Վլադիմիր Պոզները՝ Նիկոլ Փաշինյանի մասին. Նկատելի էր, թե ինչպես են նրան քծնում

Հայտնի ռուս գրող եւ լրագրող Վլադիմիր Պոզները «Ժամ» պարբերականի հետ հարցազրույցում կիսվել է Հայաստանի, հայկական մշակույթի մասին իր հիշողություններով, տպավորություններով և կարծիքով՝ պատմելով նաեւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մասին:

ՀՀ վարչապետի հետ հանդիպումից իր ստացած տպավորությունների մասին խոսելիս լրագրողը խոստովանել է. «Նա, իհարկե, բավականին պայծառ անձնավորություն է, անկասկած… Սակայն չէ՞ որ չափից ավելի նկատելի էր, թե ինչպես են բոլորը քծնում նրան, ինչպես են ցանկանում ասել այն, ինչ նա է ցանկանում լսել…խելագարվելու չափ»:

Վլադիմիր Պոզների խոսքով՝ մարդկանց հակվածությունը քծնանքին տարբեր է: «Ոմանք շատ կայուն են, մյուսները՝ ոչ: Սակայն անգամ ամենակայունները, եթե երկար ժամանակ իշխանության ղեկին են լինում եւ նրանց մշտապես ներշնչում են, որ իրենք հանճարներ են, ի վերջո սկսում են հավատալ դրան»,-նշել է նա:

Լրագրողը խոստովանել է, որ եթե ինքը լիներ իշխանության, ապա կհեռացներ յուրաքանչյուրին, որը կքծներ իրեն:

Ընդ որում՝ հայտնի լրագրողն ընդգծել է, որ Փաշինյանը «բավականին համակրելի մարդ է, եւ նրա հետ զրուցելը հետաքրքիր էր»:

«Պոզներ» հաղորդաշարի եթերում Հայաստանի վարչապետի հետ հարցազրույցի հավանականության մասին խոսելիս լրագրողը նշել է, որ պաշտոնատար անձանց հարցազրույցի հրավիրելիս պետք է շատ զգույշ լինել:

«Պաշտոնատար անձանց հրավիրելիս պետք է զգուշավորություն ցուցաբերել, իրավիճակը չբարդացնել եւ չվնասել»,-նշել է նա՝ հիշեցնելով Հայաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ բարդ հարաբերությունների մասին:

Վլադիմիր Պոզները պատասխանել է նաեւ Արցախի մասին հարցերին եւ անգամ մեկնաբանել Յուլի Գուսմանի հետ բանավեճը «Պոզներ» հաղորդման ժամանակ, երբ նա ասել էր Գուսմանին, որ Բաքվում «կոտորել են հայերին»:

«Լսեք, դա այն պատճառով չէ, որ նրանք հայեր են: Ես դեմ եմ մարդկանց նկատմամբ ծաղր ու ծանակին, առավել ևս դաժանությանը: Հայերը, հրեաները, վրացիները, կարեւոր չէ՝ ով: Թաիլանդացիները, չինացիները, կարեւոր չէ: Ես դեմ եմ: Եւ այն, ինչ տեղի է ունեցել Բաքվում այդ տարիներին, բացարձակապես անընդունելի է: Ես չգիտեմ՝ Ադրբեջանի իշխանությունները ներողություն արդյոք խնդրել են, ցավակցել են արդյոք: Սակայն փաստ է, որ դա տեղի է ունեցել: Դա սարսափելի, արյունոտ կոտորած է եղել»,-նշել է ռուս լրագրողը:

Նա պատմել է, որ այդ տարիներին իր տանն ընդունել է երկու տարեց հայուհիների, որոնց Բաքվում կատաղած ամբոխից փրկել էր ադրբեջանցի մի ոստիկան: Կանայք մեկ տարի նրա տանն են ապրել:

Ինչ վերաբերում է Արցախ այցելելուն, Պոզների խոսքով, եթե հանգամանքների բերումով նա հասկանա, որ Ղարաբաղ մեկնելն իր համար որպես լրագրողի իմաստ ունի, նա կմեկնի: «Ես բնավ չեմ մտահոգվում, որ ինչ–որ մեկին դա դուր չի գա»,-ընդգծել է Պոզները:

Հայտնի լրագրողը նաեւ կիսվել է Հայաստանի եւ հայկական մշակույթի մասին իր ամենապայծառ հուշերով:

Նա պատմել է, որ առաջին անգամ Հայաստանում եղել է 1975 թվականին, եւ այդ ճանապարհորդությունը կապված է եղել Մարտիրոս Սարյանի ստեղծագործությունների՝ իր ընկալման հետ, որի վրձնին պատկանող նկարները նա տեսել էր իր ընկերների մոտ:

«Ես հատուկ վերաբերմունք ունեմ Սարյանի նկատմամբ, քանի որ դեռեւս նախքան Հայաստան մեկնելը, այսինքն՝ նախքան 1975 թվականը, ես տեսել եմ նրա որոշ նկարներ եւ մտքումս մտածել. «Դե, իհարկե, գույների խաղ է, այդպիսի գույներ չկան: Դրանք, իհարկե, նկարչի երեւակայությունն են: Ոչ մի վատ բան չկա, բայց այդպիսի գույն չի կարող լինել»: Սակայն երբ Հայաստան մեկնեցի, ես ցնցված էի: Այնտեղ գույները ճիշտ այնպիսինն էին, ինչպես նա նկարել էր. մանուշակագույն, լրիվ մանուշակագույն, կարմիր, դեղին: Ես շատ էի տպավորվել: Երբ ես տեսա այդ նկարը, ես ասեցի. «Ես ուզում եմ այն ունենալ: Վաճառե′ք այն»: Դե իսկ նրանք ինձ նվիրեցին դա: Ես շատ եմ սիրում այդ նկարը,-պատմել է Վլադիմիր Պոզները:

Նրա խոսքով՝ ինքը չի կարող հայկական մշակույթի մասին դատողություններ անել, քանի որ չափազանց քիչ գիտի հայկական մշակույթի մասին: Լրագրողը պատմել է, որ ծանոթ է հայ կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի դստեր՝ Տատյանա Սպենդիարովայի հետ, եւ շնորհակալ է նրան, որ կարողացել է ծանոթանալ հայ բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի ստեղծագործություններին:

Ընդ որում՝ ըստ Պոզների՝ ստեղծագործության թարգմանությունը չի կարող լիովին փոխանցել բնօրինակի հնչողությունը:

Լրագրողը նաեւ հիշել է, որ «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիրի բացման տարին նա Ծաղկաձորում էր եւ ներկա էր հուշարձանի բացմանը:

Վլադիմիր Պոզները կիսվել է Հայաստանի եւ իր հայ ընկերների մասին վառ ու բարի հիշողությունների մի ամբողջ փնջով: Նա խոստովանել է, որ շատ է հավանել Երեւանը, եւ քաղաքը շատ հարմարավետ է ապրելու համար, ինչպես նաեւ հիացմունք է հայտնել հանրապետությունում ռուսերենի իմացության մակարդակի առնչությամբ:

news.am

դիտվել է 1356 անգամ
Լրահոս
Մերժվածը Վիճակն անհույս է. իշխանության խորտակվող նավից փախուստը սկսված է Մետրոն գրվեց սառույցին, հերթը կորեական ավտոբուսներինն է. Կառավարությունը անհույս ծրագրերի սիրահար է Իշխանության վախճանի ուրվականը. Փաշինյանի ցայտնոտային քայլը Նիկոլ Փաշինյանը իրագործում է Կարեն Կարապետյանի ծրագիրը. գույքահարկը կբարձրանա 8-10 անգամ Սոցիալ-տնտեսական կոլապսի ենք մոտենալու Իրենց հայտարարագրերը թողած` ու՞մ հայտարարագրերի հետևից են ընկել. Ռոբերտ Հայրապետյան Զենքի անօրինական վաճառք, «նախնադարյան» զենքի ձեռքբերման գործարք, կոռուպցիա և անտեսվող մահեր. Միքայել Մինասյան (տեսանյութ) Տղամարդը պայթեցրել է 4 պայթուցիչ Կգա մի օր՝ Արման Սարգսյանը կդատապարտվի սուտ մատնության, պաշտոնական դիրքի չարաշահման համար․Ռ Հայրապետյան Այո՝ դիմակին, Ոչ՝ ձեռնոցին Վարչապետը նոր թվեր ներկայացրեց «Ռեանիմացիայում օրեցօր տեղերը պակասում են, բժիշկներից շատերը հոգնել են». Շանթ Ուռուտյան Սցենարը շատ դառն է ընթանում, պետք է զգոն լինել. Հայկ Անտոնյան Ձերբակալվել է Հրանտ Դինքի կնոջը մահվան սպառնալիքներով նամակ ուղարկած անձը Հայաստանում հաստատված «փողոցային պողոսապետությունն» աղետալի հետևանքներ է ունենալու մեր երկրի համար.Համբարյան Կրակոցներ Առինջ գյուղում. վնասել են Գագիկ Ծառուկյանի հոր անվան դպրոցի ապակիները Մնում է հուսալ, որ երբ Փաշինյանը հայտարարում է, թե Հայաստանն ամենաժողովրդավարական երկիրն է, նկատի չունի մահվան առաջ բոլորի հավասարությունն ու գերեզմանոցը Համավարակը սահմաններ և ազգություններ չի ճանաչում․ Մհեր Գրիգորյանը դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարինի Փաշինյանը վրաստանին «երեսով է տալիս» ՄԻԵԴ-ի խորհրդատվական կարծիքը նախադեպային է. Էդվարդ Ֆիցգերալդ. Yerevan.Today Նիկոլ Փաշինյանի տարբեր ժամանակների դիմակները Ցավոք, իրականանում են իմ վատագույն կանխատեսումները. Արթուր Վանեցյան Հակահամաճարակային կանոնների խստիվ պահպանումն առաջիկա մեկ տարում լինելու է անհրաժեշտություն. Փաշինյան Իսկ ես սենց նկարներ ունեմ ՔՊ 1-ամյակից. Երևանի ավագանու անդամ
Ամենաընթերցվածները
Շուտով
ՀՈՒՆԻՍԻ 1-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանի ասուլիսը: Թեմա- Կառավարության հակաճգնաժամային 15-րդ միջոցառման շրջանակներում իրականացվող ափապաշտպան անտառաշերտի տնկման աշխատանքների մանրամասները: Հարգելի գործընկերներ, COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց ձևաչափով: Խնդրում ենք լրագրողներին չներկայանալ ասուլիսի վայր: Դուք կարող եք «Արմենպ... Մայիսի 29-ին` ժամը 11:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են Հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանը և «Վերադարձ» հիմնադրամի նախագահ՝ Արագած Ախոյանը: Թեմա` «Facebook» սոցիալական կայքում Դավիթ Աթանեսյան օգտատերը տեղադրել էր տեսանյութ, որտեղ ասվում էր, որ իր 9 տարեկան որդուն և բակում խաղացող երեխաներին է մոտեցել մի անծանոթ կին և բաժանել սրբապղծություն տարածող գրքեր։ Ինչ է սպասվում առաջիկայում, թեմայի շուրջ կխոսեն բանախոսները: Մայիսի 29-ին` ժամը 13:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են «Paracelsus» ՀԿ հիմնադիր և ղեկավար Նունե Ներսիսյանը և «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը և քաղաքական փորձագետ Արթուր Համբարձումյանը Թեմա` ՀՀ առողջապահության նախարար Ա. Թորոսյանի հայտարարությունները, նախարարի անգործությունը. Իրականացվել է ստորագրահավաք, ըստ որի պատրաստվում են դատական գործ սկսել ընդդեմ Ա. Թորոսյանի: Մայիսի 29-ին` ժամը 12:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Կարինե Աճեմյանը և Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը Թեմա` քաղաքական զարգացումներ, վերջին սկանդալային բացահայտումները. Կոնսենսուս-1 Մայիսի 29-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Կառուցողական ստոմատոլոգիա ՀԿ նախագահ, բժիշկ-ստոմատոլոգ Հովհաննես Գևորգյանը: ԹԵՄԱ՝ Արդյոք միայն համավարակի՞ պատճառով են ՀՀ առողջապահության համակարգում և մասնավորապես ստոմատոլագիայի ոլորտում արգելակվում բարեփոխումները: Մայիսի 25-ին` ժամը 13:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են քաղքական վերլուծաբան Գուրգեն Եղիազարյանը և «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ, Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը: Թեմա` ՀՀ առողջաօահության նախարար Ա. Թորոսյանի հայտարարությունների, առաջացած սկանդալի շուրջ, պատասխան Վրաստանից, ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի դատական գործ, փաստաբանները բողոքը հետ են վերցրել: Հահաստանից ծխախոտի արտահանման վերաբերյալ սկանդալ, ինչ մաքսանենգություններ են իրականացվել Մայիսի 25-ին` ժամը 12:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են ՍԱՊԾ նախկին պետ Գրիգոր Գրիգորյանը, հոգեբան Միհրդատ Մադաթյանը և քաղաքական գործիչ Հովհաննես Շահինյանը: Թեմա` ՀՀ առողջաօահության նախարար Ա. Թորոսյանի հայտարարությունների, առաջացած սկանդալի շուրջ, պատասխան Վրաստանից, ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի դատական գործ, փաստաբանները բողոքը հետ են վերցրել: Հահաստանից ծխախոտի արտահանման վերաբերյալ սկանդալ, ինչ մաքսանենգություններ են իրականացվել Մայիսի 25-ին ժամը 11:00-ին «Հայելի» ակումբի հյուրերն են Նարեկ Մանթաշյանը և սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Թեմա` Կորոնավիրուսի հետևանքով առաջ եկած խնդիրներ, կառավարության քայլերը, տարածման վիճակը, պայքարի վերաբերյալ հանրության գնահատականը: Մանսագետները կներկայացնեն իրականացրած ուսումնասիրությունները: Հարգելի՛ լրագրողներ, սույն թվականի մայիսի 24–ին կիրակի օրը ժամը 16:00-ից 19:00-ը Երևան Մոլի գլխավոր մուտքի մոտ (Արշակունյաց 34 հասցեով ) տեղի է ունենալու «Շելբի» ընկերության կողմից նախագծված ու արտադրված Կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների շրջանակներում իրականացվող ախտահանիչ սարքի գործարկումը՝ քաղաքացիների անմիջական մասնակցությամբ : Սիրով հրավիրում ենք բոլոր նրանց , ում հետաքրքիր է , թե ինչպես է աշխատում սարքը , ինչ բաղադրություն ունի օգտագործվող ախտահանիչ նյութը և ինչ արդյունք է տալիս : Մայիսի 23-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են փաստաբան Տիգրան Աթանեսյանը և Արցախի նախկին մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը: Թեմա՝ Հարձակում է տեղի ունեցել փաստաբան Տիգրան Աթանեսյանի բնակարանի վրա: 4 տղամարդիկ ներխուժել են բնակարան այն պահին, երբ փաստաբանը տանը չի եղել. բնակարանում են եղել կինն ու անչափահաս երեխաները: Կներկայացնեն դեպքի մանրամասները