Ինչու Պուտինը լռեց, իսկ Թրամփն ու Մակրոնը հիշեցին Արցախի մասին

Անկախության տոնի առթիվ Հայաստանի իշխանությունները շնորհավորական ուղերձներ ստացան:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը: Ուղերձում մասնավորապես նշված էր. «Միացյալ Նահանգները ողջունում է մեր երկրների սերտ համագործակցությունը և ժողովրդավարական ու տնտեսական բարեփոխումներին միտված Ձեր կառավարության հանձնառությունը։ Մենք զորավիգ ենք իրավունքի գերակայությունը հարգող կոռուպցիայից զերծ ժողովրդավարական երկրում ապրելու հայ ժողովրդի ցանկությանը, որն արտահայտվեց անցած տարի Հայաստանով մեկ տեղի ունեցած խաղաղ գործողությունների ընթացքում։ Մենք ողջունում ենք Մինսկի խմբի գործընթացի շրջանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը խաղաղ ու տևական լուծում գտնելու հարցում Ձեր անձնական ներգրավվածությունը»։

ԱՄՆ-ը՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող պետություն է, և բոլորովին էլ պատահական չէ, որ ԱՄՆ նախագահն իր ուղերձում հիշատակում է Լեռնային Ղարաբաղի մասին, ավելին՝ շեշտում է Փաշինյանի գործոնը: Թրամփն այսպիսով, ընդգծում է, որ ԼՂ խնդիրը համարում է օրակարգային հարց՝ ամերիկյան վարչակազմի համար:
Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Դրանում, մասնավորապես ասված է. «Գոհունակությամբ եմ ընդգծում ռուս-հայկական հարաբերությունների բարեկամական, դաշնակցային բնույթը: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք է՛լ ավելի ամրապնդել երկկողմ կառուցողական համագործակցությունը քաղաքական, առևտրատնտեսական, հումանիտար և այլ ոլորտներում, ինչպես նաև ընդլայնել գործընկերային փոխգործակցությունը Եվրասիական ինտեգրացիոն գործընթացների շրջանակում: Դա, անկասկած, համապատասխանում է մեր եղբայրական ժողովուրդների շահերին, համահունչ է կովկասյան տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովմանը»:

Խոսելով կովկասյան տարածաշրջանի կայունության և անվտանգության մասին` Պուտինը սովորաբար չի հիշատակում Լեռնային Ղարաբաղի թեման: Իսկ ահա Ֆրանսիայի նախագահը՝ այն հիշատակել է:

Նախագահ Արմեն Սարգսյանին Հայաստանի Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ԵԱՀԿ Մինսկի խմբում մյուս համանախագահող պետության՝ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը։ Նա նշել է. «Այն պահին, երբ Ձեր երկիրը բռնել է աննախադեպ փոփոխությունների ուղին, ուզում եմ Ձեզ վստահեցնել Ֆրանսիայի աջակցությունը կառավարության կողմից ձեռնարկված ծավալուն բարեփոխումների իրականացմանը, մասնավորապես մեր պատրաստակամությունը՝ Եվրոպական միության և Եվրոպայի Խորհրդի հետ համագործակցաբար, պաշտպանելու իրավական պետության ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունները: Պատրաստակամ եմ Ձեզ հետ աշխատելու մեր երկու երկրների միջև գերազանց քաղաքական հարաբերությունները խորացնելու և մեր համագործակցությունն ամրապնդելու ուղղությամբ: Շարունակելու եմ իմ աջակցությունը բերել մեր համատեղ ծրագրերին համալսարանական, կրթական, մշակութային և գիտական ոլորտներում»: Ապա` նա հավելել է. «Կցանկանայի Ձեզ կրկին հայտնել Ֆրանսիայի հանձնառությունը և վճռականությունը, որպես Մինսկի խմբի համանախագահ՝ նպաստելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար և տևական կարգավորմանը՝ ի շահ տարածաշրջանի կայունության և ժողովուրդների բարօրության»:

Ինչու՞ Պուտինը չի նշում Արցախի մասին, իսկ Թրամփն ու Մակրոնը՝ հիշատակում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին...

Խաղաղ բանակցություններով որևէ արդյունքի հասնելու հարցում, թերևս, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան ունեն որոշակի հույսեր, մինչև Մոսկվան լավ գիտե, որ հարցը ունի առավելապես «ուժային» լուծում: Ընդ որում՝ կամ՝ ռազմաճակատում, կամ՝ ճնշման եղանակով:

Թամար Բագրատունի

դիտվել է 4235 անգամ
Լրահոս
Տավուշի համայնքապետերը Փաշինյանին հորդորել են անցկացնել սահմանազատում ՀՀ ողջ տարածքով Տավուշում հյուղերի հանձնման դեմ ընդվզող գնդապետին կանչել են ՔԿ Կիրանցի գյուղապետը գիշերը հանդիպել է գյուղացիներին եւ ասել, որ իշխանությունները ինչ պլանավորել են, դա էլ անելու են Հրատապ․ տեղեկություններ կան, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնել Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները» Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը 36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ Կոորդինացնում ենք մեր ուժերը Փաշինյանին հեռացնելու համար. Արշակ Կարապետյան (video) Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. «Փաստինֆո» Մհեր Գրիգորյանը փակ հանդիպում է ունենում Տավուշի բնակիչների հետ Գիշերը Կիրանցի ճանապարհը չի բացվելու Ափսոսում եմ, որ իմ որդուն զոհել եմ այս ժողովրդի համար, դարձել ենք ֆեյսբուքահայություն․ ակցիա կառավարության մոտ 33-ամյա որդին հարվածներ է հասցրել մորը, ինչի հետևանքով վերջինս մահացել է Իշխանությունն իր վերջը ժողովրդի՝ եկեղեցու շուրջ համախմբման մեջ է տեսնում, դրա համար է թիրախավորում եկեղեցին․ Վահան Հովհաննիսյան Չեղարկվել է Երևան-Կապան չվերթը․ Oragir.news «Մալաթիա» տոնավաճառում բռնկված հրդեհից տուժել են ավտոպահեստամասերի վաճառքի տաղավարն ու կից պահեստը Մանրամասներ այս պահին Տավուշում տիրող իրավիճակից. իշխանությունը շարունակում է վախի մթնոլորտ ստեղծել Առանց համախմբման՝ հարցը չի լուծվի․ Գեղամ Մանուկյան Մի շարք քաղաքներից ու գյուղերից արդեն մեկնել են Տավուշ․ սա երկիր հանձնելը կանխելու համար է․ Նաիրի Հոխիկյան Վրաստանը ողջունում է ՀՀ և Ադրբեջանի՝ սահմանազատման հարցում ձեռք բերված պայմանավորվածությունները Տավուշում ականազերծում և պայթեցումներ են լինելու ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը ԵՄ դիտորդների հետ Խաչիկ համայնքում է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am