Սա սաբոտաժ է... ոչ թե կոսմետիկ վերանորոգումներ են լինելու կոնսերվատորիայում, այլ խորը հիմնանորոգումներ. Սոնա Հովհաննիսյանը դիմում է բանսարկուներին

Ես Սոնա Հովհաննիսյանն եմ (պատվով կրում եմ մորական ազգանունս): Բոլոր տեսանելի և անտեսանելի բանսարկուներ, չհամարձակվեք ինձ վերագրել արարքներ, որոնք չեն կարող ինձ հետ որևէ կապ ունենալ: Իմ գործունեությունը` դա է եղել իմ բովանդակությունը: Ես թույլ չեմ տա ինձ համար կարևոր արժեքները խեղել այլևայլ անհեթեթ պիտակավորումներով... «ԼԳՏԲ-ներ»...«սատանիստներ»... «ռեկտորի հովանու ներքո»... (ի դեպ ես «ԼԳՏՊ» հապավմանը միայն այս առիթով ծանոթացա) «ջրից չոր դուրս եկող» ... «մութ պատմություն»...
Ես մութ հարցեր չունեմ: Բավական եղավ... Ինձ համար արդեն պատիվ է, որ ձեր նմանները ինձ չեն ընդունում: Դա ձեր գործն է:
Ես ոչ մեկին ինձ թշնամի չեմ համարել և այսօր էլ չեմ համարում: Ինձ հետ կապ չունեցող, ինձ չընդունող, բայց այս իրադարձությունները համարժեք գնահատողների գոյությունն ինձ համար առավել կարևոր է: Շնորհակալ եմ:
Կոնսերվատորիային
չեն բավարարում դասարաններ: Ամեն օր այդ կռիվն է: Նույն տխրահռչակ նկուղում դասեր և նույնիսկ քննություններ են անցկացվում: Այդ ինչպե՞ս է, որ կոնսերվատորիան պայթում է զբաղվածությունից և դատարկվում է ... միաժամանա՞կ...
Սա ի՞նչ հանելուկ է:
Դեռ պարզվում է «հատուկ կոնսերվատորիան փակելու ծրագիր եմ իրականացնում»:
Անհարմար է:
Սա սաբոտաժ է... Պրն. Երկանյանի ասած` սպիտակ թելերով կարված: Ես աշխատելու եմ և ոչ թե կոսմետիկ վերանորոգումներ են լինելու կոնսերվատորիայում, այլ խորը հիմնանորոգումներ: Ես իմ նվաճումն եմ համարում այն, որ ինձ անունով են դիմում բոլորը` ուսանող, թե դասախոս և հակառակը ինձ չեք համոզի: Ես իմ նվաճումն եմ համարում այն, որ կա կամերային երաժշտության ֆակուլտետ, որ կարգավորված է անսամբլային ամբիոնի ժամերի հարցը, որ փոխվում է մանկավարժական պրակտիկայի ձևական բնույթը, որ համեմատաբար համաչափ են աշխատում գիտական, ֆինանսատնտեսական, միջազգային և ուսումական մասով պրոռեկտորները, դեկանները, ամբիոնների վարիչները, օգնականները, իրավաբան-խորհրդատուն: Մեր միասնական աշխատանքի շնորհիվ կարգավորվում են ուսումնական և կրթական ծրագրերը, նվագախմբային դասընթացը, հասարակայնության հետ կապերի գործընթացը, մեկնարկում են հիմնանորոգումների կարևորագույն փուլի աշխատանքները, բացվեց նախապատրաստական դասընթացը, ակտիվացան ֆակուլտատիվ պարապունքները, 50-ից ավել վարպետության դասեր անցկացվեցին: Այս ամենը շարունակելի է: Շնորհակալություն կոնսերվատորիայի վարչական աշխատակազմին, բոլոր դասախոսներին, ովքեր իրենց դժվարին գործին են և չեն տրվում անհարկի խոսակցությունների:
Չլուծված 1000 հարցերով հանդերձ ես արդարանալու կարիք չունեմ, որովհետև անում եմ կարեցածիս առավելագույնը:

դիտվել է 476 անգամ
Լրահոս
Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Կարեն Վրթանեսյան Ինչու՞ է իրանական հրթիռների թիրախում հայտնվել Արցախը․ Արգիշտի Կիվիրյան (video) Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը Սրբազանի մասին ստահոդ լուրեր տարածելով` կարճաժամկետ հաջողություն կարձանագրես․ հայտարարություն Սասուն Միքայելյան, դուք եւ ձեր կցորդները հավաքեք ձեզ. Բագրատ Սրբազան (video) «Խելագար կառավարություն է, որ պատերազմով վախեցնի»․ Գեղամ Մանուկյան (video) Երևան–Սևան ճանապարհը բացվեց. քաղաքացիները վստահեցնում են` պայքարը շարունակական կլինի Իշխանության ներկայացուցիչները արդեն իսկ անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումները. ՀՅԴ Բյուրո Մի օր էդ բերետավորների երեխեքը էդ կադրերը տեսնելու են Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը «Ժողվարչապետի» հաշվետվությունը բրիտանական մամուլին Թշնամին Փաշինյանն ա․ հողերը տալու համար երևի փող էլ ա ստացել. ակցիա (video) Վիլիսի շոֆեռը պետք է ման գա իր համար հավեսով, ԱԺ պատգամավորը, որ վրաերթի է ենթարկվել, հեչ է ձեզ համար․ Դանիելյանը՝ ոստիկաններին Որ մեկդ մասնակից եղաք էդ հակահայ, գործին, իմ ամենամտերիմ գործընկերն էլ լինեք, դառնալու եք իմ ամենաոխերիմ թշնամին. Գեոդեզիստի կոչը գործընկերներին Ամենամեծ թշնամին Փաշինյանն է. Ակցիայի մասնակից Վաղուց պետք է այսպես արվեր. Արա Ռոստոմյան Տավուշում առերևույթ նույն անձը երկու անգամ համանման ապօրինի վարքագիծ է դրսևորել, իսկ իրավապահները չեն կանխել․ Վարդևանյան Ժամանակն է մի կողմ դնել անհիմն հիշողությունները, Փաշինյանն էլ է դա հասկանում․ Էրդողան ՇՏԱՊ․ Ծեծկռտուք Զվարթնոց օդանավակայանում (video) Վճռական քայլեր ձեռնարկեք Ռուբեն Վարդանյանի առողջական խնդիրների լուծման համար․ բաց նամակ ԿԽՄԿ-ին Պահանջ ներկայացրե՛ք Բաքվին, ասե՛ք դուրս եկեք Ջերմուկից, Ջողազի ջրամբարից (video) Գործ ունենք ոչ թե սահմանազատման, այլ միակողմանի զիջումների հետ Ամեն ինչ այնպես է, ինչպես Հյուսիսային Ամերիկայի հնդկացիների դեպքում. Զախարովա Տավուշի անվտանգության գոտու մի հատված Նիկոլն այսօր փլուզելու է. սահմանազատումը տարածք հանձնելն է. Վարուժան Գեղամյան Հնարավորության դռները հավերժ չեն կարող բաց մնալ. Էրդողանը սպառնացել է Հայաստանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am