, նոր Հայաստանում քանի որ կադրային հարցերը լուծվում են անհասկանալի տրամաբանությամբ, Հովհաննես Մանուկյանը նույնպես ուզում է պաշտոն ստանալ․․․ ՍԴ-ում։ Ասում են՝ խնդիրն աշխատանք ունենալը չէ, քանի որ ունեցած բիզնեսները բավական են լավ ապրելու համար, խնդիրը պաշտոնն է, առանց որի անհետաքրքիր է։ Իսկ որ Մանուկյանը և այլ նախկիններ, որոնք խնդիր չունեն, թե ում հետ, երբ և ինչպես, ձևը կգտնեն։ Կարևորը «գործի լինելն է»։

yerevan.today

դիտվել է 1123 անգամ
Լրահոս
«Հանի ավտոդ, անցնենք»․ «Ֆռա էն կողմով գնա». Երևան-Սևան ճանապարհին լարված իրավիճակ է (video) Երկիրը կտոր-կտոր տալիս ա արա՛, տղա՞ եք, զենք բռնեք. ակցիայի մասնակիցը հունից դուրս եկավ (video) Դուրս ենք գալիս․ սա մեր պայքարի վերջին զարկն է․ Տաթև Արցախ (video) Հրատապ․ Փակ է նաև Երևան-Սևան մայրուղին (video) Քանի՜-քանի՜ պարտություն է Փաշնինյանը մեզ իբրեւ հաղթանակ հրամցվել. եպիսկոպոս Իսախանյան Իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս․անհնազանդությու՛ն,ըմբոստությու՛ն․ բոլորս դուրս ենք գալիս․ Շահինյան (video) Ասել եմ, եթե հայկական դիրք է տեղափոխվելու՝ հենց հիմա ինձ այդ հանձնաժողովի խմբից հանեք. Բաղանիսի ղեկավար Համերգն առանց տեղական «իշխանիկների» Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանը «Զվարթնոց» օդանավակայանից հացադուլ է հայտարարել Կիրանցում իրավիճակը գերլարված է․ բնակիչները չեն պատրաստվում հանձնվել (video) Վախենում եմ, որ իմ փոխարեն մի «տրյապկա» կբերեն. Տավուշի վարչական ղեկավարները հրաժարական չեն տա Տեղի ունեցող գործընթացը որևէ կապ չունի իրական սահմանազատման հետ. այն պայմանավորված է քաղաքական անթույլատրելի որոշումներով ու զուրկ է իրավական հիմքերից. Թաթոյան Ոսկեպարը, Բաղանիսը, Կիրանցը կորցնելու դեպքում՝ հաջորդ Վանաձորն է , Իջևանն է. Գնդապետ Գլուխը արյունլվա է եղել․ ԵԿՄ ավտոմեքենան Նոյեմբերյանում քշել է մարդկանց վրա (video) Գիշերը հանդիպել եմ Կիրանցի գյուղապետին, շատ այլայլված էր․ Բագրատ Սրբազան ԵԿՄ-ի «ՈՒԱԶ»-ը կրկին փորձեց մխրճվել ակցիա իրականացնող քաղաքացիների մեջ․ լարված վիճակ՝ Նոյեմբերյանում ԵԿՄ ավտոմեքենայի կողմից վրաերթի ենթարկված քաղաքացիներից մեկը գլխի վնասվածք է ստացել Չարենցավանում անչափահասների միջև տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, կա վիրավոր Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն Նոյեմբերյան համայնքը չի աջակցում սահմանազատման գործընթացին Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը ՇՏԱՊ․ Լեո Նիկոլյանը հացադուլ է անում Զվարթնոց օդանավակայանում․ վիճակը ծանր է (video) Տավուշը պայքարում է, համայնքպետն ԱՄՆ-ում է Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ Ցեղասպանության զոհերի հարգանքի լավագույն ձևը նոր ցեղաապանության բացառումն է և հայկական տարածքների` մեր հայրենիքի փրկությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am