ԱԱԾ նախկին տնօրենը «զրահ է կրում», վարչապետը՝ ոչ ․․․

Հրապարակը գրում է. Երբ մեկին քննադատում ես, առավել ևս, երբ նա քո ենթական է, պետք է գոնե տարրական օրենք իմանալ, որ կարողանաս հիմնավորել քննադատությունդ։ Եթե չիմացար, քննադատությունը դառնում է անլուրջ, ավելին՝ այն օգտագործվում է քո դեմ։ Իսկ երբ քննադատողը Հայաստանի Հանրապետության վարչապետն է և թիրախն էլ ԱԱԾ նախկին տնօրենը, գործն առավել քան լրջանում է։

Վարչապետի քննադատական խոսքից մի փոքրիկ հատված՝ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին․

«Ինքը, դե յուրե լինելով ԱԱԾ տնօրեն, ըստ էության հայտարարություն է անում իր գերագույն հրամանատարի դեմ․․․»։


Չշարունակեմ, կրկին ասելն ու լսելը ոչ մի կողմի համար հաճելի չէ ու ինձ ներքին խոհանոցի տնտեսությունը չի հետաքրքրում, որովհետև տարիներ շարունակ նույն բնագավառում աշխատելով, «ճաշացանկին լավ ծանոթ եմ»։

Ինձ այլ բան է զարմացնում։ Անգամ եթե Սահմանադրության այդ դրույթին վարչապետը ծանոթ չէ, բարոյական շրջանակում անհամեստություն չէ՞, որ ինքն իրեն հռչակում է Գերագույն հրամանատար։ Սա զուտ հոգեբանական առումով։ Նույնիսկ շարքային քաղաքացին, երբ բանակում չի ծառայում, ծառայածների մոտ «մի տեսակ քաշված է խոսում, ինչ որ ձևով իրեն թերի զգում»։ Կապ չունի՝ հարգելի պատճառո՞վ է ազատվել, թե՞ անհարգելի։

Մեր Սահմանադրությամբ՝ մինչև պատերազմ հայտարարելը Հայաստանում չկա գլխավոր-գերագույն հրամանատար, պաշտոնյա, որը խաղաղ պայմաններում մշտապես զբաղվի զինված ուժերի ղեկավարությամբ և որը պատասխանատվություն կունենա և կկարողանա Հայաստանի անվտանգության համար անմիջական սպառնալիքի դեպքում անմիջապես որոշում ընդունել զինված ուժերի կիրառման վերաբերյալ։ Իսկ արդեն պատերազմ հայտարարելուց հետո այդ դերը վերապահվելու է ՀՀ վարչապետին։

Սահմանադրության այդ դրույթին ծանո՞թ չէ վարչապետը։ ՀՀ քաղաքացու համար դա շատ վիրավորական է, ու վարչապետի կողմից քննադատության թիրախ ԱԱԾ նախկին տնօրենը կարողանում է օգտվել այդ բացից․

Տրամաբանական է, որ ռազմական գիտելիքներ չունեցող և զինվորականների մտածելակերպի, Հայրենիքի հանդեպ նրանց ունեցած պարտքի մասին մակերսային պատկերացումներ ունեցողները չեն կարող իմանալ սպայի պատվի և ուսադիրների նշանակության մասին: Ի դեպ հիշեցնեմ` համաձայն ՀՀ Սահմանադրության, ՀՀ վարչապետը ոչ պատերազմական դրության ժամանակ Գերագույն հրամատար չէ:

Նման դեպքում ասում են՝ ԱԱԾ նախկին տնօրենը «զրահ է կրում․․․», այսինքն՝ տիրապետում է Սահմանադրությանը։ Իսկ վարչապետը «զրահ չի կրում», այսինքն՝ չի տիրապետում ՀՀ Սահմանադրությանը։

Վարչապետի զրահը պիտի լինի ՀՀ Սահմանադրությունը։ Եթե չունի, նման պարագայում ոչ միայն վարչապետը, այլ ՀՀ քաղաքացին անպաշտպան է։

Հասմիկ Բաբաջանյան

դիտվել է 1118 անգամ
Լրահոս
Եթե Փաշինյանը ժամանակ ունի զննել դպրոցական կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև «զննելու» հրթիռները. Տոնոյան Փաշինյանի Տավուշ կատարած վերջին այցի նպատակներից մեկն էր կոնֆլիկտ հրահրել մարզի տարբեր գյուղերի միջև. Աբրահամյան Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ նա տեղում մահացել ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն Մայր Աթոռն ինքն է որոշում՝ ով պիտի ներկայացնի իր դիրքորոշումները. տեղեկացրեք նկարահանման տեղն ու ժամը Ինչո՞ւ ուղղաթիռով Երեքն էլ իշխանության յուրայիններն են․ ո՞ւմ կընտրի ՄԻԵԴ-ը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին» Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում, 12ամսում Ինչ է փոխվել․ ինչու Փաշինյանը հետողորմյա արեց Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս «Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին Ինչու ռուսական զորքը լքեց Արցախը․ վերլուծական Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am