Հնդկաստանի վարչապետին անձամբ Թրամփն է ուղեկցում, մեր վարչապետին՝ տեղի հայ համայնքը .Հրապարակ

Հրապարակը գրում է.Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում նկար է հրապարակել, որտեղ Հնդկաստանի վարչապետն ու ԱՄՆ նախագահը ձեռք-ձեռքի բռնած քայլում են ժողովրդի միջով և կատարել հետևյալ գրառումը։

Նույն օրը, նույն ժամին Հնդկաստանի վարչապետը ԱՄՆ-ում էր։ Վարչապետ Մոդին հանդիպում էր Տեխասի նահանգում բնակվող իր 65.000 հայրենակիցների հետ։ Հանդիպմանը մասնակցում էր Դոնալդ Թրամփը։ Մոդիի PR թիմը արդեն կապիտալիզացնում է վարչապետի այցը, իսկ ընդդիմադիր New York Times-ը այսպիսի վերնագիրա տալիս.
"Don’t Mess With Modi in Texas
Trump joins Modi as the Indian prime minister defends the takeover of Kashmir and casts scorn on Pakistan."
#MasterClass

Նկատենք, որ այս օրերին աշխատանքային այցով ԱՄՆ-ում է գտնվում նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա, սակայն, ոչ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, ոչ էլ ԱՄՆ բարձր ղեկավարությունից որևէ մեկի հետ չի հանդիպելու, քանզի հայկական դիվանագիտական կորպուսին դեռևս չի հաջողվում ԱՄՆ նախագահի հետ հանդիպման «պատշաճ օրակարգ» ձևավորել։


ԱՄՆ-ից, որքանով հասկանում ենք, պարբերաբար մերժում են Փաշինյան-Թրամփ հանդիպման առաջարկները։ Դրա համար Փաշինյանը ԱՄՆ-ում բավարարվելու է ԱՄՆ հայ համայնքի և տեղի հայկական կառույցների հետ հանդիպումներով։ Փոխարենը ԱՄՆ նախագահը սիրով ու ջերմ մթնոլորտում հանդիպում է Հնդկաստանի վարչապետի հետ, ավելի շուտ՝ ուղեկցում է նրան Տեխասում բնակվող 65 հազար հնդիկների հետ հանդիպման ժամանակ։

Այսօր տեղեկացանք, որ Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ընթացքում, որին մասնակցելու է նաև Նիկոլ Փաշինյանը, ԱՄՆ նախագահը կհանդիպի նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

Զելենսկին, հիշեցնենք, Ուկրաինայի նախագահ ընտրվեց բոլորովին վերջերս՝ 2019 թվականի մայիսին, իսկ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի վարչապետ է ընտրվել անցյալ տարվա մայիսին՝ մեկուկես տարի առաջ։ Բայց Զելենսկուն հաջողվեց ընդամենը չորս ամսում ԱՄՆ նախագահի հետ այց կազմակերպել, իսկ մեր իշխանություններին մեկուկես տարի է՝ որևէ կերպ չի հաջողվում։

դիտվել է 811 անգամ
Լրահոս
Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Դատավորի սիրտը Ծաղկաձորում տուն է ուզում․․․ (video) Ինչո՞ւ բոլոր ազատասերները, երբ գալիս են իշխանության, պարզվում է՝ բռնшպետներ են. Մարգարիտա Սիմոնյան Ալե՛ն, ամենամեծ սրիկան դու ես․ ո՞վ ես, որ դու մեզ սրիկա ասես․ քաղաքացի (video) Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ են Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին Դուք վախեցած եք. եւ դա միակ մարդկային ճշմարիտ զգացմունքն է, որը հենց ձեզ համար է ստեղծվել. Ռուբեն Մխիթարյան Ռուսները գիտեն՝ երբ են Նիկոլի հարցը լուծելու․ Արգիշտի Կիվիրյան (video) Վեճ՝ Երևանի ավագանու ընդդիմադիր անդամների և Արմեն Բեգոյանի միջև (video) Այսօրվանից տաքանալու է, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև Հայաստանն ու Ադրբեջանը ավելի քան երբևէ մոտ են խաղաղությանը՝ հայտնում են Բաքվից Ալեն Սիմոնյան, կա՛մ ես թևերս կկտրեմ, կա՛մ դու․․․ Տիրան Լոքմագյոզյան (video) Ինչու Բաքուն չցուցադրեց Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը՝ պարզաբանում են հեռուստաալիքից Ռուսներն այլևս չեն խնայում․Փաշինյանի առաջ պայման են դրել․ Արդարադատության նախարարի նախկին տեղակալ (video) Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Ադրբեջանը քարոզում է, թե «բնակչության ավելի քան 95 %-ը հավատում է գյուղերի վերադարձին» Շահումյան փողոցում զենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը Ղարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Արա՛, դուք դաժը «դիշովկա» չեք, գիտե՞ք՝ ինչ եք․ Միկա Բադալյան (video) Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Իմ դիմումի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոնյանի բռնի ձերբակալության առիթով․ Թովմասյան Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են «BMW» -ն հայտնվել է բենզալցակայանի հարևանությամբ գտնվող տարածքում. վարորդի ինքնությունը պարզվում է Իրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի որոշ անդամների և համակիրների բնակարաններում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am