Դավիթ Սանասարյանին կվերականգնեն իր պաշտոնին
ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանի գործը հնարավոր է կարճվի ու նա վերադառնա համակարգ: Ինչպես հայտնի է՝ ամիսներ առաջ ԱԱԾ-ն հեմոդիալիզների սարքերի հետ կապված հայտնի պատմության առնչությամբ գործ հարուցեց, արդյունքում Սանասարյանի լիազորությունները վաղաժամ դադարեցվեցին: Մամուլում գրվում էր, որ այդ գործը որոշակիորեն պայմանավորված էր Սանասարյանի եւ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի լարված հարաբերություններով: Ըստ երեւույթին, Փաշինյանը, ի հեճուկս Վանեցյանի ,որոշել է Սանասարյանին վերադարձնել իր պաշտոնին: