ՄԻԵԴ-ը պատրաստում է Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի գործով կոմունիկացիան. Փաստաբան

«Եթե Բաքուն վկայակոչում է հումանիտար իրավունքը, ապա այն Կարեն Ղազարյանի վրա չի տարածվում, Բաքուն պետք է անվերապահորեն, միակողմանիորեն նրան ազատ արձակի, որովհետեւ նա անօրինական է գտնվում այնտեղ։ Այսինքն, պետական մարմինները, որոնք կոչված են ապահովելու ՄԻ եվրոպական կոնվենցիայով նախատեսված իրավունքներն իրենց տարածքում, պետք է ապահովեն Կարենի ազատությունը։ Նրա վրա տարածել հումանիտար իրավունքի դրույթները եւ ասել, որ մենք կատարում ենք գերիների փոխանակում, ոչ միայն անհիմն է ,այլեւ՝ անհեթեթ»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը։

Փաստաբանի խոսքով , Կարեն Ղազարյանը զինվորական չէ, նա քաղաքացիական անձ է եւ որեւէ կապ չունի զինված բախումների ու հակամարտության հետ, հետեւաբար , անթույլատրելի է նրա նկատմամբ կիրառել «գերի» բառը։

Հիշեցնենք, Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովի հայտարարել է, թե Բաքուն պատրաստ է Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացիներ Կարեն Ղազարյանին և Արայիկ Ղազարյանին փոխանակել ԼՂՀ-ում դատապարտված ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի հետ։

Անդրադառնալով այս հայտարարությանը, փաստաբանը շեշտեց, որ դա ոչ թե իրավական, այլ ՝ քաղաքական գործընթաց է, որի հիմքում, սակայն, պետք է դրված լինի ոչ թե քաղաքական հաշվարկը, այլ՝ մարդասիրությունը։

«Բոլորս հասկանում ենք, որ հիմա քաղաքական հաշվարկներ են արվում, ուստի դրա վերաբերյալ չեմ ուզում կարծիք հայտնել, բայց ինձ հետաքրքրում է մարդասիրական իրավունքի ազդեցությունը։ Սխալ է, երբ Կարենին ներկայացնում են որպես գերի կամ նրա վրա տարածում են մարդասիրական իրավունքի նորմերը։ Նրա վրա տարածվում ՄԻ եվրոպական կոնվենցիան։ Նա անօրինական կալանավորված անձ է, նա զինծառայող չէր, նա մարտական դիրքերում չի գտնվել, նա գտնվել է իր տանը։ Այս դեպքի համար, երբ ես խոսում եմ մարդասիրության մասին, նկատի չունեմ պատերազմի օրենքը։ Ինչ վերաբերում է Արայիկ Ղազարյանին, նրա վերաբերյալ այնքան քիչ տեղեկություններ կան, որ դժվարանում եմ որեւէ կարծիք հայտնել։ Պարզ չէ, թե նա ինչպես է հայտնվել այնտեղ, պարզ չէ, թե նա ցանկանո՞ւ մ է վերադառնալ, թե ոչ»,-ասաց Արա Ղազարյանը

Անդրադառնալով ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևին, փաստաբանը շեշտեց, որ ՀՀ օրենքները նրանց վրա չեն տարածվում, քանի որ նրանք գտնվում են ՀՀ տարածքից դուրս եւ, նույնիսկ, եթե արտահանձնման կամ փոխանակման գործընթաց լինի, այն պետք է կարգավորվի Արցախի Հանրապետության օրենքներով։

«ՀՀ-ն այստեղ սուբյեկտ չէ, ամենաշատը կարող է միջնորդի դեր խաղալ, բայց որպես իրավական գործընթաց, ՀՀ-ն իրավասու չէ որեւէ բան որոշելու, թեեւ Ադրբեջանցիները ՄԻԵԴ դատական հայց են ներկայացրել՝ նշելով, որ Հայաստանը վերահսկում է այդ տարածքը, հետեւաբար Հայաստանը պատասխանատու է նրանց կարգավիճակի համար, բայց այս հարցին ՄԻԵԴ-ի կողմից դեռ լուծում տրված չէ»,-նշեց Արա Ղազարյանը։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

դիտվել է 204 անգամ
Լրահոս
Հիմա մի գռեհիկ անեկդոտ պատմեմ․ Նաիրի Հոխիկյան (video) Արա՛, դուք ո՞նց եք սրան հավատում․ հլը լսե՛ք՝ էս ճիվաղը Տավուշում ինչ է ասել․ Արշակ Զաքարյան (video) Անկախության բանակի փառապանծ էջերը հենց Տավուշում են գրվել․ Գագիկ Մինասյան (video) Ինչու՞ Հայաստանը մոսկովյան ահաբեկչության մասով ՀԱՊԿ հայտարարությանը չի միացել (video) ՔՊ-ականն ի՞նչ ռիսկով է այսպիսի հայտարարություն անում․ Նիկոլից վախեր չունի՞․․․ (video) Նիկո՛լ, ինձ կանչի քո մոտ, ապացուցեմ, որ մի գրամ բան չգիտես․ քաղաքացի (video) «Պոռնկության գինը»՝ 1 մլն. դրամ. Շաքարյանց (video) Ահազանգ կա․ մանկապարտեզներում խայտառակ վիճակ է․ հարցադրումներ նախարարին (video) Էդ սատանայական ընտանիքը մեր ողջ ազգն է վերացնում. քաղաքացի (video) Էս կառավարությունը բոլորը մարդ են` ավանակի գլխով․ հարցում (video) Բոլոր ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին Լևոն Շիրինյանը Ոսկեպարում «հիստերիա է» բարձրացրել (video) Նիկոլի խոստացած պատերազմը մոտ է․ Նաիրի Հոխիկյան (video) Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ Այսօր էլ ՀՀ ինքնիշխան տարածքից շուրջ 208 քառակուսի կիլոմետրը գտնվում է ադրբեջանական օկուպացիայի ներքո. Անի Բադալյան Փաշինյանը սկսել է իրեն ու Չեմբեռլենին արդարացնելու գործընթաց Այս իշխանությունը մի բան է միայն լավ անում. Աբրահամյան Հայաստանը «փաշինյանների» պակաս երբևէ չի ունեցել․ Կարեն Հեքիմյան Մեր որեւէ քայլ երբեւէ չի կարող սպառնալիք հանդիսանալ Հայաստանի համար, ես կասեի հակառակն է. Մետաքսե Հակոբյան Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ Այս իշխանությունը Հայաստանի գոյություն ունեցող սահմանները ապալեգիտիմացրեց, դրեց հարցականի տակ. Արթուր Խաչատրյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն Գառնիկ Դավթյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am