Նիկոլ Փաշինյանի ամերիկյան այցը կարելի է համարել ավարտված ու անպտուղ․ Կոնստանտին Տեր-Նակալյան

«Ադեկվադ» միաբանության համահիմնադիր Կոնստանտին Տեր-Նակալյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ կատարած այցի վերաբերյալ:

«Եվ այսպես, տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի սպասված ելույթը Լոս Անջելեսի Գրանդ փարկում` քաղաքապետարանի դիմացի այգում։ Այս միջոցառման կարեւորությունը, հատկապես իշխանական վերնախավում վերջին տրոհումից հետո, կայանում էր նրանում, որ եթե Հայաստանում Փաշինյանի վարկանիշը համարվում է նվազող, սոցցանցերում նրա աջակիցների շրջանում հատկապես լոսանջելեսահայերի ակտիվությունը դեռեւս պաշտպանում է նրան անհամաձայնների հարձակումից։

Սեպտեմբերի 22-ի միջոցառմանը, որին իշխանությունները պատրաստվում էին մի քանի ամիս, Նիկոլ Փաշինյանը եւ Աննա Հակոբյանը մեկնել էին Գյումրիում անկախության տոնակատարություններից հետո, հատուկ չվերթով։

Մինչ հանրահավաքի մեկնարկը, Փաշինյանը հայահոծ Լոս Անջելեսում մասնակցեց համայնքային, քաղաքական առաջնորդների ու հայկական ԶԼՄ-ների հետ հանդիպումներին, ընդ որում երկուսն էլ նրան հեշտ չտրվեցին։ Պարզվեց, որ մտածող հանրության մոտ կուտակվել են հարցեր «ժողովրդի վարչապետին»` սկսած սահմանային գյուղերում մանկապարտեզների բարեկարգումից մինչեւ ԱԱԾ պետի հրաժարականի պատճառներ ու եկեղեցու հետ հարաբերություններ։

Եթե Փաշինյանի նպատակն էր շահել ԱՄՆ Արեւմտյան ափի` ամենամեծաքանակ հայ համայնքի էլիտայի համակրանքը` ասուլիս-հանդիպումները կարելի է համարել տապալված. նա չտվեց որեւէ հարցի պատասխան, բայց փոխարենը իրենից վանեց շատերին։ Օրինակ` «որոշ եկեղեցականների ծնկի բերելու» մասին հայտարարությունը «հին սփյուռքի», այսինքն ԱՄՆ-ում օրինական ապրող ու զգալի հաջողությունների հասած էլիտային (ովքեր նաեւ պոտենցիալ ներդրող են) դուր գալ չէր կարող, եւ հաջորդ անգամ, երբ Փաշինյանի անձնական դեսպան Արմեն Բայբուրդյանը կդիմի «ազգայիններին» ու եկեղեցուն` նրա խնդրանքները հեշտ չեն կատարվելու։

Բուն հայաստանյան կոնտեքստում լոսանջելեսյան հայտարարությունները դեռ արձագանքներ կբերեն` հատկապես ԱԱԾ նախկին պետ գեներալ Արթուր Վանեսյանին անվանարկելու մասով։

Ինչեւէ, դառնանք հանրահավաքին։

Հրապարակում միջոցառմանը մարդ գրավելու համար երկու ժամ համերգ էր կազմակերպվել /հայտնի չէ, թե ով է վճարել/ մինչեւ «կուլմինացիոն պահը»` վարչապետ Փաշինյանի ելույթը։ Ինքը` Փաշինյանը հանրահավաքից չորս ժամ առաջ նորից մտավ ուղիղ եթեր ու փորձեց մարդկանց մոբիլիզացնել դեպի իր հանրահավաքը. «Աննան էլ ա ինձ հետ, որտեւ սելֆի-ստիք չունենք», կատակեց վարչապետը ուղիղ եթերում։

Ժամը 16:00-ին Գրանդ Փարկում օպտիմիստական հաշվարկներով հավաքվել էր մոտ 14.000 լոսանջելեսահայ։ Սակայն ամերիկյան ABC հեռուստաընկերության տեղական ծառայության ռեպորտաժում նշվում է «հազարավոր» մասնակիցների, իսկ Daily News-ը հայտնում է 10000 մասնակցի մասին, որոնց թվում հրապարակում է նաեւ Ամուլսարի դեմ հանդես եկող պաստառներով երիտասարդների։ Մասնակիցների թիվը, պաշտոնական թվերով, լոսանջելեսահայության մոտ 0.35 տոկոսն է եղել։ Մոտավորապես այդքան ձայն էր ստացել Օրինաց երկիր կուսակցությունը 2018թ պառլամենտական ընտրություններում։

Համեմատության համար նշենք, որ նույն օրը Հյուսթոնում /Տեխաս/ հանրահավաք էր հրավիրել Հնդկաստանի պոպուլիստ առաջնորդ Նարենդրա Մոդին, որին մասնակցում էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ մոտ 65000 մարդ, ինչը ամերիկյան առաջատար ԶԼՄ-ները անվանում են «օտար պետության առաջնորդի երբեւէ հավաքած ամենամեծ բազմությունը ԱՄՆ-ում»։

«Հպարտ ու դուխով քաղաքացիներին» Փաշինյանի ուղերձը հատուկ որեւէ բանով աչքի չընկավ։ Իրականում նա շնորհակալություն հայտնեց նախորդ «կոռուպացված» իշխանություններին, որ կարողացել են կազմակերպել ու ստանալ սփյուռքահայերի աջակցությունը` տնտեսական զարգացման, Արցախյան պատերազմի ու այլ ազգային հարցերում, թեեւ անուններ չնշեց։

Հիմնական մեսիջը համահայկականության հայեցակարգի գործնական խնդրի ձեւակերպման փորձն էր` բայց նոր որեւէ գաղափար այդպես էլ չառաջարկվեց, բացի Ամանորը Հայաստանում անցկացնելու առաջարկից։

Ավելի կարևոր` ՀՀ արտաքին քաղաքականության ամերիկյան ենթատեքստում` եթե ժողովրդավարական Հայաստանի առաջնորդը ցանկանում էր կոնվերտացնել իր լեգիտիմության պաշարը վերջապես ԱՄՆ կառավարության որեւէ անդամի մոտ ընդունելության արժանանալու համար, ապա լոսանջելեսյան հանրահավաքը խաչ դրեց այդպիսի հավակնությունների վրա։Եվ Փաշինյանին «դավաճանեցին» երկու գործոն. նախ, իրեն չհաջողվեց հավաքել նշանակալի բազմություն, եւ երկրորդ` ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանի խորհրդով հանրահավաքին ելույթի համար հրավիրվել էր ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը, ով տասնամյակից ավելի արդեն հայ ժողովրդի բարեկամը լինելով հանդերձ` 2017-ից ի վեր նախագահ Դոնալդ Թրամփի ոխերիմ հակառակորդն է եւ ամեն առիթով խիստ քննադատում է նախագահին ու հայտնվել է նրա թշնամիների թոփ ցուցակում։ Թերեւս վարչապետը պետք է պարզի այդ հիանալի գաղափարի բոլոր հեղինակներին ու ուղարկի նրանց երկարատեւ արձակուրդ։

Այս սխալը շատ ծանր է նստելու ՀՀ արտաքին քաղաքականության ամերիկյան ուղղության համար ու ոչ միայն բարձրաստիճան հանդիպումների բացակայության պատճառով։ Թերեւս չենք սխալվի, եթե պնդենք, որ մինչեւ այցի ավարտը Փաշինյանին հանդիպած ամենաբարձրաստիճան ամերիկյան պաշտոնյան կմնա Կալիֆորնիայի…. փոխնահանգապետը։

Իսկ իշխանական քարոզչությունը պատրաստվել էր բոլորովին այլ զարգացումների։

«Պողոսներին» թիրախավորող արդյունավետ պրոպագանդայի իմաստով ճիշտ որոշում էր Լոս Անջելես գործուղել առաջատար կայքերից մեկի երկու նկարահանող խումբ, որտեղ վերջիններս տքնաջան հարցազրույցներ էին անում տարբեր տրամաչափի` հիմնականում քաղաքականության հետ կապ չունեցող, բայց գեղեցիկ անուններով մարդկանց հետ։

Լոս Անջելեսի դպրոցներից մեկում, օրինակ, սեպտեմբերի 20-ին հարցազրույցներ էին արվում անչափահաս երեխաների հետ, որոնցից մեկը պնդում էր, թե «Նիկոլ Փաշինյանը շտկում է նախկին նախագահների քանդածը»։ Զավեշտալին այն է, որ նույն ժամերին Ջերմուկ քաղաքում դասադուլ անող դպրոցականներին էր քննադատում նախարար Արայիկ Հարությունյանը, ով իշխանության է եկել նախորդ տարի գարնանը` այդ թվում մանկահասակ երեխաների ու դպրոցականների` ցույցերին մասնակցելու արդյունքում։

Ցավոք, լոսանջելեսյան այցի վատ նախապատրաստության ու իրականացման արդյունքում Հայաստանը հերթական անգամ կորցրեց հիանալի հնարավորություն` իրական գործոն դառնալ Միացյալ Նահանգներում իր մարդաշատ ու հարուստ համայնքի շնորհիվ։ Մեկ առանձին քաղաքի հայազգի բնակչության ընդամենը 0.35 տոկոսը ոչ այսօր, ոչ վաղը գործոն դառնալ չեն կարող։ Ցավալի է, որ իշխանությունը մսխեց այս քարոզչական միֆը։

Ֆորմալ առումով շարունակվող, սակայն այլեւս անբովանդակ ու անհետաքրքիր շրջագայության հաջորդ կանգառներում Փաշինյանը կհանդիպի անշուշտ փողկապավոր այլ մարդկանց, նկարներ կհրապարակվեն, միգուցե չափածո նոր բանաստեղծություններ գրվեն, բայց իրական քաղաքականության առումով ոչ մի կարեւոր բան այլեւս տեղի չի ունենալու։

Հայաստանը Օրուելի «Անասնաֆերման» չէ, որտեղ կարելի է խնդրահարույց պահերին երգել հեղափոխական երգը ու ու ամեն ինչ կմոռացվի։ Որքան էլ իշխանական քարոզչությունը տանջվի, Նիկոլ Փաշինյանին Լոս Անջելեսում դժվար հարցեր տվեցին, ու դրանց պատասխաններ այդպես էլ չստացվեցին։

Ըստ Փաշինյանի, ով ամեն կերպ փորձում է մոնետարիզացնել ժողովրդավարության իր խաղաքարտը, լոսանջելեսյան հանրահավաքի թույլտվությունը ԱՄՆ նահանգային ու քաղաքային իշխանությունների «բարեկամական ժեստն է դեմոկրատական Հայաստանին»։ Եթե նույնիսկ դա այդպես էր /մի կողմ թողնենք Կալիֆորնիայի դեմոկրատական իշխանություններին եւ նրանց ոխերիմ մրցակից հանրապետական նախագահ Թրամփին/, հանրահավաքին հրավիրելով ու խոսք տալով Թրամփի անձնական թշնամի կոնգրեսական Ադամ Շիֆին, Փաշինյանը թաղեց վերջին հույսը առ այն, որ դեռ կարող էր որեւէ բարձրաստիճան հանդիպում ունենալ Միացյալ Նահանգների ադմինիստրացիայի հետ։

Ցավոք, նախօրեին սկսված Փաշինյանի այցը Միացյալ Նահանգներ արդեն կարելի է համարել ավարտված»։

դիտվել է 1559 անգամ
Լրահոս
Կրկնակի մերժվածները. ողբերգություն, որը տեր չունի Մակրոնն ասաց՝ Ֆրանսիան շատ ուշադիր հետևում է Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարության ընթացքին փաստաբան. video Բողոքի ալիք, պայթյունավտանգ իրավիճակ. Հարևան երկրում համացանցն էին անջատել «Բատկան» նորից դժգոհ է Պուտինից. Զենք՝ ոչնչի դիմաց Մովսես Հակոբյանի հրաժարականի լույսն ու ստվերը Երևանի բյուջեի դեֆիցիտի ֆանտաստիկ աճը Գույքի բռնագանձման վտանգը. առաջնորդվելու են մեղավորության կանխավարկածով Իշխանության ներսում անվստահության ճգնաժամը խորանում է Կառավարությունը լուծարում է ներքին աուդիտի բոլոր վարչությունները` ինչ են անելու աշխատողները Մետրոյի նախագծից խեր-խաբար չկա Նիկոլ Փաշինյանը հույսը չի կորցնում Ինչպես են «սևանում» և «սպիտակում». փաշինյանական ձեռնարկ «Կոռուպցիոներներն» ընդեմ կոռուպցիայի Ինքն իրեն կողքից տեսե՞լ է, էդ ի՞նչ շնորհք է. Գևորգ Գյուլումյանը՝ Արայիկ Հարությունյանին Կառավարությունում քննարկվել են պետություն-եկեղեցի հարաբերությունների հարկային ոլորտի հարցեր Այնուամենայնիվ, տեղական տուրքերի բարձրացում նախատեսված է. Երևանի քաղաքապետարանի լրացուցիչ պարզաբանումը Արայիկ Հարությունյանը դասախոսների հետ զրույցը վերածել է շանտաժի Վենետիկի հանձնաժողովի կարծիքի հայերեն թարգմանությունը Ստամբուլյան կոնվենցիայի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ Ձեր եղբոր տղայի կուսակցությունը կստանա քրեական գործերը․ Արայիկ Հարությունյանը՝ ԵՊՀ դոցենտին Նիկոլն ու իր թայֆեն ինձ համար այլեւս զրո նշանակության են... Ինչպիսի՞ն է արտագաղթի իրական պատկերը. վարչապետի հրապարակած ցուցանիշի հետքերով Սամվել Մայրապետյանը չի եկել , որովհետև վատացել է․ՀՔԾ-ն ստուգում է Թավշյա իշխանությունը չէր լինի այդքան աղմկոտ, եթե չլիներ այդքան վախկոտ Ռոբերտ Քոչարյանը «մատաղ» է այսօրվա հեղափոխությանը․ Սևակ Թորոսյան. անոնս
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 19-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի իրանագետ Ահարան Վարդանյանը: ԹԵՄԱ՝ Իրանում տեղի ունեցող ցույցերը. իրանահայերին սպառնացող վտանգն ու ցույցերի ընթացքը. ցույցերն ի՞նչ ազդեցություն կունենա տարածաշրջանի վրա: Նոյեմբերի 18-ին՝ ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է ակտիվիստ Նարեկ Սարգսյանը: Թեմա՝ Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ կենտրոնի փակվելը: Տեղի ունեցած ապօրինությունները և երեխաների հետագա ճակատագիրը: Նոյեմբերի 18-ին, ժամը 11:00 -ին Հայելի ակումբի հյուրերն են Երևանի ավագանու «Լույս» դաշինքի անդամ Թեհմինա Վարդանյանը և Անի Խաչատրյանը: Թեմա՝ Երևանի 2020-ի բյուջեն աննախադեպ աճ է գրանցում. 2019-ի համեմատ բյուջեի եկամտային մասը շուրջ 24 մլրդ դրամով ավելի կլինի։ Ինչ են փոխանցում ավագանու անդամները: Նոյեմբերի 18 -ին, ժամը 13:00 -ին Հայելի ակումբի հյուրերն են քաղաքական գործիչներ Ազատ Արշակյանը, Գուրգեն Եղիազարյանը և Կարինե Հակոբյանը: Թեմա՝Սատանա կա երկրում, Վերնատուն ակումբի հավաքը, քաղաքական հայտեր: Նոյեմբերի 18-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Քոչարյանի գործերով ֆրանսիացի փաստաբան Սևակ Թորոսյանը: Թեմա՝ կներկայացնի ՀՀ երկրոդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի նորությունները Նոյեմբերի 16-ին՝ ժամը 12:00-ին, Պոստ Սկրիպտում մամուլի ակումբում «Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցիացիա»-ի նախագահ Սաիդ Ավդալյանը կխոսի ՀՀ-ում եզդիական համայնքի խնդիրների և այդ ուղղությամբ արվող քայլերի մասին, բանախոսը կանդրադառնա նաեւ համայնքի կրթական հարցերին։ Նոյեմբերի 18-ին՝ ժամը 12:00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա քննարկում՝ «Հատուկ հաստատությունները փակվում են. խնդիրներն ու առաջին արդյունքները» թեմայով։ Բանախոսներ՝ Անահիտ Քալանթարյան` ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Երեխաների հիմնահարցերի բաժնի պետ, Սպարտակ Սարգսյան` «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի ազգային տնօրեն, Միրա Անտոնյան` Հայ օգնության ֆոնդի երեխաների աջակցության կենտրոնի ղեկավար, Գայանե Մարտիրոսյան` «Վորլդ վիժըն Հայաստան» կա... Նոյեմբերի 18-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ՍԱՊԾ առաջին պետ Գրիգոր Գրիգորյանը: ԹԵՄԱ՝ ռուս մասնագետների մուտքը Հայաստանում կենսաբանական լաբորատորիաներ թույլատրելու հուշագիրը մոտ ժամանակներս կստորագրվի. գործընթացի քաղաքական վտանգներն ու հետևանքները Նոյեմբերի 18-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի հոգեբան Իրինա Ծատուրյանը: ԹԵՄԱ՝ հետհեղափոխական հոգեվիճակ. ՀՀ իշխանության խոստումներն ու հասարակության հիասթափությունը. միտինգներ և դժգոհություններ. հասարակության սոցիալ-հոգեբանական պայմանները: Նոյեմբերի 18-ին՝ ժամը 11:00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա մամուլի ասուլիս՝ «Սպանությո՞ւն, թե ինքնասպանություն․արձագանք «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր Արմեն Աղաջանյանի խոշտանգման և մահվան դեպքին» թեմայով։ Բանախոսներ՝ Նինա Կարապետյանց՝ «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ նախագահ Արա Ղարագյոզյան՝ «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ փաստաբան Գայանե Աղաջանյան՝ Տուժող Արմեն Աղաջանյանի իրավահաջորդ