«Նիկո´լ, դու պարտված ես». Գեւորգ Գեւորգյան

«Անկախության գաղափարը երբեւէ այսքան արժեզրկված չէր եղել, որքան երեկ՝ պետական միջոցառումների ընթացքում: Այս ամենը ազգայինի նկատմամբ իշխանության վերաբերմունքն էր ի ցույց դնում եւ այն, որ ակնհայտորեն մտածողություն են ուզում փոխել, ազգայինը լիբերալիզմով փոխարինելով, ռազմիկի եւ հայրենիքի համար մարտնչող հերոսի կերպարը ոչնչացնելով, ասֆալտին՝ սոցիալ-տնտեսական հերոսներ կերտելով, այն դեպքում, երբ մենք դեռ չավարտված պատերազմ ունենք: Սա այն վատթարագույնն է, որը կարող էր պատահել մեր ազգային ոգու հետ: Սրանք ապազգայինների ջանքերն են, անշուշտ, որն իհարկե չեն հաջողելու, ընդհակառակը՝ Նիկո´լ, դու պարտված ես, պարտված, որովհետեւ դու պայքարդ ու իշխանություն կոչվող զենքդ ուղղեցիր ոչ թե մեր երկրի թշնամու դեմ, այլ սեփական ժողովրդի դեմ՝ բոլորին իրար դեմ լարելով, պառակտելով ու բամբասելով: Դու պայքարում ես պատերազմում հաղթած հերոսների դեմ, քո նշանառության տակ ոչ թե ամեն օր հոխորտացող հակառակորդ-թշնամին է, այլ մեր հերոսները, մարդիկ, ում կյանքի գնով դու եւ քո նմանները ապրելու իրավունք են ստացել եւ խաղաղ երկինք:

Այս ամենը մի օր ավարտվելու է իհարկե, բայց միշտ հիշվելու է, թե ինչ քաղաքական սպեկուլիացիաներով խաբեցիր ժողովրդին, հիշվելու է նաեւ ինչպես անկախության տոնին, անկախություն կերտողներին վարկաբեկելով հպարտ կանգնեցիր բեմին, որպես անկախության նվիրյալ, հետդ էլ մի անհայտի տանելով, որպեսզի ի լուր աշխարհի Արցախի Հանրապետության Նախագահին հայտարարի Արցախի մարզպետ, ինչպես տոնակատարություններից ընդամենը երեք օր առաջ ուղարկեցիր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը, որ հանկարծ չկարողանա գալ: Հիշվելու է նաեւ, թե քաղաքական նպատակներով ինչպես մերժվեց Արցախի հերոս, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու միջնորդությունը, ինչպես իշխանության կողմից ճնշումների ենթարկված դատարանը Արցախի հերոս Սեյրան Օհանյանին, երկար ու ձիգ քաշքշուքներից հետո միայն թույլ տվեց ոտքի պրոթեզավորման մեկնել արտերկիր,այն դեպքում, երբ նա հաշմանդամ դարձավ քո ու քո նմանների համար նաեւ: Այս մարդկանց անմեղության կամ մեղավորության մասին չեմ ուզում խոսել, կամ ինչ հարցերում են հաջողել կամ ձախողել, սա դեռ ժամանակը եւ իրավական գործընթացները ցույց կտան, այլ ուզում եմ խոսել այն մարդկային ու բարոյական օրենքների մասին, որ ոտնատակ եք տալիս աջ ու ձախ, ձեր օրինակով նախադեպ ստեղծելով: Հին ու նոր, սեւ ու սպիտակ, արդար ու անարդար խառնած իրար անխնա թունավորում եք հասարակ ժողովրդին, որովհետեւ ձեզ վրեժով լցված, ցածր իրավագիտակցությամբ մասսաներ են պետք, որոնց ինչպես ուզեք օգտագործեք, ում դեմ ուզեք լարեք: Այն ինչ որ անում եք, ոչ բարոյական նորմերի մեջ է եւ ոչ էլ իրավական: Որտեղի՞ց է գալիս պատերազմում հաղթաց հերոսներին նվաստացնելու անհագ ծարավը, հաստատ ոչ արդարությունից, որովհետեւ մարդկային հոգեբանության մեջ «բոլորը հանացագործ ու սրիկա են, իսկ ես արդար ու անմեղ» -ը... արդեն պաթոլոգիա է, ոչ թե արդարություն, իսկ երկիր պահողները բոլոր ժամանականերում էլ հերոսներն են: Բնականաբար այս ամենը մի օր ավարտվելու է, բայց մի մեծ բաց դաս է մնալու պատմությանը. «պետության եւ հերոսների մասին, բարոյականության եւ անբարոյի անխախտ սահմաները» վերնագրով: Հայրենիքը գերագույն արժեք է, իսկ հայրենիքի պաշտպանությունը տղամարդու սուրբ պարտականություն»

Գրել է Գևորգ Գևորգյանը

դիտվել է 2521 անգամ
Լրահոս
Վիլիսի շոֆեռը պետք է ման գա իր համար հավեսով, ԱԺ պատգամավորը, որ վրաերթի է ենթարկվել, հեչ է ձեզ համար․ Դանիելյանը՝ ոստիկաններին Ամենամեծ թշնամին Փաշինյանն է. Ակցիայի մասնակից Վաղուց պետք է այսպես արվեր. Արա Ռոստոմյան Տավուշում առերևույթ նույն անձը երկու անգամ համանման ապօրինի վարքագիծ է դրսևորել, իսկ իրավապահները չեն կանխել․ Վարդևանյան Ժամանակն է մի կողմ դնել անհիմն հիշողությունները, Փաշինյանն էլ է դա հասկանում․ Էրդողան ՇՏԱՊ․ Ծեծկռտուք Զվարթնոց օդանավակայանում (video) Վճռական քայլեր ձեռնարկեք Ռուբեն Վարդանյանի առողջական խնդիրների լուծման համար․ բաց նամակ ԿԽՄԿ-ին Պահանջ ներկայացրե՛ք Բաքվին, ասե՛ք դուրս եկեք Ջերմուկից, Ջողազի ջրամբարից (video) Գործ ունենք ոչ թե սահմանազատման, այլ միակողմանի զիջումների հետ Ամեն ինչ այնպես է, ինչպես Հյուսիսային Ամերիկայի հնդկացիների դեպքում. Զախարովա Տավուշի անվտանգության գոտու մի հատված Նիկոլն այսօր փլուզելու է. սահմանազատումը տարածք հանձնելն է. Վարուժան Գեղամյան Հնարավորության դռները հավերժ չեն կարող բաց մնալ. Էրդողանը սպառնացել է Հայաստանին Դիզայներ Արամ Նիկոլյանն էլ միացավ Տավուշի շարժմանը (video) Նոյեմբերյան քաղաքում այսօր տեղի ունեցած տեսանյութի կադրերում 2 հիմնական էլեմենտ է աչքի ընկնում․ Տիգրան Աբրահամյան Ո՞վ է իրավունք տվել Տավուշում սահմանազատում իրականացնել. «Հայաստան» խմբակցությունը հարցեր ունի (video) 2021-ի արտահերթ ընտրություններին Ոսկեպարում ճնշող մեծամասնությունն ընտրել է ՔՊ-ին. Դավթյան Կիրանցում դասադուլ է Մեր զորքը նահանջել է մեր դիրքերից. Բագրատ Սրբազան Կոչ եմ անում բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը, ոչ մի քայլ հետ չգնաք. Մահապարտների ջոկատի հրամանատար Բագրատ Սրբազանի դեմ խոսացողները պատրաստվում են ապրիլի 24-ի իրենց ՆԱՄԱԶԻՆ․ Կարեն Քոչարյան Հերիք եղավ ու բոլ եղավ․ Նիկո՛լ, որ մեզ հանձնում ես թուրքին, մեր երեխեքը որտե՞ղ պիտի ապրեն․ սևանցի (video) Ես հրաժարվել եմ Նիկոլի պահանջից, ես իմ գյուղացիների կողքին եմ․ Կիրանցի վարչական ղեկավար (video) Հլը գնացեք էս ոստիկաններին հարցրեք՝ պատերազմից վախենու՞մ եք․ Նիկոլը վախեցնում է․ ակցիայի մասնակից (video) Փաշօղլու անձնակազմը մենակ ծախի՛, տա՛․ ստեղ ոչ մեկ չի վախենում պատերազմից․ իրավիճակը Սևանում (video) Միայն պատերազմն է ելքը․ եթե մեռնենք, թող մեռնենք, բայց կռիվ ենք տալու․ քաղաքացի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am