Ճնշում գործադրելու, բազմաթիվ հնարավորություններ ու առիթներ ունեինք . Արարատ Միրզոյան

« Սահմանադրական դատարանը չունի հանրային վստահություն, և ԱԺ-ն որպես առաջնային մանդատ ունեցող օրինական, լեգիտիմ միակ ինստիտուտ պետք է իր դիրքորոշումն առնվազն հայտնի ՍԴ-ում և դրա շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ Ես կարծում եմ, որ ԱԺ-ն որպես առաջնային մանդատ ունեցող օրինական, լեգիտիմ միակ ինստիտուտ, պետք է իր դիրքորոշումն առնվազն հայտնի ՍԴ-ում և դրա շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Ակնհայտ է, որ այս մարմինը չունի հանրային վստահություն: Եթե նույնիսկ այս անվստահության հիմքում ընկած փաստարկները իրավացի և արդարացի չեն, ապա միայն այն, որ հանրությունն իր ՍԴ-ին չի վստահում, արդեն մեծ խնդիր է: Ես կասեի, որ սա նույնիսկ իրավական անվտանգության հարց է: Եվ այս իրավիճակը պետք է ինչ-որ կերպ հանգուցալուծվի՝ իրավական ճանապարհով»,-լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության կողմից նախաձեռնված ՍԴ անդամ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթացին:

Իրավունքի գերակայությունը հեղափոխության առաջին իսկ օրվանից հռչակել են իբրև հիմնարար սկզբունք և այդպես պետք է շարունակեն կառուցել պետականությունը,-ասաց նա:

Միրզոյանը նկատեց՝ եթե մեխանիզմում ինչ-որ բան այնպես չի աշխատում կամ ժողովուրդն այլևս վստահություն չունի, դա պետք է փոփոխությունների ենթարկել: Ինքը դրանում մեծ խնդիր չի տեսնում:

Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախաձեռնությունը «Իմ քայլը» խմբակցությանն է: Սակայն նախագծի վերաբերյալ վերջնական որոշում պետք է հայտնի ՍԴ-ն:

Հարցին, թե արդյոք խմբակցությունը այդ նախաձեռնության հարցում հաշվարկել է հաջողության հասնելու հնարավորությունը, Ա. Միրզոյանը պատասխանեց.

«Այստեղ հակասական բան կա: Մի կողմից թվում է ռացիոնալ և ողջամիտ որևէ այդպիսի գործընթաց սկսելիս հաշվարկել բոլոր հնարավոր զարգացման սցենարները, մյուս կողմից կյանքում երբեմն կարևոր է դիրքորոշումը ֆիքսել՝ անկախ նրանից, թե ինչպես կզարգանան իրադարձությունները և ինչպիսի ավարտ կլինի»:

Դիտարկմանը, թե ոմանք երբեմն գործընթացն ընկալում են որպես ճնշում ՍԴ-ի վրա՝ Միրզոյանն ասաց՝ բոլորովին համաձայն չէ:

Լրագրողի դիտարկմանը, թե կարծիքներ կան, որ նման նախաձեռնությունը կապված է ՍԴ-ի՝ Ռոբերտ Քոչարյանի գործով որոշման հետ՝ Միրզոյանը պատասխանեց՝ հատկապես լավ էր, որ ՍԴ-ի այդ որոշումն ընդունելուց հետո ինքը խոսեց այդ նախաձեռնության մասին:

«Եթե նախապես խոսեի, դա մեկնաբանվելու էր իբրև ճնշում: Թեև 1,5 տարվա ընթացքում, եթե մենք ցանկանայինք ոչ օրինական ճնշում գործադրելու, բազմաթիվ հնարավորություններ ու առիթներ ունեինք, իհարկե, չենք արել և չէինք էլ պատրաստվում»,- ասաց Միրզոյանը:

դիտվել է 179 անգամ
Լրահոս
Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ. ԶՊՄԿ Մարդկանց ծեծող ոստիկանների դեմքին նայեցի ու խղճացի նրանց․ հոգեբան Կարինե Նալչաջյան (video) ՌԴ ԱԳՆ-ի արձագանքը՝ Տավուշի գյուղերի հանձնման վերաբերյալ (video) Փակ է Ապարան-Սպիտակ Մ3 ճանապարհահատվածը․ քաղաքացիները շարունակում են ընդվզել (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am