Փաշինյանը զուրկ է պետական մտածելակերպից, կարևոր որոշումներն ընդունում է պահի ազդեցության տակ. Գ. Համբարյանը` Օսիպյանի ազատման, այնուհետև խորհրդական նշանակվելու մասին

Հաշվի առնելով պարոն Փաշինյանի ընդհանրապես խառնվածքը և այն հանգամանքը, որ նա հիմնական կարևոր որոշումները ընդունում է պահի ազդեցության տակ, չեմ զարմանում այդ հանգամանքից: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը` անդրադառնալով այն հանգամանքին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ` սեպտեմբերի 13-ին ստորագրել էր ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին ԱՄՆ՝ ոստիկանապետերի համաժողովի ուղարկելու որոշումը, իսկ հինգ օր անց աշխատանքից ազատել նրան:

Գագիկ Համբարյանը նկատեց, որ Նիկոլ Փաշինյանի և Վալերիյ Օսիպյանի ու ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հարաբերություններն այնքան էլ հարթ չեն եղել, ինչի մասին վաղուց էր բարձրաձայնվում. «Նիկոլ Փաշինյանը բազմիցս է ապացուցել, որ ինքը նույնիսկ շատ կարևոր որոշումները կարող է ընդունել պահի ազդեցության տակ և չի բացառվում, որ պարոն Օսիպյանի հրաժարականի որոշումը ընդունվել է հենց պահի ազդեցության տակ»:

Հարցին՝ վարչապետն աշխատանքից ազատելուց հետո Վալերիյ Օսիպյանին խորհրդական նշանակեց, որքանո՞վ է դա տրամաբանական, Գագիկ Համբարյանն արձագանքեց. «Պարոն Օսիպյանի պարագայում ինքը հասկացել է, որ մի փոքր շատ ճոխ է երկու ուժային կառույցների ղեկավարներից ձերբազատվելը: Իմ կարծիքով, սա պարոն Օսիպյանի բերանը փակելու միջոց էր, որպեսզի վերջինս Վանեցյանի նման հայտարարությամբ հանդես չգա: Իմ կարծիքով նա կաշառել էր Օսիպյանին, ով հարուստ անձնավորություն չէ, ինչպես Վանեցյանը, իսկ Վանեցյանի բերանը փակելը դժվար կլիներ»:

Քաղաքագետն ասաց, որ Նիկոլ Փաշինյանը այս պարագայում ընդօրինակում է նախորդ իշխանությունների քայլերը. «Սերժ Սարգսյանն էլ՝ ում ազատում էր պաշտոնից, նրան կա՛մ խորհրդական, կա՛մ օգնական էր նշանակում»:

Գագիկ Համբարյանը նշեց, որ ՀՀ-ի նման երկրում, որն ունի ոչ միայն ներքին, այլև արտաքին խնդիրներ, նորմալ չէ ուժային կառույցների ղեկավարներին այսպես փոփոխելը և ամբողջ հանրապետությունում շոկային իրավիճակ ստեղծելը:

«Պարոն Փաշինյանը զուրկ է պետական մտածելակերպից, նա կոնկրետ մտածում է իր և իր թիմի բարեկեցության և իշխանությունը պահելու մասին և հենց այս կոնտեքստից կարելի է դիտել պարոն Փաշինյանի գործողությունները: Հիմա հայտարարվում է, թե իբր ռեստարտ է անում կոռուպցիայի, անարդարության դեմ պայքարի ծրագիրը. ի՞նչ ռեստարտի մասին է խոսքը, երբ տարիուկես ինքը իշխանության է, սակայն կառավարությունը ոչ մի ոլորտում շոշափելի արդյունքի չի հասել և փորձում է մեղքը բարդել ուժայինների վրա»,-ասաց քաղաքապետը:

Հիշեցնենք, որ օրերս աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը, այնուհետև վարչապետը աշխատանքից ազատել էր ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին և նրան նշանակել խորհրդական:

Հիշեցնենք նաև, որ նրանք այդ պաշտոններին նշանակվել էին իշխանափոխությունից հետո: Վալերիյ Օսիպյանը դրանից առաջ Երևանի փոխոստիկանապետն էր:

դիտվել է 781 անգամ
Լրահոս
Պատգամավորին ստիպեցին «փոշմանել» Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը» Այսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն են գնում ՄԻԵԴ «Freedom House»-ի տարեկան զեկույցի համաձայն՝ ՀՀ դատական համակարգը 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75 միավորով Միտինգավորների վրա թքող և միջնամատ ցույց տվողի որդին խուլիգան է անվանում դավաճան քայլիստի երեսին ճիշտը ասողին Աննա Հակոբյանը հավաքել էր հին ու նոր օլիգարխներին. 1 մլն դրամանոց ընթրիքի հետքերով․ վերլուծական ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությանն է միացել կանադացի առաջին փորձագետը Ինչի՞ն կծառայի Թումանյանի թանգարանի շենքը նորոգումից հետո. ԿԳՄՍՆ պարզաբանումը Թուրքիայի ու ԱՄՆ-ի օդային ուժերը զորավարաժություններ են անցկացրել Սամվելն իրավասպան ու հակահայ ռեժիմի կողմից հետապնդվող հերթական արժանապատիվ քաղաքացին է․ իրավապաշտպան Մերձավոր Արեւելքում էսկալացիայի խորացումը բավականին վտանգավոր է Հայաստանի համար․ Վահե Դավթյան Բաքուն հայտնվել է չափազանց բարդ վիճակում. Իսրայելում Բաքվին հիշեցրել են, որ եկել է 44-օրյա պատերազմում հաղթանակի պարտքը մարելու ժամանակը. Արամ Շահնազարյան «Նիկոլը գնա, ով ուզում է գա»-ն վտանգավոր ու հակապետական թեզ է․ Շարմազանով Իրանը՝ Եվրոպային․ «Շնորհակալություն հայտնեք մեզ զսպվածության համար․ Իսրայելի կողմից այլ գործողությունները անչափելի հետևանքներ կունենան» Արցախում ռուս խաղաղապահների ներկայության պատճառները նվազել են․ Զատուլին ՌԴ ՊՆ-ն հատուկ ռազմական գործողության ընթացքում առաջին անգամ հայտարարել է Ուկրաինային պատկանող ռադիոէլեկտրոնային պայքարի «Хмара» կայանի ոչնչացման մասին Փարաքարի համայնքապետը 1 տառանի 2 գերգաղտնի որոշում է ընդունել «Բախտաբեր», «Սպայկա», «Սիթի»․ Աննա Հակոբյանի մեկ միլիոնանոց ընթրիքին մասնակցածները Սամվել Ալեքսանյանի կինը մասնակցել է Աննա Հակոբյանի 1 միլիոն դրամանոց ընթրիքին․ «Հրապարակ» Լիարժեք կարող է համարվել միայն այն պետությունը, որտեղ իրականն ու պատմականը միասին՝ կազմում են մի ամբողջություն․ Արմեն Աշոտյան Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա «Իմ սահմանադրական իրավունքն եմ իրացրել՝ իշխանական պատգամավորին իմ քաղաքացիական դիրքորոշումը, քաղաքական գնահատականն եմ հայտնել»․ Սամվել Վարդանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Ալեքսանյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 12-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Ապրիլի 12-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արգիշտի Կիվիրյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am