Նիկոլ Փաշինյանի ամերիկյան այցը կարելի է համարել ավարտված ու անպտուղ․ Կոնստանտին Տեր-Նակալյան

«Ադեկվադ» միաբանության համահիմնադիր Կոնստանտին Տեր-Նակալյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ կատարած այցի վերաբերյալ:

«Եվ այսպես, տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի սպասված ելույթը Լոս Անջելեսի Գրանդ փարկում` քաղաքապետարանի դիմացի այգում։ Այս միջոցառման կարեւորությունը, հատկապես իշխանական վերնախավում վերջին տրոհումից հետո, կայանում էր նրանում, որ եթե Հայաստանում Փաշինյանի վարկանիշը համարվում է նվազող, սոցցանցերում նրա աջակիցների շրջանում հատկապես լոսանջելեսահայերի ակտիվությունը դեռեւս պաշտպանում է նրան անհամաձայնների հարձակումից։

Սեպտեմբերի 22-ի միջոցառմանը, որին իշխանությունները պատրաստվում էին մի քանի ամիս, Նիկոլ Փաշինյանը եւ Աննա Հակոբյանը մեկնել էին Գյումրիում անկախության տոնակատարություններից հետո, հատուկ չվերթով։

Մինչ հանրահավաքի մեկնարկը, Փաշինյանը հայահոծ Լոս Անջելեսում մասնակցեց համայնքային, քաղաքական առաջնորդների ու հայկական ԶԼՄ-ների հետ հանդիպումներին, ընդ որում երկուսն էլ նրան հեշտ չտրվեցին։ Պարզվեց, որ մտածող հանրության մոտ կուտակվել են հարցեր «ժողովրդի վարչապետին»` սկսած սահմանային գյուղերում մանկապարտեզների բարեկարգումից մինչեւ ԱԱԾ պետի հրաժարականի պատճառներ ու եկեղեցու հետ հարաբերություններ։

Եթե Փաշինյանի նպատակն էր շահել ԱՄՆ Արեւմտյան ափի` ամենամեծաքանակ հայ համայնքի էլիտայի համակրանքը` ասուլիս-հանդիպումները կարելի է համարել տապալված. նա չտվեց որեւէ հարցի պատասխան, բայց փոխարենը իրենից վանեց շատերին։ Օրինակ` «որոշ եկեղեցականների ծնկի բերելու» մասին հայտարարությունը «հին սփյուռքի», այսինքն ԱՄՆ-ում օրինական ապրող ու զգալի հաջողությունների հասած էլիտային (ովքեր նաեւ պոտենցիալ ներդրող են) դուր գալ չէր կարող, եւ հաջորդ անգամ, երբ Փաշինյանի անձնական դեսպան Արմեն Բայբուրդյանը կդիմի «ազգայիններին» ու եկեղեցուն` նրա խնդրանքները հեշտ չեն կատարվելու։

Բուն հայաստանյան կոնտեքստում լոսանջելեսյան հայտարարությունները դեռ արձագանքներ կբերեն` հատկապես ԱԱԾ նախկին պետ գեներալ Արթուր Վանեսյանին անվանարկելու մասով։

Ինչեւէ, դառնանք հանրահավաքին։

Հրապարակում միջոցառմանը մարդ գրավելու համար երկու ժամ համերգ էր կազմակերպվել /հայտնի չէ, թե ով է վճարել/ մինչեւ «կուլմինացիոն պահը»` վարչապետ Փաշինյանի ելույթը։ Ինքը` Փաշինյանը հանրահավաքից չորս ժամ առաջ նորից մտավ ուղիղ եթեր ու փորձեց մարդկանց մոբիլիզացնել դեպի իր հանրահավաքը. «Աննան էլ ա ինձ հետ, որտեւ սելֆի-ստիք չունենք», կատակեց վարչապետը ուղիղ եթերում։

Ժամը 16:00-ին Գրանդ Փարկում օպտիմիստական հաշվարկներով հավաքվել էր մոտ 14.000 լոսանջելեսահայ։ Սակայն ամերիկյան ABC հեռուստաընկերության տեղական ծառայության ռեպորտաժում նշվում է «հազարավոր» մասնակիցների, իսկ Daily News-ը հայտնում է 10000 մասնակցի մասին, որոնց թվում հրապարակում է նաեւ Ամուլսարի դեմ հանդես եկող պաստառներով երիտասարդների։ Մասնակիցների թիվը, պաշտոնական թվերով, լոսանջելեսահայության մոտ 0.35 տոկոսն է եղել։ Մոտավորապես այդքան ձայն էր ստացել Օրինաց երկիր կուսակցությունը 2018թ պառլամենտական ընտրություններում։

Համեմատության համար նշենք, որ նույն օրը Հյուսթոնում /Տեխաս/ հանրահավաք էր հրավիրել Հնդկաստանի պոպուլիստ առաջնորդ Նարենդրա Մոդին, որին մասնակցում էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ մոտ 65000 մարդ, ինչը ամերիկյան առաջատար ԶԼՄ-ները անվանում են «օտար պետության առաջնորդի երբեւէ հավաքած ամենամեծ բազմությունը ԱՄՆ-ում»։

«Հպարտ ու դուխով քաղաքացիներին» Փաշինյանի ուղերձը հատուկ որեւէ բանով աչքի չընկավ։ Իրականում նա շնորհակալություն հայտնեց նախորդ «կոռուպացված» իշխանություններին, որ կարողացել են կազմակերպել ու ստանալ սփյուռքահայերի աջակցությունը` տնտեսական զարգացման, Արցախյան պատերազմի ու այլ ազգային հարցերում, թեեւ անուններ չնշեց։

Հիմնական մեսիջը համահայկականության հայեցակարգի գործնական խնդրի ձեւակերպման փորձն էր` բայց նոր որեւէ գաղափար այդպես էլ չառաջարկվեց, բացի Ամանորը Հայաստանում անցկացնելու առաջարկից։

Ավելի կարևոր` ՀՀ արտաքին քաղաքականության ամերիկյան ենթատեքստում` եթե ժողովրդավարական Հայաստանի առաջնորդը ցանկանում էր կոնվերտացնել իր լեգիտիմության պաշարը վերջապես ԱՄՆ կառավարության որեւէ անդամի մոտ ընդունելության արժանանալու համար, ապա լոսանջելեսյան հանրահավաքը խաչ դրեց այդպիսի հավակնությունների վրա։Եվ Փաշինյանին «դավաճանեցին» երկու գործոն. նախ, իրեն չհաջողվեց հավաքել նշանակալի բազմություն, եւ երկրորդ` ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանի խորհրդով հանրահավաքին ելույթի համար հրավիրվել էր ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը, ով տասնամյակից ավելի արդեն հայ ժողովրդի բարեկամը լինելով հանդերձ` 2017-ից ի վեր նախագահ Դոնալդ Թրամփի ոխերիմ հակառակորդն է եւ ամեն առիթով խիստ քննադատում է նախագահին ու հայտնվել է նրա թշնամիների թոփ ցուցակում։ Թերեւս վարչապետը պետք է պարզի այդ հիանալի գաղափարի բոլոր հեղինակներին ու ուղարկի նրանց երկարատեւ արձակուրդ։

Այս սխալը շատ ծանր է նստելու ՀՀ արտաքին քաղաքականության ամերիկյան ուղղության համար ու ոչ միայն բարձրաստիճան հանդիպումների բացակայության պատճառով։ Թերեւս չենք սխալվի, եթե պնդենք, որ մինչեւ այցի ավարտը Փաշինյանին հանդիպած ամենաբարձրաստիճան ամերիկյան պաշտոնյան կմնա Կալիֆորնիայի…. փոխնահանգապետը։

Իսկ իշխանական քարոզչությունը պատրաստվել էր բոլորովին այլ զարգացումների։

«Պողոսներին» թիրախավորող արդյունավետ պրոպագանդայի իմաստով ճիշտ որոշում էր Լոս Անջելես գործուղել առաջատար կայքերից մեկի երկու նկարահանող խումբ, որտեղ վերջիններս տքնաջան հարցազրույցներ էին անում տարբեր տրամաչափի` հիմնականում քաղաքականության հետ կապ չունեցող, բայց գեղեցիկ անուններով մարդկանց հետ։

Լոս Անջելեսի դպրոցներից մեկում, օրինակ, սեպտեմբերի 20-ին հարցազրույցներ էին արվում անչափահաս երեխաների հետ, որոնցից մեկը պնդում էր, թե «Նիկոլ Փաշինյանը շտկում է նախկին նախագահների քանդածը»։ Զավեշտալին այն է, որ նույն ժամերին Ջերմուկ քաղաքում դասադուլ անող դպրոցականներին էր քննադատում նախարար Արայիկ Հարությունյանը, ով իշխանության է եկել նախորդ տարի գարնանը` այդ թվում մանկահասակ երեխաների ու դպրոցականների` ցույցերին մասնակցելու արդյունքում։

Ցավոք, լոսանջելեսյան այցի վատ նախապատրաստության ու իրականացման արդյունքում Հայաստանը հերթական անգամ կորցրեց հիանալի հնարավորություն` իրական գործոն դառնալ Միացյալ Նահանգներում իր մարդաշատ ու հարուստ համայնքի շնորհիվ։ Մեկ առանձին քաղաքի հայազգի բնակչության ընդամենը 0.35 տոկոսը ոչ այսօր, ոչ վաղը գործոն դառնալ չեն կարող։ Ցավալի է, որ իշխանությունը մսխեց այս քարոզչական միֆը։

Ֆորմալ առումով շարունակվող, սակայն այլեւս անբովանդակ ու անհետաքրքիր շրջագայության հաջորդ կանգառներում Փաշինյանը կհանդիպի անշուշտ փողկապավոր այլ մարդկանց, նկարներ կհրապարակվեն, միգուցե չափածո նոր բանաստեղծություններ գրվեն, բայց իրական քաղաքականության առումով ոչ մի կարեւոր բան այլեւս տեղի չի ունենալու։

Հայաստանը Օրուելի «Անասնաֆերման» չէ, որտեղ կարելի է խնդրահարույց պահերին երգել հեղափոխական երգը ու ու ամեն ինչ կմոռացվի։ Որքան էլ իշխանական քարոզչությունը տանջվի, Նիկոլ Փաշինյանին Լոս Անջելեսում դժվար հարցեր տվեցին, ու դրանց պատասխաններ այդպես էլ չստացվեցին։

Ըստ Փաշինյանի, ով ամեն կերպ փորձում է մոնետարիզացնել ժողովրդավարության իր խաղաքարտը, լոսանջելեսյան հանրահավաքի թույլտվությունը ԱՄՆ նահանգային ու քաղաքային իշխանությունների «բարեկամական ժեստն է դեմոկրատական Հայաստանին»։ Եթե նույնիսկ դա այդպես էր /մի կողմ թողնենք Կալիֆորնիայի դեմոկրատական իշխանություններին եւ նրանց ոխերիմ մրցակից հանրապետական նախագահ Թրամփին/, հանրահավաքին հրավիրելով ու խոսք տալով Թրամփի անձնական թշնամի կոնգրեսական Ադամ Շիֆին, Փաշինյանը թաղեց վերջին հույսը առ այն, որ դեռ կարող էր որեւէ բարձրաստիճան հանդիպում ունենալ Միացյալ Նահանգների ադմինիստրացիայի հետ։

Ցավոք, նախօրեին սկսված Փաշինյանի այցը Միացյալ Նահանգներ արդեն կարելի է համարել ավարտված»։

դիտվել է 1597 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանն արյուն թափող է. Հակոբ Ավետիքյան (video) Հրայր Թովմասյանը խանգարում է անձամբ Նիկոլ Փաշինյանին. Հակոբ Ավետիքյան (video) Երկիրը դարձնում եք բռնապետական. Կարինե Աճեմյան (video) Չասեք՝ տվեք անուններ. Նիկոլ Փաշինյանը՝ պետական հեղաշրջման փորձ անողների մասին Ինչպես հայ մայրերին համոզենք, որ իր փակած մուրաբայից զինվոր որդուն չուղարկի. վարչապետ Ելույթ ունեցիր և հայտարարի, որ հայտարարությունները սուտ են. Կապնում վարչապետին նման կերպ դիմավորեցին ՀՔԾ-ից սելֆին հաճույքի համար չի արվել. թատրոնը ո՞րն է. Նիկոլ Փաշինյան (video) Նիկոլ Փաշինյանը ոչ թե մերժեց Սերժ Սարգսյանին, այլ մերժեց պետությունը. Հրայր Թովմասյանի դեմ քայլերը պետության դեմ են. Կարինե Աճեմյան (video) Էնպես արձագանքեցին Ամանորը հրապարակում նշելու կոչիս, որ կարծեցի՝ իրենց 70 տոկոսը թիֆլիսահայ է. Փաշինյան «Օլիգարխ» և «օլիգարխիա» նշանակում ա քչերի իշխանություն, քչերի իշխանություն այլևս չկա. Նիկոլ Փաշինյան 6 դոկտորական և 216 թեկնածուական գիտական աստիճան. 100 նոր փաստ Աճեմօղլուն պայթեցրել է Փաշինյանի աճպարարությունը Սա անում ենք, որ մշակութային գործիչները օլիգարխների առաջ վիզ չծռեն.Նիկոլ Փաշինյան (video) Լոս Անջելեսի հանրահավաք, ամանորյա դասական համերգ, Հայոց Ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող ԱՄՆ կենգրեսի և Սենատի բանաձևերը… կառավարության «ձեռբերումները»՝ ըստ Նիկոլ Փաշինյանի «Մի զինծառայողն ինքն իրեն է կրակել, բժիշկներն ամեն ինչ անում են, որ փրկեն». Դավիթ Տոնոյան Սա միայն Հրայր Թովմասյանի խնդիրը չէ. «Այլընտրանքային նախագծեր խումբ» Լավ պրծանք, որ Շուշիի ազատագրումը քո անձի հետ չես կապել. Շարմազանովը՝ Փաշինյանին Խոսքը խնամքի հաստատություններում միայնակ բնակվող 63 թոշակառուների մասին է. Փաշինյան ՀՀ քաղաքացին չպետք ա, կներեք բառի համար, տուգանելու մատերիալ լինի. վարչապետը՝ բալային համակարգի մասին Վարչապետի՝ ՀՔԾ «գաղտնի» այցի մասին Մի քաշեք վարչապետին, այդքա~ն մաաանր փաստեր ներկայացնելը պետական ձեքբերում չէ. Լուսինե Մարգարյան Ի՞նչ են փնտրել քննիչները Հրայր Թովմասյանի տանը.պաշտպան (video) Պատասխան եք տալու.բարուրի իմ երեխային Ռազմիկ Աբրահամյանի հետ վաճառել եք. ապօրինի որդեգրված երեխայի ծնողը՝ զագսի տնօրենին (video) Սևերը վրիպել են. «ՔՊ» մտնելու փոխարեն՝ զինված քաղաքացին մտել է Քոչարյանի գրասենյակի շենք. քննարկում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 27-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են «Պարացելսուս» ՀԿ-ի նախագահ Նունե Ավանեսյանը և «Հանրային վերահսկողության կենտրոն» ՀԿ նախագահ Բաբկեն Հարությունյանը: Թեմա՝ փակված ծննդատներ, մասնավորապես Աչաջրի ծննդատան ճակատագիրը նոր ակցիաներ, ինչ են պատրաստվում անել: ՀՈՒՆՎԱՐԻ 27-ին` ժամը 15:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա մաեստրո Տիգրան Մանսուրյանի ասուլիսը: Թեմա.- Մաեստոր Մանսուրյանը նշում է ծննդյան 81-ամյակ: Սիրով հրավիրում ենք մասնակցելու Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) կողմից կազմակերպվող մամուլի ասուլիսին: Մամուլի ասուլիսը տեղի կունենա 2020թ-ի Հունվարի 30-ին, ժամը՝ 16:00-ին Երևանում, Մարիոթ հյուրանոցում, Թագուհի Էրատո սենյակում (հասցե. Ամիրյան փող. 1)։ Մամուլի ասուլիսին ներկա կգտնվեն և խոսքով հանդես կգան ՎԶԵԲ-ի Կովկասի Տարածաշրջանային տնօրեն Կատարինա Բյորլին Հանսեն և Երևանի գրասենյակի ղեկավար Դիմիտրի Գվինդաձե: Սույն թվականի հունվարի 26-ին Երևանի Մարիոթ հյուրանոցիԱրարատ դահլիճում ժամը 12- ին տեղի կունենա կուսակցության հիմնադիր վեհաժողովը.Սիրով հրավիրում ենք Ձեզ վերոգրյալ միջոցառումըլուսաբանելու:Վարդան ԱյվազյանՍուրեն ՕքմինյանՎահան ՀովհաննիսյանԱրագած Ախոյան Հարգելի լրագրողներ չեղարկվել է հունվարի 24-ի ժամը 12:00-ի Հայելի ակումբի ասուլիսը, հայցում ենք ձեր ներողամտությունը: Հունվարի 24-ին ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրերն են Ագրարային համալսարանի դասախոս, դոցենտ Պարգև Ստեփանյանը և գյուղատնտեսության գծով մասնագետ Րաֆֆիկ Ավետիսյանը: Թեմա՝ փորձագետները կներկայացնեն սպանդանոցների խնդրի լուծման մեթոդներն ու ճանապարհները: Հարգելի գործընկերներ, Հունվարի 24-ին, ժամը 11.00-ին «Բլից ինֆո» մամուլի ակումբի հյուրերն են Երիտասարդ ֆերմերների ասոցիացիայի նախագահ Աշոտ Գրիգորյանը, ասոցիացիայի անդամներ Հարություն Մնացականյանը՝ գյուղատնտեսության փորձագետ, և Վարուժան Հարությունյանը՝ խոշոր եղջերավոր անասնապահ ֆերմեր: Թեման՝ Պարտադի սպանդանոցային մորթի որոշումը և հետաձգման պատճառահետևանքները: Հասցե՝ Արշակունյաց- 2, Տիգրան Մեծ հրատարակչություն, 418 սենյակ: Հեռ.098-35-61-21 Սիրով սպասում ենք ՀՈՒՆՎԱՐԻ 24-ին` ժամը 13:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա ՀՀ ԶՈՒ Ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանի, Ռազմաբժշկական վարչության պետի տեղակալ, գնդապետ Արմեն Նազարյանի, Ռազմաբժշկական վարչության պլանավորման բաժնի պետ, գնդապետ Տիգրան Ավետիսյանի, ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ, գնդապետ Վահան Գևորգյանի ասուլիսը: ԹԵՄԱ.-Բանակի օրվան ընդառաջ. ռազմական բժշկության անցած ուղին, ոլորտի ձեռբերումներն առաջիկա... ՀՈՒՆՎԱՐԻ 24-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի մամուլի ասուլիսը: ԹԵՄԱ.-Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի 2019թ. տարեկան զեկույցը` Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին: ՀՈՒՆՎԱՐԻ 24-ին` ժամը 11:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանի, Բնապահպանական ռազմավարական ծրագրերի ու մոնիթորինգի վարչության պետ Լուսինե Ավետիսյանի ասուլիսը: ԹԵՄԱ- Պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը կարգելվի. նախարարությունը կներկայացնի օրենսդրական փոփոխության մանրամասները: