Սարսափելի վթար.կա 9 զոհ
Լենտան` հղում անելով Ուկրաինայի ոստիկանությանը հայտնում է,որ Օդեսայում միկրոավտոբուսի և բեռնատարի բախման արդյունքում առնվազն 9 զոհ կա: Ողբերգական ելքով ավտովթարի հանգամանքները դեռ պարզ չեն: Չի հայտնվում նաև այն մասին, թե ով է վթարի մեղավորը:
Զոհերի թիվը դեռ կարող է աճել: