Սա ի՞նչ վիրավորանք է ընդհանրապես սպայի նկատմամբ... կրկեսը պոզով-պոչով ա՞ լինում...

ԱՆՁՆԱԿԱՆ ԿԱՐԾԻՔ
Որոշել էի անդրադառնալ դատական համակարգի ներկայիս ողբալի վիճակին ու հարցնել ԲԴԽ նախագահին, թե այդ ո՞ր հիմքով է հայտարարում, որ <<այսօր, առավել, քան երբևէ, դատարանները բացարձակապես անկախ են>>... Սա հո ապրիլի մեկը չի...
Բայց դա ուրիշ <<օպերայից>> է, ու դեռ առաջիկա օրերին կանդրադառնամ այդ հայտարարությանը...
Հա, ի դեպ, հարցնելու եմ, թե այլևս ե՞րբ է եղել, որ հանրապետության հրապարակից երկրի թիվ 2-րդ պաշտոնյան մատ թափ տա իր կամքին հակադրվող դատավորների վրա, կամ նույն անձը հանձնարարի արգելափակել դատարանների մուտքերը և արժանանա Վենետիկի հանձնաժողովի խայտառակ գնահատականին, կամ ՍԴ-ն ինքնահռչակ նախագահ ունենա, որին կենաց ու մահվան կռվի գնով սատարի իշխող քաղաքական ուժը ու փորձի բոլոր հնարավոր միջոցներով կարգել երազելի աթոռին և այլն։
Բայց ինձ այդ հարցասիրությունից շեղեց ԱԺ նախագահը՝ իր գերզավեշտալի հայտարարությամբ...
Ասում է՝ <<Վարչապետը, բավարարված չլինելով իր երկու գեներալների աշխատանքով, նրանց ազատել է աշխատանքից, բայց գործընկերային հարաբերություններից ելնելով, առաջարկել է իրենց հրաժարականի տեսքով ազատվել զբաղեցրած պաշտոններից>>...
Դուք հասկանում ե՞ք ինչ է ասում ԱԺ նախագահը...
Նախ, ո՞վ է ասել, որ գեներալները վարչապետինն են։ Սա ի՞նչ վիրավորանք է ընդհանրապես սպայի նկատմամբ... Բա երկրի անկախության օրը շնորհավորող մարդն իրավունք ունի՞ այդպես նսեմացնել այդ անկախությունը կերտած զինվորականի արժեքը...
Երկրորդ, ԱԱԾ պետին և ոստիկանապետին նշանակում և ազատում է երկրի թիվ 1 պաշտոնյան, որը վարչապետը չէ... Էտ <<վրիպումները>> հլը մի կողմ...
Լավ, անգամ եթե ընդունենք՝ այդ այդպես է, և Վանեցյանը թերակատարել էր իր դերը և հեռացվեց (չնայած՝ ես լրիվ այլ կարծիքի եմ Վանեցյանի անձի և պաշտոնական դերակատարության վերաբերյալ), լավ, բա նույն <<մեղքի>> մեջ մեղադրվող Օսիպյանն ինչի՞ էր նշանակվում վարչապետի խորհրդական: Իր գործում թերացած ոստիկանը (ըստ ԱԺ նախագահի), պատասխանատվության ենթարկվելու փոխարեն, էտ ի՞նչ խորհուրդ պետք է տա երկրում տնտեսական հեղափոխության որոնումներում չհաջողած վարչապետին և շարունակի սնվել պետական բյուջեից...
Մեկդ ինձ կբացատրի՞, թե էս ինչի են վերածվել պետական ապարատը և հանրային ծառայությունը...
Բա ասում էիք՝ մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք...
Ինչի կրկեսը պոզով-պոչով ա՞ լինում...

Գրել է Գևորգ Պետրոսյանը

դիտվել է 1345 անգամ
Լրահոս
«Մտահոգիչ է, եթե նման բաներ կան», ԲԴԽ անդամը՝ «չաթի» արտահոսքի հետևանքով դատավորների հրաժարականի մասին «Կրոկուսի» ահաբեկչության ժամանակ մի խումբ մարդկանց փրկած Կարեն Ենգիբարյանը մահացել է Ինչպես են դատավորները փախչում, երբ խոսքը գնում է Փաշինյանի իշխանության կողմից ճնշվելու մասին (video) Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան Արփա գետից «Ալենի երգը երգած է․ չի պլստալու»․ Միկա Բադալյան (video) Ռուս փորձագետ Մաքսիմ Վասկովը հակադարձում է Փաշինյանին ու իր ՔՊ-ականներին (video) Մենք էլ մարդ ենք ման գալիս, ով կապացուցի, որ Ալենն իր հոր տղեն է, ոչ թե՝ հարևան Գագոյի․ Կիվիրյան (video) Բլինքեն-Փաշինյան-Ֆոն դեր Լայեն հանդիպումը նվիրված չէ «անվտանգության երաշխիքներին». Պիտեր Ստանո Ո՞վ է մատնիչը․․․ (video) Վտանգավոր Մհերը, ով վտանգում է մեր հողերը «Ղռերի կատվի» մեկ միլիոնանոց կայֆերը․ նոր թալանը սկսված է․ Մանկավարժ (video) Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ Աննա Հակոբյան, թանկ չի՞․․․ 200 հազարով գիտե՞ս՝ ինչեր կան․․․ (video) «Դուք տեսե՞լ եք իմ ձերբակալության կադրերը»․ Սամսոնյանի նամակը ԱՄՆ դեսպանին․ ակցիա (video) Քրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Թուրքիայի լրջագույն կապը Ռուսաստանում սարսափելի ահաբեկչությանը․․․ (video) Ծանրամարտի ԵԱ-ի բացման ժամանակ տեղի ունեցած անմիտ արարքից հետո միջազգային ֆեդերացիան լուրջ մտահոգություն ուներ. Արայիկ Հարությունյան Վահե Ղազարյան, ես ձեզ զգուշացնում եմ՝ բոլորդ փտելու եք բանտերում․ Մարինա Խաչատրյան (video) Ռուս փորձագետն զգուշացրեց՝ ինչ է սպառնում Հայաստանին՝ հակառուսական այս խայտառակ քարոզի պատճառով (video) 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Տավուշում Նիկոլն Ալիևի հետ գաղտնի պայմանավորվածության է եկել. Ադրբեջանի հարցերով փորձագետ (video) Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Դատավորի սիրտը Ծաղկաձորում տուն է ուզում․․․ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am